Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ՔՈՒԹԱՀՅԱՅՈՒՄ ՓԼՑՐԵԼ Է ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՄԿՐՏՎԱԾ ՍՈՒՐԲ ԹՈՐՈՍ ԵԿԵՂԵՑԻՆ

19/02/2021
- 19 Փետրվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1915-ի ցեղասպանությունից հետո օսմանյան Թուրքիայում իշխանությունների թեթեւ ձեռքով հիմնահատակ ավերվել է 2500 հայկական եկեղեցի եւ 457 վանք: Այդ մասին նշել է առաջադեմ թուրք պատմաբան Այշե Հյուրը : Դա Թուրքիայի տարածքում արեւմտահայության բնաջնջումից հետո Արեւմտահայաստանում հայկական հետքը վերացնելու, ինչպես նաեւ յուրացված տարածքի պատմությունը եւս յուրացնելու նպատակ է հետապմնդել: Հայկական եկեղեցիներն ու վանքերն ավերելու թուրքական նկրտումները դեռեւս շարունակվում են Թուրքիայում, որտեղ մերթ վաճառքի են հանվում եկեղեցիները, մերթ խորովածանոցի են վերածվում դրանք, ինչի մասին վկայություններ են պարունակում Կ. Պոլսո «Հայ Թերթ» կայքէջի վերջին համարները:

Հատկանշական է, որ փետրվարի 2-ի համարում «Ակօս» շաբաթաթերթն էլ «Եկեղեցի մը եւս փլեցին» խորագրով վկայել էր Կոմիտաս վարդապետի մկրտված եկեղեցու ավերման մասին: Ահա թե ինչ է գրել Կ. Պոլսո հայկական թուրքալեզու այս շաբաթաթերթը. «Նախորդ շաբաթ այս էջում անդրադարձել էինք Բուրսա քաղաքում վաճառքի հանված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն, միաժամանակ ընդգծելով Թուրքիայում անհատների սեփականությունը դարձած եկեղեցիների գոյության փաստի տարօրինակությունը: Արդարեւ, այս շաբաթ ստացանք Կուտինայի (Քութահյա) հայկական Սուրբ Թորոս եկեղեցու սեփականատիրոջ ձեռքով փլուզման լուրը: Նշենք, որ 1600-ական թթ. կառուցված այս եկեղեցին մինչ այդ օգտագործվել է որպես հարսանյաց հանդիսությունների սրահ:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը Մեջլիսում, դիմելով Թուրքիայի մշակույթի նախարարին, հարցրել է, թե ի՞նչ պատժամիջոցներ են նախատեսվում եկեղեցին փլող սեփականատիրոջ հանդեպ, քանի որ այդ շինությունը գրանցված է նախարարության պատմամշակութային արժեքների ցանկում: Հայազգի պատգամավորը միաժամանակ շեշտել է, որ եկեղեցին ունի հիշողության վայրի նշանակություն, որովհետեւ այնտեղ մկրտված էր Կոմիտաս վարդապետը: Քութահյայի Սուրբ Թորոս եկեղեցու փլուզման փաստին հակազդեցությամբ արձագանքել է նաեւ թուրքական մամուլը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՋՈՒՄՀՈՒՐԻՅԵԹ». «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳԻՌ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ»

Հաջորդ գրառումը

ՀԵՌԱՎԱՐԻՑՙ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ..

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԵՌԱՎԱՐԻՑՙ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ..

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական