Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՍԵՎ ՈՒՐԲԱԹԸ»ՙ ՄԵԶՆԻՑ ՀԵՌՈ՛Ւ

21/05/2021
- 21 Մայիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գյումրու հեռախոսավաճառ խանութներից մեկի հեռուստագովազդը արդեն մի քանի օր հաճախորդներին տեղեկացնում է, թե այստեղ մինչեւ մայիսի 31-ը… սեւ ուրբաթ է: Այս վերջին արտահայտությունն, իհարկե, հարկ է որ չակերտներով դրվեր, բայց հեռուստատեսությամբ այն ամեն անգամ հո լսում ես առանց չակերտների: Ի դեպ, նշված խանութի ֆեյսբուքյան էջում եւս արտահայտությունը դրված է ոչ միայն անչակերտ, այլ նաեւ ամբողջովին գլխատառերով, ընդգծված, որպես հաճելի ավետիսՙ գնորդին: Մինչդեռ դժվար է կարծել, թե վերջին շրջանում մեր արդեն շատ խանութների գովազդային բառապաշարում տեղ գտնող այդ արտահայտությունը մեր ականջին կարող է իբրեւ ավետիս հնչել:

Առեւտրային գովազդի նպատակով Արեւմուտքում գործածվող, ամերիկյան ծագմամբ այս արտահայտությունը պարզապես նշանակում է գների իջեցում, մեծ զեղչեր: Մինչդեռ չգիտեմ Արեւմուտքում ինչպես, բայց հայի համար սեւ ուրբաթ, սեւ չգիտեմ ինչ լինելը, մեկի կամ շատերի գլխին գալը, բերելը վատ, ողբերգական բան է նշանակում, չէ՞: Ահա թե ինչու ամեն անգամ թեկուզ չակերտավոր, բայց մեզ համար չարագուշակ հնչող այդ արտահայտությունը լսելիս կամա թե ակամա լարվում ես, պահ մի վատ զգացողություն ունենում: Առավել եւսՙ այս օրերին…

ԽՍՀՄ փլուզումից ու երկրի անկախացումից հետո մենք, անշուշտ, աշխարհին միասնականացվելու, տարբեր ոլորտներում այնտեղ եղած լավագույնից գուցե սովորելու խնդիր էլ ունենք: Բայց դա հո չի նշանակում, թե նրանց ամեն ինչը պետք է կուրորեն վերցնենք ու նույնությամբ կիրառենքՙ արհամարհելով, մոռանալով մերը, որը շատ դեպքերում նույնիսկ ավելի լավն է ու մեզ համար ընդունելի: Մեկ էլ տեսարՙ ինչ ուզում են իբր էժանացնել կամ չգիտեմ ինչ անել, ասում ու հայտարարում ենՙ «Ա՛կ-ցիա»: Ոմանց ականջներին դա երեւի շա՜տ «էֆֆեկտիվ» (իմաՙ ազդեցիկ) է հնչում: Այնպես, ինչպես շատերն իրենց խանութների, գործատեղերի ցուցանակներին գրում են օտարատառ-օտարիմաստ անուններ, կարծելովՙ դրանով կզարմացնեն, կհրապուրեն օտար հաճախորդներին:

Եկեք մի քիչ էլ մենք մե՛զ համար ապրենք, մերո՛վ ապրենք: Ոչնչով վատ չեն նախկինում մշտապես գործածված մեր պարզ ու հասկանալի բառերը ՙ գների իջեցում կամ իջեցված, էժանացված գներ, զեղչ, վերջնավաճառք եւ այլն: Որեւէ այլ գործողության (ակցիաՙ հենց գործողություն է նշանակում), միջոցառման պարագայում էլՙ տվյալ գործողության ու միջոցառման անունը:

Թեկուզ չակերտավոր «Սեւ ուբաթն» էլՙ մեզնից հեռո՛ւ…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԴՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ Է ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ ՄՆԱՆՔ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅ ՄՆԱՆՔ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական