Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կոմիտասի պատարագը «Սաղմոսերգու» երգչախմբի կատարմամբ

01/07/2022
- 01 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

«Հայ հոգեւոր երաժշտութեան մեծագոյն հրաշակերտն է այս պատարագը, ուր մեր հին եկեղեցական մեծ երաժիշտներուն ստեղծած վսեմ մեղեդիները՝ իրենց տոհմային մաքուր ու բնորոշ ձեւին մէջ վերահաստատուած՝ բազմաձայն երգեցողության վերափոխուած են, հիմնական եղանակներուն նկարագրովն ու գոյնովը տոգորուած, զանոնք հաւատարմօրէն ընդլայնող, շեշտող ու ճոխացնող դաշնակմամբ մը, մերօրեայ հանճարեղ երգայարդարի ձեռքով»:

Վարդան Սարգսեան

Սույն թվականի հունիսի 14-ին Կոմիտաս թանգարան-ինստիտուտի համերգասրահում թեւածում էին կոմիտասյան Սուրբ Պատարագի առինքնող եւ խորհրդավոր հնչյունները: Ունկնդիրը կրկին հնարավորություն ունեցավ ականատես եւ ականջալուր լինել հայ հոգեւոր երաժշտության թագն ու պսակը հանդիսացող այս վսեմագույն երկի բարձրարվեստ կատարմանը: Բեմում էր «Սաղմոսերգու» արական երգչախումբը՝ երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Վահե Բեգոյանի ղեկավարությամբ:

Համերգը բացառիկ էր, քանի որ համերգասրահում Սուրբ Պատարագի կատարումը հատուկ երեւույթ է, որ հաճախ չի հանդիպում: «Սաղմոսերգուի» կատարմամբ Կոմիտաս վարդապետի Պատարագը, երկար տարիներ կատարվելով, բացի ծիսական երաժշտության հմայքից ձեռք է բերել բարձր գեղարվեստականություն եւ վաստակել համերգասրահներում կատարվելու լիիրրավ իրավունք: Անցյալ տարի «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակում սբ. Պատարագը «Սաղմոսերգուի» կատարմամբ հնչել է նաեւ Հառիճավանքում եւ տեսաձայնագրվել Հայաստանի ազգային առաջին հեռուստաալիքի կողմից ու ներառվել Հանրային հեռուստատեսության ֆոնդում եւ հաճախ է եթեր տրվում: Այդ կատարումն արժանացել է մասնագիտական հանրության բարձր գնահատականին:

Վահե Բեգոյանի խոսքով՝ «Սաղմոսերգուն» իր յուրաքանչյուր տարվա գործունեությունը սկսում է Կոմիտասի Պատարագի մատուցմամբ: Խմբավարի խոսքով՝ սա իրենց երգացանկի առանցքն է ու երգչախմբի սրբազան պարտականությունը: Այս տարի Պատարագը կատարվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, իսկ մտահղացումը Վահե Բեգոյանինն էր, եւ թանգարանի տնօրենությունը մեծ սիրով, պատրաստակամությամբ ու ուրախությամբ ընդառաջեց դիրիժորի խնդրանքին:

Պատարագը ներկայացվեց բացառապես ակադեմիական հրատարակությամբ, մաքուր բնագրով: Երգչախմբի կատարումն աչքի է ընկնում երկի իմաստաբանական խորը ըմբռնմամբ, հնչողության լայնահուն, խոհական եւ արական ձայնին բնորոշ տեմբրային գույների բացառիկ ներդաշնակ համադրությամբ: Այսպիսի մոտեցումը պայմանավորված է նաեւ Վահե Բեգոյանի ճեմարանական կրթությամբ եւ երկի ծիսական տրամաբանության համապարփակ իմացությամբ ու զգացողությամբ:

Այս առիթով զրույց ունեցանք «Սաղմոսերգու» երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ հիմնադիր Վահե Բեգոյանի հետ, որ ներկայացնում ենք ստորեւ:

– Վահե՛, կուզենայի խոսենք երգչախմբի ստեղծման գաղափարից եւ առիթից: Ինչպե՞ս կազմավորվեց այն:

– Ինձ մոտ միշտ կար այդ գաղափարը՝ ունենալ բացառապես արական հոգեւոր երգչախումբ՝ համաձայն հայկական քրիստոնեական վանական ավանդական երգեցողության կանոնների:

«Սաղմոսերգուն» ստեղծվել է 2012 թվականին եւ մոտ 3,5 տարի հանդիսացել է Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու երգչախումբը, բայց հետո շարունակեցինք մեր գործունեությունն իբրեւ բացառապես համերգային գործունեություն ծավալող երգչախումբ:

Տասը տարվա ընթացքում ելույթներ ենք ունեցել Հայաստանի բոլոր համերգասրահներում, մասնակցել ենք տարբեր փառատոների՝ «Արվեստների Պատկերասրահ» 10-րդ փառատոնին, Կոմիտասի 150-ամյակին նվիրված փառատոնին, Հայոց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին: Համագործակցել ենք տարբեր երաժշտական կոլեկտիվների եւ անհատ ստեղծագործողների հետ: 2016-ին ՀՀ պետական կամերագին երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռ. Մլքեյանի հրավերով «Սաղմոսերգուն» մասնակցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի՝ Գյումրիում մատուցած պատարագին: «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` ղեկավարությամբ մաեստրո Էդուարդ Թոփչյանի, կատարել ենք Սբ. Մեսրոպ Մաշտոցի ապաշխարության շարականները` Վահան Արծրունու մշակմամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ` ղեկավարությամբ Սերգեյ Սմբատյանի, ունեցել ենք հոգեւոր երաժշտության համերգ Կոմիտասի անվան կամերային երաժտության տանը: Ի դեպ, Վահան Արծրունին նաեւ մեր համերգային պաստառների ձեւավորողն է:

2015 թվականին «Լոնդոնի հայկական օպերայի» հրավերով Լոնդոնի թագավորական քոլեջի Բենջամին Բրիթենի անվան թատրոնում մասնակցել ենք Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերայի բեմականացմանը՝ ինչպես արական երգչախմբային հատվածների կատարմամբ, այնպես էլ երգիչներից մի քանիսը հանդես եկան տարբեր դերերգերով: Օպերայի կատարման համար ստեղծվել էր հրավիրյալ կազմ. նվագախումբը կազմված էր անգլիացի երաժիշտներից, իսկ երգիչները եւ երգչախումբը հայեր էին: Դիրիժորն էր Լեւոն Բարիկյանը, իսկ Դավիթ Բեկի դերերգը կատարում էր Լոնդոնի հայկական օպերայի հիմնադիր-տնօրեն Արիս Նադիրյանը (բարիտոն):

Նույն թվականին «Սաղմոսերգուի» մենակատարների անսամբլը հոգեւոր երաժշտության համերգով հանդես եկավ Լոնդոնի սբ. Եղիշե հայկական եկեղեցում:

2018 թվականին մասնակցել ենք գերմանական Շտուտգարտ քաղաքում կայացած «Հայ մշակույթի օրեր» փառատոնին, համերգներ ունեցել Շտուտգարտ, Քյոլն եւ Հաննաու քաղաքներում:

– Իսկ ի՞նչ միջոցներով է երգչախումբը կարողանում իրականացնել իր գործունեությունը: Որեւէ աջակցություն կամ հովանավորություն ունե՞ք:

– Սկզբնական շրջանում երգչախումբը հովանավորում էր «Ծառուկյան» հիմնադրամը, իսկ հետագայում մենք աշխատում էինք բացառապես նախագծերի իրականացման սկզբունքով: Սակայն այս տարեսկզբից մեր հովանավորությունը ստանձնել է «Մենք» բարեգործական հասարակական կազմակերպությունը, եւ նրա տնօրեն Հայկ Գրեգորյանի շնորհիվ արդեն ունենք կայուն համերգային գործունեություն ծավալելու հնարավորություն:

– Վահե՛, բացի հայ հոգեւոր երաժշտության նմուշներից, որեւէ այլ երաժշտություն կամ ստեղծագործություններ ընդգրկո՞ւմ եք երգացանկում:

– Մեր երգացանկում, բացի հայ հոգեւորից, ընդգրկված են քրիստոնեական բոլոր եկեղեցիների երաժշտությունները՝ գրված թե՛ բացառապես արական երգչախմբի համար, եւ թե՛ երկսեռ կազմի համար գրվածների փոխադրումներ: Մեր երգացանկը ներառում է նաեւ ռուս հոգեւոր խմբերգեր՝ Ռախմանինովի, Չայկովսկու, Լվովի, Չեսնոկովի, Բորտնյանսկու, Գեդիկեի ստեղծագործությունները, ունենք վրացական խմբերգեր, արեւմտաեվրոպական հեղինակների (Պյարտ, Թավեներ) գործեր: Կատարում ենք նաեւ իմ ստեղծագործությունները` պսակի եւ մկրտության խորհուրդներին երգվող շարականների ամբողջական մշակումներ, տարբեր շարականներ մշակված բացառապես համերգային կատարման համար, ինչպես նաեւ Նարեկացու Մեծ Մատյանի Ձ գլխի տեքստով գրված կոնցերտը, որի պրեմիերան նախատեսում ենք աշնանը` «Սաղմոսերգուի» տասնամյակի մեծ համերգին: Այժմ հատուկ մեր երգչախմբի համար ստեղծագործություններ են գրում նաեւ հայ կոմպոզիտորներից մի քանիսը, որոնք եւս կներկայացնենք առաջիկայում:

– Քանի որ երգչախմբի ուղղվածությունը շատ սպեցիֆիկ է, մի փոքր էլ խոսենք երգչախմբի կազմի, նրա անդամների մասին: Ի՞նչ սկզբունքով եք ընտրում երգիչներին, որքա՞ն հաճախ է սերնդափոխություն լինում:

– Կարող է զարմանալի թվալ, բայց ես երգիչներին ընտրում եմ բացառապես իրենց երաժշտական, երգչական որակներով: Ինձ համար առաջնային են երգչի պրոֆեսիոնալ հատկանիշները: Եթե նրանք կարողանում են լուծել իրենց առջեւ դրված երաժշտական խնդիրները, ունեն երգչական տեխնիկա եւ հմտություններ, ուրեմն ես կարողանում եմ իրենց միջոցով ստանալ այն հնչողությունը, որն ունկնդրին բերում է հոգեւոր վերապրումի: Սա է հենց իմ անելիքն իբրեւ դիրիժոր:

Երգչախումբն, իհարկե, ունի մի կորիզ՝ երգիչներ, որոնք մեզ հետ են ստեղծման օրից՝ ավելի քանի 10 տարի, եւ կարելի է ասել, իրենց միջոցով են տեղի ունենում նորեկ երգիչների խմորումները երգչախմբի ներքին պրոֆեսիոնալ կյանքին, նրանց ձուլումը երգչախմբի հնչողությանը: Կարող եմ ասել, որ սրա շնորհիվ «Սաղմոսերգուն» ունի իրեն հատուկ, ճանաչելի հնչողական գույնը: Այս հոգեւոր հնչողությունը մեր ամենակարեւոր ձեռքբերումն է:

– Յուրաքանչյուր արվեստագետի, արտիստի կյանքում լինում են գաղափարներ, դերեր, որ դեռ ձգտում է իրականացնել: Կա՞ որեւէ նպատակ կամ գաղափար, որը դեռ սպասում է իրականացման:

– Ժամանակի ընթացքում ես հասկացա, որ մեզ անհրաժեշտ է ունենալ հայ հոգեւոր երաժշտության առանձին ուսումնական հաստատություն: Այդ հաստատությունը պետք է սովորողին փոխանցի շատ խորն ու ամբողջական գիտելիքներ նյութի մասին, որպեսզի կարողանանք զերծ մնալ այն սխալներից եւ թյուրիմացություններից, որոնք մեր օրերում տեղի են ունենում հոգեւոր երաժշտության բնագավառում: Այն արվեստագետները, որոնք ուզում են կատարել եւ առնչություն ունենալ հոգեւոր երաժշտության հետ, պետք է ունենան ոչ միայն երաժշտական գիտելիք, այլ նաեւ ճանաչեն այն միջավայրը, որտեղ հոգեւոր երաժշտությունը կատարվում է. հրաշալի իմանան ծեսը, պարտադիր տիրապետեն գրաբարին, հասկանան հոգեւոր տեքստերը: Պետք է տրվի կոմպլեքս գիտելիք, որպեսզի, ենթադրենք, կոմպոզիտորը չվերցնի ավագերեցին վերապահված աղոթքն ու գրի խմբերգ իգական կազմի համար. սա հենց այն է, ինչ ասում էի՝ պետք է իմանան ծեսը, ունենան այդ գիտելիքը: Երգիչները պետք է տիրապետեն հոգեւոր երաժշտություն կատարելու տեխնիկային, իմանան՝ ինչպես կատարել խաղիկները, կարողանան զսպել իրենց աշխարհիկ էմոցիոնալ պոռթկումները եւ այլն…

Նաեւ մեծ ցանկությունս է ընդլայնել «Սաղմոսերգուի» կազմը, ստանալ նոր հնչողություն, ինչո՞ւ չէ, նաեւ թեթեւացնել մեր աշխատանքը: Մի բան է, երբ յուրաքանչյուր ձայնաբաժնում երգում են երեք հոգի, այլ բան՝ երբ տասը հոգի: Փոքր կազմը միշտ որոշ սահմանափակումներ է առաջացնում, որոնց հետ չես կարող հաշվի չնստել: Հուսամ՝ կկարողանանք իրագործել այս նպատակը եւ ստանալ նոր ու ավելի լայն հնչողություն:

Դե ինչ, մաղթենք «Սաղմոսերգու»-ին եւ նրա գեղարվեստական ղեկավար Վահե Բեգոյանին ծրագրերի իրականացում, ստեղծագործ ու արդյունավետ ընթացք: Իսկ մենք շարունակենք հարստացնել մեր հոգեւոր աշխարհը նրանց բարձրարժեք կատարումներով:

ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ

Երաժշտագետ

Նախորդ գրառումը

Լաուրա Էփրիկյանի «Հայ ընտանիքը»

Հաջորդ գրառումը

Ռամկավար Ազատական կուսակցության 100-ամյա ճանապարհը

Համանման Հոդվածներ

Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ռամկավար Ազատական կուսակցության 100-ամյա ճանապարհը

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական