Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՎՏՈ ԿԱՅԱՆԵԼԸ` ԳԼԽԱՑԱՎԱՆՔ

16/04/2021
- 16 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում մայրաքաղաքային կյանքը լեցուն է տարատեսակ խնդիրներով:Դրանցից շատերը աստիճանաբար լուծվում են,որոշների լուծման համար երկար ժամանակ է հարկավոր, կան հարցեր էլ ,որոնց լուծման նախադրայլները դեռ չկան:Երեւանի լրջագույն խնդիրներից մեկը բավարար թվով ավտոկայանատեղիների բացակայությունն է: Մասնավորապես վարարոդների համար սա անչափ կարեւոր հարց է, որը առկա է տարիներ շարունակ: Այս խնդիրը գնալով ավելի ակներեւ է դառնում, քանզի քաղաքում շատանում են ավտոմեքենաները: Երեւանյան փողոցները շրջապատված են ավտոմեքենաներով: Շատ դեպքերում էլ ոմանք իրենց ավտոմեքենաները անգամ կայանում են հենց մայթին, ազատ տեղ չգտնելու պատճառով: Քիչ չեն նաեւ դեպքեր,երբ օրինազանց վարորդները ավտոմեքենան կայանում են հետիոտների անցումների վրա: Այդպիսով խանգարվում է բնականոն երթեւեկությունը, տիրում է իրարանցում:

Երեկոյան ժամերին մայրաքաղաքի կենտրոնում ազատ կայանատեղի կարող ես գտնել միայն երկարատեւ որոնումներից հետո:Այդ դեպքում օրդ կարող ես ստացված համարել:

Այս պատճառով է, որ շատ ու շատ մարդիկ խուսափում են քաղաքում երթեւեկելուց եւ անգամ ավտոմեքենա ունենալով, հասարակական տրանսպորտից են օգտվում:

Ավտոմեքենան կայանելու ժամանակ հաճախակի գրանցվում են ավտոպատահարներ, որոնցից վնասվում են անմեղ անցորդներ, պատճառ դառնալով ավելորդ խցանումների: Խցանումներ են առաջացնում նաեւ այն վարորդները, որոնք փորձում են կասկադյորական հնարքներով ավտոմեքենան կայանել դժվարությամբ գտած վայրում,իսկ այդ ընթացքում վերջինիս ստիպված են լինում սպասել այլ մեքենաներ ,իրենց հետագա ընթացքը շարունակելու համար:

Խնդիրը այժմեական է նաեւ ուսանողության շրջանում: Այն ուսանողներից, որոնք համալսարան են հաճախում ավտոմեքենայով, ժամեր են պահանջվում ազատ կայանատեղի գտնելու համար,այդ պատճաոով էլ համալսարանների մոտակայքում ստեղծվում է քաոսային վիճակ:

Ի վերջո քաղաքային իշխանությունները պետք է կարեւորություն տան եւ ուշադրություն դարձնեն օր-օրի ահագնացող այս խնդրին, ինչը տարիներ հետո կարող է էլ ավելի լուրջ պատուհաս դառնալ համաքաղաքացիների համար:

«Ես ամեն առավոտ առնչվում են այս խնդրին, քանզի ոմանք համալսարան են գալիս սեփական ավտոմեքենայով: Ինչքան էլ շուտ գամ համալսարան, միեւնույն էՙ ավտո կայանելու հարցում շատ եմ դժվարանում: Կայանատեղի գտնելը շատ հոգնեցուցիչ եւ նյարդայնացնող գործընթաց է:Համալսարանական ավտոկայանատեղին չի բավականացնում մեզ, իսկ վճարովի կայանատեղիները հաշված րոպեների ընթացքում ծանրաբեռնվում են»,- նշեց 23-ամյա ուսանող Գուրգենը :

«Շատ հաճախ կենտրոն եմ գնում առանց ավտոմեքենայի,երթուղային տաքսիով, որպեսզի չընկնեմ ազատ ավտոկայանատեղի փնտրելու գլխացավանքի մեջ: Այլ ելք պարզապես չի մնացել: Չեմ կարող հիշել մեկ օր, երբ, հատկապես կենտրոնում, հեշտությամբ կայանեմ ավտոմեքենաս: Ո՞ւր է նայում քաղաքապետարանը, միթե նրանք չեն առնչվում այս խնդրին: Ավտոմեքենաների թիվը օր-օրի աճում է` երթեւեկության շարժը քաղաքում շատանում եւ հնարավոր է մի օր էլ մարդիկ մայթերին կայանեն իրենց ավտոմեքենաները, իդեպՙ այդպիսի անօրինականության շատ եմ հանդիպել»,- մեզ հետ զրույցում դժգոհեց 42-ամյա Սուրենը :

Այս խնդրից անբաժան չեն մնում նաեւ տաքսիստները. «Ավտո կայանելը պատուհաս է դարձել մեզ համար, մանավանդ այն ժամանակ, երբ ստիպված ենք լինում սպասել հաճախորդին: Լինում են դեպքեր, երբ ընդամենը մի քանի րոպեով ցանկանում ենք կայանել ավտոմեքենան, սակայն հաշված րոպեներ անց ընկնելով «շրջափակման» մեջՙ դժվարությամբ ենք դուրս գալիս կայանված վայրից: Կանկեղծանամ եւ կասեմ, որ ավտո կայանելու պատճառով շատ հաճախ ընկնում ենք վեճերի եւ տհաճ խոսակցությունների մեջ»,- ասաց երթուղային տաքսու վարորդ 55-ամյա Արայիկը :

Կատարած հարցումները եւ համքաղաքացիների հետ զրույցները ընդգծեցին, որ մայրաքաղաքում, առավել եւս կենտրոնում ավտոմեքենա կայանելը իսկական պատուհաս է վարորդների համար: Երեւան քաղաքին օդ ու ջրի պես անհրաժեշտ են ավտոկայանատեղիներ, թեկուզ վճարովի տարբերակով: Դրանց առկայության դեպքում կնվազի ինչպես երեւանյան փողոցների գերծանրաբեռնվածությունը, այնպես էլ վարորդների համար տհաճությունները:

ՀՊՄՀ, լրագրության 3-րդ կուրս

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զելենսկին հորդորել է ուկրաինացիներին՝ հանգստանալ կորոնավիրուսից տառապող Թուրքիայում՝ ի պատասխան Էրդողանի աջակցության

Հաջորդ գրառումը

ԲԱՂԱՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԸ ԴՐՎՈՒՄ ԵՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ…

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԲԱՂԱՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԸ ԴՐՎՈՒՄ ԵՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ...

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ըստ կառավարության՝ Փաշինյանը մեղավոր չէ, որ ոստիկանները տգետ են և ի վիճակի չեն ապահովել իրենց իսկ անվտանգությունը

09/06/2025

ՀՀ ՆԳՆ-ի կողմից 08.06.2025 թ-ին հրապարակված Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի տեսանյութով, որով իբր ապացուցվում է, թե Փաշինյանի ավտոշարասյունը մասնակցություն...

ԿարդալDetails

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական