Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՎԱՍՏՎՈՒՄ Է ՎԱԽՈՎ

30/04/2021
- 30 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

– Կամ էս կողմ կլնեմ, կամ էն… ճիշտ է, վախենում եմ, բայց վարակի վախը ավելի մեծ է, քան պատվաստանյութից:Ես վստահում եմ մասնագետներին, ինչի համար էլ եկել եմ պատվաստվելու: Սակայն մինչեւ արդյունքը չտեսնեմ, մյուսներին չեմ կարող խորհուրդ տալ:

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներն արդեն սկսվել են: Եվ չնայած աշխարհում ռուսական պատվաստանյութի հեղինակությունը օր օրի մեծանում է, Հայաստանը ռազմավարական դաշնակցից մինչեւ հիմա կարողացել է ստանալ ընդամենը 15 հազար դեղաչափ, որը կբավականացնի 7 հազար մարդու, փոխարենը 55 տարեկանից բարձր քաղաքացիներն այժմ պատվաստվում են բրիտանական «AstraZeneca»-ով, որի դեմ Հայաստանում հանրային լուռ ընդվզումներ կան:

«Դեռ միայն 5 հոգու ենք պատվաստել: Հիմա բոլորը տեղեկացված են, քանի որ սոցկայքերից օգտվում են, տարբեր հոդվածներ են կարդում ինչպես վարակի, այնպես էլ պատվաստումների վերաբերյալ: Մենք էլ իրազեկում ենք միայն, չենք պարտադրում. գիտակից մարդիկ են` իրենք պետք է որոշեն»,-ասում է վարակաբան տիկին Սարուխանյանը , ապա հավելում.«Ես ինքս էլ վարակվել եմ կորոնավիրուսով, եւ եթե պատվաստվելու լինեմ, ապա միանշանակ «Սպուտնիկ V»-ով կուզեմ»:

Թիվ 13 պոլիկլինիկայում AstraZeneca-ով պատվաստվելու ցանկություն է հայտնել 12 մարդ, բայց ներկայացել են միայն 7-ը:Չնայած աշխարհում այսօր պատվաստանյութերի դեֆիցիտ կա, Հայաստանում պատվաստվելու հնարավորությունից քաղաքացիները կարծես թե չեն շտապում օգտվել:

«Միլիոնից մի հոգի ա մեռնում, կարողա էդ լինեմ ես,երաշխիք տալի՞ս ես, եթե հաՙ էսօր էլ գնամ պատվաստվեմ: Ոչ մի մասնագետ ըտենց երաշխիք տալ չի կարող. ես էլ վախենում եմ»,-ասում է քաղաքացիներից մեկը:

Քաղաքացիներից շատերը ավելի շատ վախենում են պատվաստվելուց, քան վարակվելուց: Պատճառը տարածված լուրերն ենՙ պատվաստանյութի որակի ու հնարավոր բացասական հետեւանքների մասին:

Ինչ վերաբերում է պատվաստվողների փոքր թվին, ապա ըստ բժշկի, բնականոն հունի մեջ ընկնելու համար ժամանակ է պետք.

«Յուրաքանչյուր նոր գործընթաց, մանավանդ եթե խոսքը վերաբերում է պատվաստումներին, սպասելի էր, որ ընթացքը պետք է լիներ այսպես: Սա, կարծում եմ, ժամանակավոր երեւույթ է, եւ ավելի շատ իրազեկում է պետք մարդկանց, ավելի շատ ինֆորմացիա է պետք, ավելի շատ շփում է պետք բժիշկների հետ, որ իրենց բոլոր հարցերը, վախերը փարատեն եւ հասկանան, որ միակ տարբերակն ազատվելու այսօրվա այս իրավիճակից, այդ պանդեմիայից, իհարկե, պատվաստման գործընթացն է»:

Մինչ բժշկի հետ էինք զրուցում, ներս է մտնում 72-ամյա Ա.Մխիթարյանը , որը եկել է պատվաստվելու: Նրան հարցնում եմ` կարելի՞ է հարցազրույց անել իր հետ, ինչին ի պատասխան հումորով ասում է. «Իհարկե, գուցե վերջին հարցազրույցս լինի»:

Հայաստանը պատվաստվում էՙ վախով, ո՞րն է կորոնավիրուսին հաղթելու բանալին, սա՛ է խնդիրը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՖԵՅՍԲՈՒՔԸ` ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ

Հաջորդ գրառումը

ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԸ ՈԳԵԿՈՉՈՂ ՀԱՄԵՐԳ ՍԱԼՈՆԻԿՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԸ ՈԳԵԿՈՉՈՂ ՀԱՄԵՐԳ ՍԱԼՈՆԻԿՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025

Հոկտեմբերի 25-ին, կյանքի 74-րդ տարում, երկարատև հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը: Լուրը...

ԿարդալDetails

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական