Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ, ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ԱԼԻՔ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ «ՓԱԽՈՒՍՏ» ԵՐԿՐԻՑ

15/01/2021
- 15 Հունվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Հայաստանն այժմ գտնվում է անկախության շրջանի թերեւս ամենախորը ճգնաժամի մեջ: Բացի Արցախի ահռելի մասի կորստից եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության հետ առաջացած լրջագույն սպառնալիքներից, իշխող վարչախմբի քաղաքականությունը ճգնաժամային կացություն է ստեղծել նաեւ տնտեսության մեջ, վատթարացրել բնակչության սոցիալական կացությունը: Եվ այս ամենի ֆոնին, վարչապետի որոշմամբ, ընդունվել է «հարկային քաղաքականության ճեղքի կրճատման» միջոցառումներ (համապատասխան նախագիծն արդեն տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում), որով նախատեսվում է ծանրացնել հարկային բեռը հատկապես փոքր բիզնեսի վրա, դրդելով նաեւ ամենօրյա սպառման ապրանքների եւ ծառայությունների նոր թանկացումների:

Կթանկանան գյուղմթերքները, առողջապահական եւ կրթական ծառայությունները

Վերոնշյալ փաստաթղթով նախատեսված է առողջապահության եւ կրթության ոլորտները հարկել ավելացված արժեքի հարկով, ինչից մինչ օրս այդ ոլորտները ազատված էին: Հիմնավորումը ուղղակի զավեշտալի էՙ իբր սոցիալական նկատառումներով: Այսինքն, ըստ այդ հիմնավորման, առողջապահական կամ կրթական ծառայությունից օգտվելու համար 20 տոկոս ավելի (ավելացված արժեքի հարկի չափով) վճարելը կնպաստի ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը: Ընդ որում, թանկացում լինելու է թե՛ պետական, թե՛ մասնավոր հաստատություններում, քանի որ այդ ոլորտներն ամբողջությամբ ազատված են ԱԱՀ-ից: Արդյունքում, օրինակ, թոքերի համակարգչային տոմոգրաֆիայի համար, որն իրակացվում է կորոնավիրուսի ախտորոշման համար, հարկ կլինի ներկայիս 20 հազար դրամի փոխարեն վճարել 24 հազար դրամ:

Նույնը նաեւ կրթական ոլորտում: Թե՛ պետական, թե՛ մասնավոր բուհերում ուսման վարձն ազատված է ավելացված արժեքի հարկից եւ եթե այդ արտոնությունը վերացվի, ապա առանց բացառության բոլոր բուհերում ուսման վարձերը կթանկանան: Բնականաբար, դա առաջին հերթին հարվածելու է սոցիալապես խոցելի խավին, որը հիմա դժվարությամբ է վճարում այդ գումարները: Իրենց ծառայությունները կթանկացնեն նաեւ ավելի որակյալ կրթական ծառայություններ մատուցող մասնավոր դպրոցները: Սակայն սա ամբողջը չէ:

Նիկոլ Փաշինյանը որոշել է գյուղատնտեսությունը եւս ընդգրկել ավելացված արժեքի հարկի դաշտումՙ պահանջելով գյուղմթերքներ արտադրող գյուղացիներից հաշվարկային փաստաթղթեր տրամադրել: Ակնհայտ է, որ սա նշանակում է գյուղմթերքների թանկացման նոր փուլ: Եթե այժմ գյուղմթերքներ վաճառողները իրենց մատակարարված ապրանքների համար որեւէ փաստաթուղթ չեն ստանում ԱԱՀ-ից ազատված գյուղացիներից, ապա հիմա ստանալու են: Դա նշանակում է, որ նրանք հավելյալ 20 տոկոսի չափով հարկ են վճարելու եւ, համապատասխանաբար, թանկացնելու են իրենց վաճառած գյուղմթերքը:

Շրջանառության հարկը կբարձրանա, իսկ հարկման առավելագույն շեմըՙ կիջեցվի

Տնտեսական վիճակի վատթարացմանը զուգահեռ, կտրուկ նվազել են նաեւ պետական բյուջեի եկամուտները: Այն աստիճան, որ կառավարությունը հարկադրված եղավ հոկտեմբերին գրեթե 53 մլրդ դրամ վերցնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած գումարից: Այդուհանդերձ, աղետալի կացությունը անգամ դրանից հետո չբարելավվեց: Այժմ էլ «հարկային քաղաքականության ճեղքի կրճատման» միջոցառումներում կառավարությունը հայտարարում է շրջանառության հարկի դրույքաչափի բարձրացման եւ շրջանառության հարկի շեմի իջեցնելու մասին: Սա նշանակում է, որ հարվածն առաջին հերթին ուղղվելու է փոքր բիզնեսինՙ շուրջ 60 հազար տնտեսվարողներին, որոնք գործում են շրջանառության հարկի դաշտում:

Փաստաթղթում նշված չէ, թե կոնկրետ որքա՞ն է բարձրանալու շրջանառության հարկը եւ թե հարկի շեմը որքանո՞վ են իջեցնելու: Ամեն դեպքում, դա չի կարող պետական բյուջեի եկամուտների էական աճ բերել: Բանն այն է, որ շրջանառության հարկից ստացվող եկամուտները չեն գերազացնում բյուջեի ընդհանուր եկամուտների 2 տոկոսը: Այս հարկատեսակից հավաքվող մուտքերի ավելացումն աննշան ազդեցության կունենա, եթե իհարկե ունենա: Բացառված չէ նաեւ եկամուտների անկումը, քանի որ հարկային բեռի ավելացման հետեւանքով շատ տնտեսվարողներ կփակվեն, կամ ավելի խորը ստվերային դաշտ կմտնեն, կամ էլ աշխատատեղեր կկրճատեն:

Ինչ վերաբերում է շրջանառության հարկի շեմին, ապա այն այժմ 115 մլն դրամ է: 2019 թ.-ի հունվարի 1-ից շրջանառության հարկի շեմը 58 մլն դրամի փոխարեն վերադարձվեց 115 մլն դրամի, ցույց տալու համար, թե իշխանությունն իբր փոքր բիզնեսի նկատմամբ մեղմ հարկային քաղաքականության կողմնակից է: Հիմա, երբ տնտեսական անկման մեջ ենք, եւ հատկապես փոքր բիզնեսին սատարելու սուր անհրաժեշտություն կա, կառավարությունը «մոռացել» է իր դիրքորոշումը եւ որոշել հարկային ահաբեկչություն իրականացնել փոքր բիզնեսի նկատմամբ:

Հարկային բեռի ծանրացումը, բնականաբար, իր վրա զգալու է բնակչությունը: Բիզնեսը հարկադրված է լինելու բարձրացնել իր ծառայությունների, արտադրվող կամ վաճառվող ապրանքների գները: Այս տարվա փետրվարի 1-ից դրան նպաստող մեկ այլ գործոն էլ կաՙ 400 կվտ/ժ-ից ավելի սպառողների, այսինքն բիզնեսի համար էլեկտրաէներգիայի գների բարձրացումը:

Ներդրումներն էլ սկսեցի «փախչել» Հայաստանից

Կենտրոնական բանկի հրապարակման համաձայն, այս տարվա երրորդ եռամսյակում ոչ միայն օտարերկրյա ներդրումներ չեն կատարվել Հայաստանում, այլեւ դրանք դուրս են եկել երկրից: Այսինքն, գրանցվել է բացասական ցուցանիշ: Մասնավորապես, այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ներդրողները Հայաստանից դուրս են բերել 12,9 մլն դոլար: Նման երեւույթ վերջին 5-6 տարիներին Հայաստանում չէր արձանագրվել: Սա նշանակում է, որ մեր երկրում ունենք ներդրումների համար ոչ նպաստավոր միջավայր:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, առանց որեւէ հիմքի, կոռուպցիայի մեջ մեղադրեց մի շարք խոշոր օտարերկրյա ներդրողներիՙ «Գազպրոմ Արմենիա», «Հարավ-կովկասյան երկաթուղի», «Վեոլիա», գործունեությունից զրկեց «Սանիտեքին» եւ անորոշ թողեց Ամուլսարի հանքի շահագործման լիցենզիա ունեցող «Լիդիան Արմենիայի» գործունեությունը սկսել-չսկսելը: Ներքին ներդրողների նկատմամբ էլ իրականացվեցին հալածանքներՙ սկսած հարկային տեռորից վերջացրած քրեական գործերի հարուցումով եւ ձերբակալություններով: Բնական է, որ այս ամենն, ի վերջո, արտացոլվելու էր ներդրումային միջավայրի վրա: 2019 թ.-ին օտարերկրյա ներդրումները նախորդ տարվա համեմատ մնացին անփոփոխ: Այս տարի դրանք արդեն նվազել են:

Ըստ այս պահին հայտնի ցուցանիշների, 2020 թ.-ի ինը ամիսներին Հայաստանում կատարված օտարերկրյա ներդումները կազմել են 112,3 մլն դոլար: Անցած տարիՙ 2019 թ.-ի նույն ժամանակաշրջանում այդ ցուցանիշը 185,6 մլն դոլար էր, իսկ 2018 թ.-ի նույն ժամանահատվածումՙ 186,4 մլն դոլար: Ընդ որում, 2018 թ.-ին ներդրումների ավելի քան կեսը կատարվել էին նախորդ իշխանության օրոք:

Ընդգծենք նաեւ, որ օտարերկրյա ներդրումները Հայաստանից սկսել են դուրս բերվել մինչեւ արցախյան պատերազմը, եւ այս իշխանությունը չի կարող այն վերագրել պատերազմին: Թե ի՞նչ կլինի տարվա վերջին եռամսյակում օտարերկրյա ներդրումների հետ, դժվար չէ ենթադրել: Այսպիսով, ականատեսն ենք այն բանի, թե ինչպես է «թավշյա» իշխանությունը անդունդ գլորում Հայաստանի տնտեսությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴՈՒ ՄԻՇՏ ԻՆՁ ՀԵՏ ԵՍ, ՀԱՅՐԻ՛Կ

Հաջորդ գրառումը

Հունվարի 18-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանը խոստանում է երկարատև և թեժ լինել․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Հունվարի 18-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանը խոստանում է երկարատև և թեժ լինել․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական