Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱԹՍ-ՆԵՐԸ ՎՃՌԵՑԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵԼՔԸ

13/02/2021
- 13 Փետրվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տարիներ առաջ Գերմանիայի քաղաքական շրջանակներում սկիզբ առած բանավեճը, որ վերաբերում է ԱԹՍ-ներիՙ (անօդաչու թռչող սարքեր) ՙԲունդեսվեհրում ( Գերմանիայի Դաշնային Հանրապետության Զինված ուժեր) կիրառությանը, այս օրերին թեժանում է: Անցյալ չորեքշաբթիՙ փետրվարի 3-ին կոալիցիա կազմած ՔԴՄ-ՔՍՄ եւ ՍԴԿ-ն միակարծիք եղան, որ Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի հետ համատեղությամբ, եվրոպական ԱԹՍ- ների զարգացման ու ձեռք բերելու վերաբերյալ մարտ ամսին պայմանագիր պիտի ստորագրեն:

Գերմանական ռադիոնՙ «Դոյչլանդֆունկը», որ երբեւէ անտարբեր չի եղել Հայաստանում ծավալվող իրադարձությունների հանդեպ, փետրվարի 7-ի լրատվահոսքում ընդգծեց, թե «պատմության մեջ առաջին անգամ է, որ «Հայաստանի դեմ պատերազմում Ադրբեջանի հաղթանակի համար վճռորոշ եղան զինակիր (մարտական) ԱԹՍ-ները»: (Զինակիրն իմ թարգմանությունն է, ռազմական գործի մասնագետները 44 օրյա պատերազմի ժամանակ կիրառում էին հարվածային եւ հետախուզական եզրերը, եւ նվաստիս կարծիքով, դրանք երկուսն էլ զենք են, ուստի զինակիր բառեզրի կիրառումն արդարացված է): «Դոյչլանդֆունկի» վերոբերյալ դատողության հեղինակը երիտասարդ գիտնական Ուլրիկե Ֆրանկեն է, որ հատկապես այս օրերին ԱԹՍ-ների շուրջ չընդհատվող բանավեճը լուսաբանող գերմանական մեդիայի փնտրված զրուցակիցն է:

Եվրոպայի Խորհրդի արտաքին հարբերությունների հարցերով (ECFR) լոնդոնյան գրասենյակի աշխատակից Ֆրանկեն ներկայացնում է, թե Ադրբեջանը թուրքական եւ իսրայելյան արտադրության ԱԹՍ-ների տարբեր համակարգեր էր գործի դրել, որի միջոցով հակառակորդինՙ հայկական կողմին նախ լրտեսել էր, ապաՙ նրանց դիրքերը հրետանիով խոցել, կիրառել հյուծման մարտավարություն:

Հոգեբանական ազդեցությունը չի կարելի թերագնահատել, ընդգծում է Ֆրանկենՙ հիշատակելով այն հանգամանքը, որ մինչեւ ԱԹՍ-ների ի հայտ գալը, հայերն իրենց բնակության վայրումՙ լեռնային, անանցանելի այդ տարածաշրջանում մեծ մասամբ անվտանգ էին զգում իրենց: Նա վկայակոչում է ռազմական այլ փորձագետների, մասնագետների, որոնց գնահատմամբ էլ, սեպտեմբերի 27-ին Հայաստանի դեմ, ԼՂ-ի վրա Ադրբեջանի ռազմականՙ 6 շաբաթյա հարձակման հաջող ելքն ապահովեցին ԱԹՍ-ներըՙ արձանագրելով պատմության նոր իրողություն: Ադրբեջանը շահեց նոր տարածքներ, ծանուցում է «Դոյչլանդֆունկը»:

Այն իրողությունը, որ տարիներ ի վեր հայ մասնագետները, մասնավորապես վաղամեռիկ Կարեն Վարդանյանը շեշտում էին 21-րդ դարի պատերազմում ԱԹՍ-ների գերակա նշանակությունը, դրանց արտադրության, զարգացման մասին բարձրաձայնում էին ամենուր, եւ նրանց ականջալուր չէին լինում, վկայում է մեր անլուրջ եւ տգետ վարքի մասին: Ում համար Զինվորի ու Պետության անվտանգությունն ու նրան պաշտպան լինելն անսակարկելի են, սովորում է ուրիշի սխալներից, մենքՙ մեր սխալներից էլ եզրահանգման չենք գալիս: Անփույթ ու մոռացկոտ ենք, այնինչ մեր հարեւանները հաշվարկն են անում նոր հաղթանակի: Թշնամին չի յուրացրել Սյունաց լեռները մագլցելու կերպը, բայցՙ գիտի մեր թերությունն ու թուլությունը: Ղողանջի՛ր, արթնությա՛ն զանգ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՈՒՐԻՇԻ ԴԺՈԽՔԻ ՎՐԱ ԻՐԵՆՑ ԴՐԱԽՏՆ ՍՏԵՂԾՈՂՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՈՒՐԻՇԻ ԴԺՈԽՔԻ ՎՐԱ ԻՐԵՆՑ ԴՐԱԽՏՆ ՍՏԵՂԾՈՂՆԵՐԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական