Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՎՐՈՊԱՑԻ 10 ՀԵՂԻՆԱԿՙ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

15/01/2021
- 15 Հունվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Նինվե պրես» հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել «Հայաստան, իմ սեր. տաս եվրոպացի է խոսում» ժողովածուն: Գրքի վերնագրի առաջին մասը ֆրանսերեն է, երկրորդ մասը եւ բովանդակությունըՙ անգլերեն: Հատորը լույս է տեսել ֆինլանդացի երկու հայագետներիՙ Սվանտե Լունդգրենի եւ Սերաֆիմ Սեպպաալաայի նախաձեռնությամբ եւ խմբագրությամբ: Նրանց գրչին է պատկանում նաեւ հատորի առաջին երկու գլուխըՙ «Նախաբան. Սերը պատերազմի ժամանակ» եւ «Ներածություն. Արեւմտյան մոտեցումները Հայաստանին»: Գրքում զետեղված են տարբեր սերունդների եվրոպացի հեղինակների (մի մասըՙ հայագետ գիտնականներ) հոդվածներՙ Հարալդ Բոթների (Նորվեգիա) «Հայաստան, Բոդիլ Բյորն եւ Քրագերո», Բեռնար Քուլիի (Բելգիա) «Կենդանի հիշողություններ», Ֆրանք Էնգելի (Լյուքսեմբուրգ) «Քեզ Հայաստան. իմ հայկական ուղեւորության նախաձեռնությունը», Բալինթ Կովաչի (Հունգարիա) «Իմ հայկական ճանապարհորդությունը եւ ինչպես է այն սկսվել թաքնված գրադարանում», Սվանտե Լունդգրենի (Ֆինլանդիա) «Ծիծեռնակաբերդից Հոլիվուդ. իմ հայկական ուղեւորությունը», Յակուբ Օսիեցկիի (Լեհաստան) «Ամենամեծ մրցանակը», Սթիվեն Փաունդի (Մեծ Բրիտանիա) «Դու կարող ես տեսնել ճշմարտությունն օտարի աչքերով», Քեյթ Ռոյսթերի (Դանիա) «Պատահականությո՞ւն, թե՞ Աստծո ձեռքը», Սիլվիա Շմիդի (Գերմանիա) «Փոքրը կարող է ավելի լավը լինել, կամ ինչպես ծովասերն ընկերացավ լեռների հետ» եւ Սերաֆիմ Սեպպաալաայի (Ֆինլանդիա) «Հայաստանում լինելու փիլիսոփայությունը»:

Սվանտե Լունդգրենը ֆիննաշվեդ պատմաբան է, Լունդի (Շվեդիա) համալսարանի դոցենտ, ասորիների եւ հայերի ցեղասպանությունների մասին աշխատությունների հեղինակ: Հայկական «Փրկության քարտեզ» խաղարկային-վավերագրական կինոնկարում (2015, ռեժիսորՙ Արամ Շահբազյան) հանդես է եկել որպես խոսնակ:

Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի փիլիփոփայության պրոֆեսոր Սերաֆիմ Սեպպաալաան հոգեւորական է, հեղինակ է տասնյակ հատորների, որոնց թվում են «Արարատից արեւելք: Գեղեցկության եւ տառապանքի 12 բանալիներ Հայաստանում» (2007), «Հայոց ցեղասպանության ժառանգությունը» (2011) եւ «Լույսի առավոտ. Հայկական աղոթքներ» (2013) ֆիններեն գրքերը (առաջինը լույս է տեսել նաեւ շվեդերենՙ Սվանտե Լունդգրենի թարգմանությամբ): Հեղինակ է նաեւ բյուզանդական, ասորական, արաբական եւ հայկական գրականությանը նվիրված անգլերեն ուսումնասիրությունների, Հայոց ցեղասպանության մասին հոդվածների (այդ թվումՙ 2016-ին «Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների միջազգային հանդեսում» հրատարակված «Հայոց ցեղասպանությունը «Ոսկե ծիրան» կինոփառատոնում: Վավերագրական եւ գեղարվեստական հեռանկարներ» հոդվածի): Մի քանի անգամ Ֆինլանդիայից Հայաստան բերել է խմբերՙ ճանաչողական ուղեւորությունների:

«Նինվե պրես» հրատարակչությունը մասնագիտացած է ասորիների պատմության, մշակույթի եւ լեզվի մասին գրքերի լույսընծայման մեջ, սակայն նաեւ հրատարակում է գրքեր հայերի, պոնտացի հույների եւ Մերձավոր Արեւելքի այլ քրիստոնյա փոքրամասնությունների մասին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՐԻՆԵ ԳԱԼՍՏՅԱՆ. ԵՐԵՎԱՆՑԻ ՀԱՅՈՒՀԻՆ ԻՏԱԼԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ ԵՎ ԷԿՐԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

«Ժողովուրդ». Արթուր Դավթյանին չի հաջողվել Մոսկվայում երկու հարց լուծել. ինչպես վերադարձավ ձեռնունայն

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

«Ժողովուրդ». Արթուր Դավթյանին չի հաջողվել Մոսկվայում երկու հարց լուծել. ինչպես վերադարձավ ձեռնունայն

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական