Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՑԱՎԻ ԱՐՄԱՏԱՑԱԾ ԵՐԱՆԳՆԵՐ

13/02/2021
- 13 Փետրվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ցավի գույնը արմատացած մուգ երանգներ ունի, ու հանդերձանքի ինչ գույն էլ ընտրենքՙ մեկ է, մեր ներսում մութ է ավելի: Եռաբլուրում պետությանը գրկած մատաղ հոգիները ,արժանապատիվ մնալու ծանրությունը թողել են մեզ, փոխարենը իրենք տան սենյակում տեղավորվել են զինվորական համազգեստով լուսանկարի մեջ:

Մարինան անշարժ, ձեռքերը ոտքերին դրած, նստած էր բազմոցին, տան անկյունում փայտի վառարանն էր, շուրջբոլորըՙ մեկ սենյակում հավաքված էին Մարինայի ծնողները, քույրը, տատիկը: Երեխաներից ավագըՙ 2 տարեկան Արտյոմը, քնած է, իսկ 4 ամսական Ալեքսը հետեւում է անցուդարձին: Ամուսնուՙ Սասուն Ավագյանի հետ կինը վերջին անգամ սեպտեմբերի 26-ին էր տեսնվել. նա պայմանագրային զինծառայող էր: Պատերազմի սկսվելուն պես Մարինան երկու երեխաների եւ սկեսրայրի հետ Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղից տեղափոխվել է Հայաստան :

«Երեխաները փոքր են, հոր կուրուստը դեռ չեն հասկանում, միայն ժամանակ առ ժամանակ Արտյոմը հորն է հիշում եւ սենյակով մեկ քայլումՙ պապա, պապա ասելով»,- ասում է նա:

Հոկտեմբերի 14-ից հետո Սասունի հետ այլեւս որեւէ կապ չի եղել: Զինակից ընկերներից մեկը պատմել է, որ նրան վիրավոր է տեսել, հետո ասել է, որ մահացել է:

«Ես իմ ամուսնական կյանքը նոր պետք է վայելեի, ի՞նչ հասկացա իմ կյանքից, նոր-նոր էինք ոտքի կանգնել, տունը պիտի վերանորոգեինք, անասուն առնեինք, էնքան պլաններ կային: Գոնե նրա մարմինը տեսնեմ, կարողանամ վերջին հրաժեշտ տալ, մինչ օրս նրան պատկանող որեւէ իր չի գտնվել»- արցունքն աչքերին պատմում է Մարինան:

Զրույցն ընդհատվում է ոտքերի թփթփոցի ձայնից. Արտյոմն է, բրդյա գուլպաներով սենյակի մի անկյունից մյուսն է վազում:

– Երեխա է, ուզում է դուրս գալ, խաղալ,- ասում է Մարինայի տատըՙ Մարո Մինասյանը :

Չնայած տնակի մեջտեղում դրված վառարանի մեջ նոր են փայտ գցելՙ տնակը չի տաքանում: Պատերի ներսում տիրող տրտմությունը, դանդաղ սողալով, տարածվում է ամբողջ մարմնովդ: Մարինան զգուշությամբ սեղանին է դնում ամուսնու նկարները, դասավորում է այնպես, որ ամեն ինչ տեսանելի լինի, Արտյոմն էլ է մոտենում սեղանին, փորձում է հպվել նկարների շրջանակներին, բայց ձեռքը նորից հետ է տանումՙ հավանաբար վախենալով վնասել:

«Ես հիմա ի՞նչ անեմ, ո՞նց գտնեմ մարմինը, բոլոր հիվանդանոցներում եղել եմ, դիահերձարաններում եղել եմ, չկա, ասում ենՙ սպասեք, բայց ես իմ երեխուն ի՞նչ պատասխան տամ, էլ ո՞նց ասեմՙ սպասիր, չկա…..»,- հարցնում է Գեղամ Մինասյանը ՙ Մարինայի հայրը:

Սասունը Շուշիին տվել է ամենաթանկըՙ իր կյանքը, իսկ իր տան սենյակում տեղավորվել զինվորական համազգեստով լուսանկարի մեջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՇՔԱՆՇԱՆՙ ՆՈՒԲԱՐ ԱՖԵՅԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ՀԱԿՈԲ ԳԵՈՐԳԻԻ ՀԱԿՈԲՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՙ ԱՀԱ ՀԶՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԳՐԱՎԱԿԱՆԸ»

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱԿՈԲ ԳԵՈՐԳԻԻ ՀԱԿՈԲՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՙ ԱՀԱ ՀԶՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԳՐԱՎԱԿԱՆԸ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Միայն ինձ է այս իշխանությունը դիտարկել որպես կազմակերպիչ՝ ամեն ինչ անելով, որպեսզի հայտնվեմ անազատության մեջ. Դավիթ Հանբարձումյան

24/10/2025

Սիրելի հայրենակիցներ, Ինչպես արդեն գիտեք, Երևանի քրեական դատարանը նախօրեին ինձ դատապարտել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Դատարանը հաշվի...

ԿարդալDetails

Հարություն Մկրտչյանն այդպես էլ չունենալով քաղաքագետի որակավորում՝ ներկայացել է ԶԼՄ-ներում որպես քաղաքագետ, իսկ հիմա փորձում է դառնալ քաղաքապետ. Մարիամ Հովսեփյան

24/10/2025

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025

Կարգալուծություն. Եկեղեցական կյանքի ամենածանր որոշումը

24/10/2025

Հովհանավանքում քաղшքացիներին սադրող քաղաքացիական անձինք, ոստիկանության աշխատակիցներ են. Բորիս Մուրազի

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական