Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԻՏԱԺՈՂՈՎ ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

28/05/2021
- 28 Մայիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Հունիսի 1-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի կունենա պատմության ինստիտուտի տնօրենության եւ Նոր պատմության բաժնի կազմակերպած «Վերակազմյալ հնչակյան կուսակցության հիմնադրման 125 եւ Արփիար Արփիարյանի ծննդյան 170-ամյակներին նվիրված» գիտաժողով: Բացման խոսքով հանդես է գալու ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը : Գիտաժողովը ողջունելու է ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասրակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը :

Առաջին նիստը նախագահելու է պգդ, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը :

«Ա. Արփիարյանը «Մշակի» թղթակից» հետաքրքրական զեկուցումով հանդես են գալու ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյանը : «Մ. Տամատյանի եւ Ա. Արփիարյանի գաղափարական ներհակությունները» թեմայով փաստահարուստ հենքով եւ գիտական արդիականությանբ առանձնացող զեկուցումովՙ պրոֆեսոր Ս. Սարգսյանը: Այնուհետեւ «Ա. Արփիարյան. Հասարակական-քաղաքական հայացքներն ու գործունեությունը» թեմայով զեկուցումներ են կարդալու դոցենտներ Գեղամ Հովհաննիսյանը , «ԱՄՆ-ում Հայաստանի Առաջին հանրապետության ռազմական առաքելության գործունեության լուսաբանումը հնչակյան մամուլի էջերում» թեմայովՙ Արմենուհի Ղամբարյանը , «Արեւմուտքում հայ առաջին լոբբիստական կազմակերպությունների հիմնադիր, Վերակազմյալ հնչակյան Միհրան Սվազլյանը Հայաստանի ռազմավարական կողմնորոշման մասին» թեմայով Քնարիկ Ավագյանը :

Այնուհետեւ գիտաժողովում հեռավար ձեւով «Հնչակեան կուսակցության կազմավորման ակունքներու խմբանկարի մը պատմությունը եւ Ժընեւի «Հեղափոխական ընկերության» ձեւավորման Թվականը» զեկուցումով հանդես կգան Շվեյցարիայի կրոնների խորհրդի գլխավոր քարտուղար, Աստվածաբանության եւ փիլիսոփայության դոկտոր Աբել Մանուկյանը եւ «Արմենականները. Վերլուծութիւն կազմակերպութեան առաջին շրջանակի վիճակագրական աղիւսակի (1906 թ. առաջին կիսամեակ) թեմայով Բեյթութի Հայկազյան համալսարանի դոկտոր Անդրանիկ Տաքեսեանը :

Երկրորդ նիստը նախագահելու է պրոֆեսոր Լաուրա Մուրադյանը :

Լսվելու են հետաքրքրական եւ նորություններով հարուստ զեկուցումներ: Մասնավորապեսՙ պգթ. Կարեն Մկրտչյանի «Հնչակյան կուսակցության մասնակցությունը 1905-1911թթ. սահմանադրական հեղափոխությունը իրանահայ գաղթօջախում», դոցենտ Համո Սուքիասյանի «Հայ ժողովրդական կուսակցության «Քաղաքական մոմենտի մասին» բանաձեւի ճակատագրի շուրջ», պգթ. Արմեն Կարապետյանի «Դրվագներ Վան-Վասպուրականում հնչակյանների, արմենականների եւ դաշնակցականների գործունեությունից», պրոֆեսորներ Աննա Ասատրյանի «Արփիար Արփիարյանը եւ Կոմիտասը», Լ. Մուրադյանի «Արփիար Արփիարյանի «Կարմիր ժամուց» վեպը», Սուսաննա Հովհաննիսյան «Արփիար Արփիարյանը արեւմտահայ գրողների նամականիում», բգթ Լուսինե Ղամոյանի «Իմաստափոխությունը հագուստ իմաստային դաշտում» եւ այլ զեկուցումներ:

Գիտաժողովի սկիզբըՙ ժամը 10:00:

Նախորդ գրառումը

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՍ ԵՄ»

Հաջորդ գրառումը

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԳԵՆԵՐԱԼ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԳԵՆԵՐԱԼ

Լրահոս

Variety of dairy products on the table outdoors

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ...

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական