Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԵՐԻԱԼՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԱԾ ՔԱՐՏԵԶՈՒՄ ԱՐՑԱԽԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆ

Մինչ Թուրքիան ու Ադրբեջանն ամենուր բարբարջում են «Մեծ Թուրանի» մասին, ակտիվ կերպով տարածում են այդ մտացածին պետության քարտեզըՙ «ջնջելով» անգամ պատմական Հայաստանի վերջին պատառիկըՙ Հայաստանի Հանրապետությունը, բոլորովին այլ ոլորտում Ադրբեջանը ներկայացվում է որպես Հայաստան: Իհարկե, այդտեղ արտառոց ոչինչ չկա, որովհետեւ ո՛չ միայն Ադրբեջանը, այլեւ Թուրքիան հիմնվել են բնիկ հայկական հողերի վրա, միակ արտառոցությունն այն է, որ քարտեզի հեղինակները թուրքեր են:

Խոսքը թուրքական «ATV»-ի «Aknc» հայտնի տեղական հեռուստասերիալի վերջին սերիայում ցուցադրված տարածաշրջանային քարտեզն է, որում Արցախի Հանրապետության, Ադրբեջանի եւ Հայաստանի հանրապետության տարածքների վրա գրված է Armenia (Հայաստան): Բացառիկ ճշմարտություն, որը հիստերիայի ալիք է առաջացրել թուրքերի ու նրանց փոքր եղբայրների մոտ: Վերջիններս տեղի ունեցածը որակել են որպես տեխնիկական լուրջ սխալ, որին սերիալի աշխատակազմը ոչ միայն չի արձագանքել, այլեւ որեւէ պարզաբանում չի տվել: