Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԻՄԱ ԷԼ ԹԻՐԱԽՈՒՄ ՄԻՊ-Ն Է՞

14/05/2021
- 14 Մայիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ինչպես պատերազմական օրերին,այնպես էլ դրանից առաջ եւ հետո աչքի է ընկնում իր ակտիվ եւ օբյեկտիվ գործունեությամբ: Սակայն վերջին շրջանում ներկայիս իշխանությունները կամ նրանց որոշ պաշտոնյաներ ու գործիչներ «ընկել են» անկախ կառույցի ղեկավարի հետեւից: Ուշագրավ է, որ նույն Թաթոյանը, որը բավականին լավ պատրաստված է եւ մշտապես գտնվում է իր տեղում, 2018 թվականիՙ այսպես կոչված հեղափոխության օրերին աշխատել է նույնպես օբյեկտիվ, առանց որեւէ կաշկանդվածության, եւ սխալ է ասելը, թե նրան գործելու մեջ ազատություն է շնորհել «հեղափոխությունը»: Թաթոյանը մեծ հարգանք է վայելում նաեւ օտարերկրյա իր գործընկերների եւ միջազգային կառույցների կողմից:

Սակայն այս ամենը չի խանգարում այսօրվա իշխանություններին սպասարկող մի շարք օղակներինՙ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ թիրախավորումներ իրականացնել: Այս ամենի ապացույցն է օրերս` Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Արման Թաթոյանի հետ:Հարցազրույցին նախորդել էին Ազգային ժողովի ամբիոնից Թաթոյանի` Հանրային հեռուստաընկերության աշխատանքի վերաբերյալ արած քննադատությունները: Մարդու իրավունքների պաշտպանը դժգոհեց նրանից, որ Հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանում իր ծավալած գործունեությունը եւ չի անդրադառնում իր կողմից կատարված աշխատանքային կարեւոր գործողություններին: Սա էլ պատճառ հանդիսացավ, որ Պետրոս Ղազարյանն իր հաղոդրման շրջանակներում փորձի «հաշվեհարդար» տեսնել ՄԻՊ-ի նկատմամբ: Զրուցավարը ակնհայտ ագրեսիվ վարքագիծ ցուցաբերեց զրուցակցի նկատմամբ ամբողջ հաղորդման ընթացքում, ինչն էլ պարբերաբար արժանացավ Թաթոյանի համաչափ պատասխաններին: Տպավորություն էր, թե Պետրոսը վիրավորվելով Թաթոյանի հնչեցրած հայտարարություններից, փորձում է «հաշիվ մաքրել» վերջինիս հետ: Նախ հաղորդավարը իր հարցադրումներում ագրեսիվ էր, իսկ հետո պարբերաբար ընդհատում էր Թաթոյանինՙ չթողնելով խոսելու եւ հարցերին պատասխանելու:

Սա անթույլատրելի վարքագիծ է, այն էլ Հանրային հեռուստաալիքի եթերում` ՄԻՊ-ի նման հաստատության նկատմամբ: Այս ամենն ուղղված է հեղինակազրկելու ՄԻՊ-ի դերը: Թվում էր, թե Պետրոս Ղազարյանը հատուկ հանձնարարականով է եթեր դուրս եկել, որի նպատակը Արման Թաթոյանի դիրքերը թուլացնելն էր:

Իրապես ցավալի իրողություն է, երբ լրատվական թողարկման ընթացքում ավելի շատ տեղ է հատկացվում վարչապետի ուղիղ եթերներին, քան Մարդու իրավունքների պաշտպանի կարեւոր հայտարարություններին, որոնք ներկայումս առավել կարեւոր են քան երբեւէ, քանզի դրանց մեծ մասը վերաբերում է պատերազմի դառը հետեւանքներին, Սյունիքի շուրջ ստեղծված վտանգավոր իրավիճակին եւ երկրի ներսում տիրող քաոսին:

Շատ են խոսակցություններն ու պնդւմները, թե Արման Թաթոյանն ունի քաղաքական հայացքներ եւ ընդդիմադիր է: Սակայն այդ ամենը սին բնույթ է կրում,քանզի չկա որեւէ ապացույց, որը կընդգծի մարդու իրավունքների պաշտպանի ընդդիմադիր կամ իշխանամետ լինելը: Նա անկողմնակալ է եւ իր գործն է անում:

Մինչ բոլոր առաջադեմ երկրներում պետական մարմինները զգուշանում եւ աջակցում են ՄԻՊ-ին, մեր երկրում փորձում են նրան էլ հեղինակազրկել եւ նսեմացնել: Սեփական երկրում նման կարեւորագույն ինստիտուտի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքը կարող է հանգեցնել միջազգային ասպարեզում ոչ թե Արման Թաթոյանի, այլ Հայաստանի իշխանությունների հեղինակության խարխլմանը:

Մնում է հուսալ, որ իշանությունները իրենց հատուկ անհանդուրժողականությամբ չեն սրի նաեւ մարդու իրավունքների պաշտպանի հետ հարաբերությունները: Որքան էլ ՄԻՊ-ը լինի անկախ կառույց,այնուամենային այն միշտ պետք է զգա պատկան մարմինների աջակցությունը, այլ ոչ թե հակառակը:

Հետընթացի այս ծանր ժամանակահատվածում հազվադեպ հանդիպող այնպիսի պատրաստված կադրերին, ինչպիսին Արման Թաթոյանն է, հարկավոր է միմիայն սատարել: Դա միայն պատիվ կբերի մեր երկրին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 10 վթար. 12 մարդ ստացել է վնասվածքներ

Հաջորդ գրառումը

«ԲԱՅԴԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԹՐԱՄՓԸ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՄԱՐ»

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

«ԲԱՅԴԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԹՐԱՄՓԸ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՄԱՐ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական