Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸՙ ԳԵՐԻՆԵՐԻ ԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Արտգործնախարար Արա Այվազյանի հետ Ազգային ժողովում փակ հանդիպում էր կազմակեպվել, որի բաց մասի նրա խոսքից եւ հանդիպումից հետո էլ լրագրողների հարցերի պատասխաններից մի քանի շեշտադրում փոխանցենք: Ըստ արտգործնախարարիՙ տարածաշրջանում ստեղծված վիճակը ուժի կիրառման հետեւանք է, բայց ուժի կիրառմամբ որեւէ հակամարտություն չի լուծվում, այլ միայնՙ բանակցություններով: Այնպես որ Հայաստանը շարունակելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման հիմքով լուծման հետապնդումը բանակցություններով, Արցախին պատկանող տարածքների ապաօկուպացմանը հասնելու եւ դրանց բնակիչների անվտանգ վերադարձին ուղղված քայլերը:

Մեր ռազմագերիների խնդիրն ամենաառաջնայինն է ԱԳՆ աշխատանքում, բայց ոչ հեշտ լուծվող: Միջգերատեսչական աշխատանքային խմբի եւ ԱԳՆ-ի բոլոր խողովակներով ամենօրյա ռեժիմով աշխատանք է տարվում այդ հարցով, որի լուծումը կնպաստի վստահության մթնոլորտի ձեւավորմանը: Ըստ նախարարի, եթե Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունը հումանիտար խնդրի շուրջ, ապա մնացած բոլոր խնդիրները կյանքի կոչելը դժվար պատկերացնելի են: