Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սպասելով նոր մակընթացությունների

08/07/2022
- 08 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

Տեսաբանները կարող են հաստատել՝ համաժողովրդային զանգվածային շարժումները ունեն իրենց մակընթացության ու տեղատվության ժամերը, անշփոթելի պահերը։ Մեկը մյուսին հաջորդում է որոշակի պարբերականությամբ։

Դեռեւս 2019 թվականին այս սյունակում գրվել էր, որ Նիկոլ Փաշինյանը, նրա հովանավորներն ու հետեւորդները այս ժողովրդից խլեցին կրկին մակընթացելու հաջորդ պահը 2018-ի իրենց կեղծ, փուչ եւ ի վերջո կործանարար շարժումով, որը անամոթաբար կոչեցին «թավշյա»։ Այդ թվականին դժվար էր անշուշտ կանխագուշակել, որ այդ մակընթացությունը այսպիսի եւ այսքան կործանարար կլինի մեր պետության ու ժողովրդի համար, սակայն կարելի էր կանխատեսել, դատելով երկրի կառավարման, արտաքին ու ներքին քաղաքականության, պաշտպանունակության, դատական համակարգի, տնտեսության եւ հասարակական հարաբերության մարզերում արձանագրված ձախավեր գործողություններից, որ մեր պետությունը գնում է դեպի անորոշություն։

Անորոշությունների մառախուղը պատռվեց ավելի ուշ, 2020 թվականի նոյեմբերի 9-ին։ Պատերազմի հաղթական ավարտի մասին 44-օրյա շեփորումներին հաջորդած այդ ստորացուցիչ, անձնատվական համաձայնագիրը, ստորագրված բոլորովին գաղտնի պայմաններում (ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը ճակատային գծերում՝ սկսվել էր նախորդ օրը, նոյեմբերի 8-ի գիշերը), կարող էր համատարած եւ արդարացի ընդվզման պատճառ դառնալ, ինչը չեղավ, քանզի, եւս մի ապացույց, ընդդիմադիր խմբավորումները, գեթ դրանց ղեկավարները, որոնք անշուշտ տեղյակ էին ռազմական գործողությունների ձախող ընթացքից, պատրաստ չէին այդպիսի ընդվզմանը։ Մարդը, որ իբրեւ գերագույն եւ գլխավոր հրամանատար տանուլ էր տվել պատերազմը եւ ստորագրությամբ հաստատել պարտությունը, ոչ միայն շարունակում էր նստել աթոռին, այլեւ մուննաթ էր գալիս՝ դեռ չզոհված, բայց զոհվելիք զինվորներին փրկած լինելու փրկչակա՜ն հոխորտանքով։

Չլսված, չտեսնված վիճակ, որի գազը բաց թողնվեց հրաժարականի՝ ի վերջո ապարդյուն պահանջով, որին միացան հոգեւոր, նախագահական, նույնիսկ զինվորական բարձրագույն մարմինները։ Իսկ ընդդիմադիրները, դեռեւս չկազմակերպված, կորցրին արդարադատության առիթը։

Երկրորդ առիթը կորցրեց մինչ այդ արդեն կազմավորված ընդդիմությունը, որն ընկավ Նիկոլի հերթական ծուղակի մեջ ու մասնակցեց 2020 թ. հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին, որոնք, նույնպես այս սյունակում, բնութագրվել են իբրեւ «մեղսակցային ընտրություններ»։

Ընդդիմությունն ընկավ ծուղակ ու լեգիտիմություն շնորհեց Նիկոլին ու նրա «քպ»ականերին, որոնք կուռ շարքերով ու բոլշեւիկյան կարգապահությամբ ահա 4 տարի շարունակ վավերացնում են յուրաքանչյուր նախագիծ ու որոշում, լիցքավորված ռոբոտների։

Համենայնդեպս, ընթացիկ տարվա ապրիլին բարձրացավ մակընթացության ալիքը։ Արթուր Վանեցյանի նստացուցային հացադուլը ոգեւորեց շատ-շատերին։ Հաջորդեց, Ապրիլի 24-ին նախորդած գիշերը, ջահերով ու հոծ բազմությամբ հզոր երթը, որին, թվում էր, կհաջորդեն վճռական քայլերը։ Լաոն իսկապես զարթնել էր։ Լաոն պատրաստ էր ամեն ինչի։ Լաոն վճռական էր հեռացնելու Նիկոլին։ Լաոն վճռել էր կանգնեցնել թուրքի առաջխաղացումը Սյունիքում, Վարդենիսում, Երասխում եւ այլուր։ Լաոն, այսինքն ջահել տղաների եւ աղջիկների հրաշալի սերունդը չէր վախենում մեկ օրից մյուսը ոստիկանից միլիցիայի վերածված կատաղի, բայց ոչ պրոֆեսիոնալ ուժերի սաստկացող բռնություններից, անօրինականություններից։ Այդ սերունդը, որը հայրենիքի պաշտպանության զոհասեղանին դրել ու կորցրել է իր հազարավոր ընկերներին, չէր ուզում ապրել անարժանապատիվ կյանքով։ Նա պայքարում էր ի՛ր ապագայի համար, միայն այս հողում, բայց ո՛չ նիկոլստանում։ Գործադուլ, դասադուլ, քաղաքացիական անհնազանդության ցույցեր եւ գրեթե ամենօրյա հանրահավաքներ ու երթեր, երթեր ու երթեր։ Շուրջ 50 օր։ Բայց…

Սըրֆինգի (surfing) մասնագետներն ասում են, որ մակընթացության ժամանակ իրար հաջորդող ալիքները համարժեք չեն, հավասար ուժգնություն չունեն։ Վարպետ սըրֆրները գիտեն քանիերորդ ալիքին սպասել՝ ավելի բարձր գագաթին մագլցելու եւ այնտեղից ավելի հեռու թռիչք կատարելու համար։

Ընդդիմության մեջ այդպիսի վարպետներ չկային կամ նրանց առիթ չտրվեց երեւալու։ Ճիշտ է, ղեկավարներն աշխատեցին առանց հոգնելու, անխոնջ, անդադար, օրուգիշեր, սակայն թույլ տվեցին ճակատագրական մի քանի սխալ։ Նախ՝ հարվածը կենտրոնացրին Նիկոլի վրա, փոխանակ թիրախավորելու նաեւ նրա «տոպրակներին» կամ «պարկերին», քանի կամենում էին խնդիրը լուծել միայն օրենսդրական ճանապարհով։ Երկրորդ՝ նրանց ուշադրությունը միշտ սեւեռված մնաց ցուցարար-հետեւորդների քանակի վրա այսպես կոչված «կրիտիկական զանգվածի» վրա, մոռանալով, որ տեխնոլոգիական մեր ժամանակները շատ են տարբեր 1998-99-ի համաժողովրդական կեսմիլիոնանոց հավաքների եւ նույնիսկ 1918-ի՝ ավելի բազմամարդ հավաքների օրերից։ Մոռացան՝ որ 50-օրյա հավաքներին մասնակցողների եռապատիկն ու քառապատիկը ակնդետ հետեւում եւ հեռավար մասնակցում է ընդվզման շարժումներին։ Հետեւաբար, երրորդ՝ նրանք ձեռքից բաց թողեցին Ընդդիմությունից Ժողովրդի՛ վերածված լինելու պահը. ընդդիմությունն այլեւս իշխանությունն էր եւ է՛, ընդդիմություն՝ ընդդեմ Ժողովրդի։

Անփառունակ եղավ Շարժման ավարտը, եթե կարող ենք ավարտ կոչել ներկա հանգրվանը։ Նիկոլն ու նիկոլիզմը անդրդվելի են, նաեւ քաջալերանքովը օտարերկրյա բարեկամների եւ թշնամիների։ Հենց դրա համար էլ լինելու են նոր կամ նորացված շարժումներ, Աստված մի՛ արասցէ՝ ոչ խաղաղ։

Սպասենք նոր մակընթացությունների։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդ գրառումը

Ադրբեջանը նոր այցեքարտով է մարտնչում Երեւանի դեմ՝ Բաքվի Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին հակադրելով Կոնդին

Հաջորդ գրառումը

Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 8-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-7 աստիճանով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 8-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-7 աստիճանով

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական