Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԻՆԱ ՊՉԱՔՃՅԱՆ. ՈՒԴԸՙ ՍՐՏԻՆ ՄՈՏԻԿ

09/04/2021
- 09 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երաժիշտ Նինա Պչաքճյանը, որը սոցիալական հարթակներում հայտնի է որպես Նինա Ուդ, ծնվել է Լիբանանում, հայ հոր (ծագումով Այնթապից) եւ լիբանանցի մոր ընտանիքում: Մեծացել է Շվեդիայում (Ստոկհոլմ-Նյուքվարն): Մասնագիտական ուսումն ստացել է Կահիրեի Արաբական երաժշտական ինստիտուտում, որից հետո շրջագայել է ողջ Եվրոպայով եւ Միջին Արեւելքովՙ ունկնդիրներին գրավելով իր ուդով եւ ուշագրավ ձայնով: 2014-ին Նինան թողարկել է «Ծովային աղ» ալբոմը: Այժմ նա բնակվում է Դուբայումՙ ելույթներ ունենալով կիթառահար Աբիր Սաիդանիի հետ եւ հանդես գալով տարբեր երկրներում:

– Հարգելի Նինա, ես համոզված եմ, որ ոչ մի նվագարան չունի սեռային սահմանափակում: Կինը կարող է շեփոր նվագել, իսկ տղամարդըՙ տավիղ: Դուք ռահվիրա եք արհեստավարժ կին ուդահարների մեջ: Դժվա՞ր էր այդ խոչընդոտը հաղթահարելը:

– Այո, ես հավատում եմ, որ յուրաքանչյուր մարդ կարող է ամեն տեսակ գործիք նվագել: Երբ քսան տարի առաջ սկսեցի մենահամերգներս, ինձ դժվարությամբ էին ընդունում, բայց պատճառն իմ կին լինելը չէր, այլ, ավելի շուտ, կարծում եմ, փորձի պակասը: Այսօր ես ուրախ եմ, որ ամբողջ աշխարհում շատացել է կին ուդահարների թիվը:

– Ինչպե՞ս առաջացավ ուդի հանդեպ քո հետաքրքրությունը:

– Իմ խորթ հայրը շատ էր երգում տանը, իսկ կրտսեր եղբայրսՙ Քրիստիանը, Շվեդիայում դիջեյ էՙ մասնագիտացած «դիփ հաուզ» երաժշտության մեջ: Ես Կահիրեում էի որպես զբոսաշրջիկ ու այնտեղ ինձ համար հայտնաբերեցի Արաբական երաժշտական ինստիտուտը: Իմ երազանքն էր արաբական ակորդեոն նվագել սովորելը, մինչդեռ այնտեղ միայն ուդի դասեր էին: Բացի այդ, ես այնքան փոքրամարմին էի, իսկ արաբական ակորդեոնըՙ այնքան ծանր ու մեծ, որ ուսուցիչներս խորհուրդ չտվեցին ինձ այդ գործիքով զբաղվել: Չնայած մինչեւ այսօր մի փոքր նվագում եմ ակորդեոն:

– Շատ հետաքրքրական էր էլեկտրական ուդի կատարումներդ լսել: Որքա՞ն ժամանակ այն գոյություն ունի:

– Հիշում եմ, երբ սկսեցի էլեկտրական ուդ նվագել, երաժիշտները զանգահարում էին ինձ ու հարցնում այդ գործիքի մասին: Այն ժամանակ էլեկտրական ուդն այնքան էլ սիրված չէր, բայց կարծում եմ, որ հիմա այն գերժամանակակից է: Այսօր ես նվագում եմ կիսաէլեկտրական ուդ, քանի որ այն ավելի շատ տալիս է իմ սիրած գործիքի իրական հնչյունը, իսկ ուդի ձայնը գրավում է իմ սիրտը:

– Ուրիշ ի՞նչ նորարարություն կցանկանայիր կատարել ուդ նվագելու մեջ:

– Կարծում եմՙ ուդն ինքնին կատարյալ է: Ընդամենը նրա հնչման խնդիրն է առաջանում, երբ բեմում լինում է մեծ երաժշտախումբ: Նվագախումբը սովորաբար խլացնում է ուդի ձայնը, քանի որ այն շատ մտերմիկ է, սակայն կիսաէլեկտրական գործիքը լավ բարձրախոսով ու հնչյունի լավ դրվածքով իր գործն անում է:

– Իսկ ուրիշ գործիք նվագո՞ւմ ես:

– Ոչ շատ արհեստավարժ եղանակով, սակայն նվագում եմ հարվածային եւ ստեղնային գործիքներ:

– Միջազգային հայ կատարողները կարեւոր հետք են թողել ուդի պատմության մեջՙ Ուդի Հրանտ Քենքուլյան, Ագապիոս Տոմբուլիս (Հակոբ Ստամբուլյան), Ռուբեն Ալթըփարմաքյան, Հարի Մինասյան, Ջոն Բերբերյան, Ջոն Բիլեզիկջյան, Ռիչարդ Հակոբյան, Ալան Շավարշ Պարտիզպանյան, Արա Դինքջյան, Ժորժ Քազազյան, Տարոն Մալաքյան, Հայկ Յազճեան, Էնդրյու Հակոբյան, Բրայան Անսպիկյան… Դու քեզ այս ավանդույթի եւ ընտանիքի անդամ համարո՞ւմ ես:

– Ես կցանկանայի մեկ օր այդ ընտանիքի անդամ լինել: Բոլորս ունենք մեր երազանքները, եւ հուսով եմ, որ մի օր դրանք կյանքի կկոչվեն: Բայց առայժմ ես ընդամենը ցանկանում եմ ուրախացնել մարդկանց եւ վայելել իմ երաժշտությունը: Քո նշած տաղանդներն անցել են երկար ճանապարհ եւ ունեն երկար պատմություն, իսկ ես դեռ սովորում եմ:

– Քո երկացանկում կա՞ն հայկական ստեղծագործություններ:

– Ամեն անգամ հայկական երաժշտություն լսելիս փշաքաղվում եմ, չնայած որ չեմ տիրապետում հայոց լեզվին, բայց հորս լեզուն սովորելը մտնում է իմ ապագա ծրագրերի մեջ, առա՛ջն Աստված: Դուբայում շատ հայ երաժիշտ ընկերներ ունեմ: Մենք հանդիպում ենքՙ միասին ժամանակ անցկացնելու համար: Արեւմուտքում բնակություն հաստատելուց հետո Միջին Արեւելքի բնակիչները երբեմն վերադառնում են:

– Ենթադրում եմ, որ ուդի հանդեպ ունեցած քո կրքով գրեթե անհնար կլիներ կարիերադ շարունակել Շվեդիայում:

– Շվեդիան իմ տունն է, ես կցանկանայի այնտեղ կարիերա անեի, բայց առանձնապես չփորձեցի: Միգուցե մի օր կանեմ: Շվեդիան երաժշտության համաշխարհային առաջատարներից է: Ես հավատում եմ, որ աշխարհը հիմա շատ ավելի փոքր է, հատկապես 2020 թվականից հետո, երբ մի երգ է ծնվում, օրինակ, Աֆրիկայում, եւ մարդիկ Կանադայում կարողանում են անմիջապես լսել այն:

– Ես մեկ անգամ եմ եղել Դուբայում, 2007-ին, որպես Հայաստանի եւ Արցախի 300 հոգուց կազմված հավաքական երգչախմբի անդամ, որը ելույթ ունեցավ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, թերեւս առաջին անգամ խմբերգային երաժշտություւն հնչեցնելով Արաբական Միացյալ Էմիրություններում: Ինչպիսի՞ն է հիմա երաժշտական կյանքը Դուբայում:

– Սքանչելի է: Ինչպես գիտես, Դուբայը բազմամշակութային է, ինչը մեր երաժիշտների առջեւ բաց է անում երաժշտություն ամբողջ աշխարհից: Մշակույթի այս խառնուրդը երաժշտություն սովորելը դարձնում է շատ ավելի հարուստ:

– Քանի որ Հայաստանում քչերն են հետաքրքրված ժողովրդական երաժշտությամբ (ցավոք), երաժշտական դպրոցներում ուդ եւ այլ ժողովրդական գործիքների ուսուցումն անվճար է: Աղջիկս ուդի պարապմունքների է հաճախումՙ առանց երաժիշտ դառնալու մտադրության: Այնուամենայնիվ, ի՞նչ կասեք ուդ նվագել սովորողներին:

– Երբ սկսեցի ուդ նվագել սովորել, ես այս գործիքի երկրպագու չէի: Ժամանակի հետ կարող եք գեղեցիկ հարաբերություններ կառուցել այս մի կտոր փայտի հետ, որը շատ մոտ է ձեր սրտին (բառացիորեն) եւ հոգուն: Ես կասեիՙ ընտրեք միշտ ա՛յն, ինչը ձեզ դուր է գալիս եւ ա՛յն, ինչ որ ուզում եք, բայց միշտ բաց եղեք տարբեր հնարավորությունների առաջ:

– Եվ ավանդական հարցերից մեկըՙ երբեւէ այցելե՞լ եք ձեր հայրական երկիր:

– Երազում եմ ելույթ ունենալ Հայաստանում, բայց անպայման կայցելեմՙ նույնիսկ առանց համերգների: Անցյալ տարի պատրաստվում էի Հայաստան մեկնել մի հայ ընկերոջ հետ (նույնպես Լիբանանից), բայց վրա հասավ կորոնավիրուսը, ու մենք փոխեցինք մեր ծրագրերը: Միգուցե ա՞յս տարի… Տեսնենք, թե կյանքն ինչե՛ր ունի մեզ համար պահած:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞վ խաբեց գերիների առումով․Նաիրի Հոխիկյան

Հաջորդ գրառումը

ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ՌՈՔԸՙ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ՌՈՔԸՙ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025

Հոկտեմբերի 25-ին, կյանքի 74-րդ տարում, երկարատև հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը: Լուրը...

ԿարդալDetails

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական