Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Աղվան Հովսեփյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն կանցկացվի

Դատարանը քիչ առաջ բավարարեց պաշտպանության կողմի միջնորդությունը և Աղվան Հովսեփյանի նկատմամբ նշանակեց հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն. տեղեկացնում է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, տեղի է ունեցել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական հերթական նիստը։