Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՐԳՎԱԾ ՀԱՅԸ, ՈՐԻ ՊԱՏՎԻՆ ՈՏՔԻ ԷԻՆ ԿԱՆԳՆՈՒՄ ՄԶԿԻԹՆԵՐՈՒՄ

28/05/2021
- 28 Մայիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս տարի լրանում է իրանահայ բարերար, գյուտարար եւ դեղագործ Արսեն Խաչատուրի Մինասյան ի ծննդյան 115-ամյակը:

Արսեն Մինասյանը ծնվել է 1906 թվականին Իրանի Գիլան նահանգի Ռաշտ քաղաքում: Սովորել է տեղի Անուշիրվան դպրոցում: Նա իր մասնագիտական գործունեությունը սկսել է բուսաբուժությամբ: Երիտասարդ տարիներին երկու տարի ապրել է Ղազվինում, որտեղ սովորել է դեղեր պատրաստելը: Վերադառնալով Ռաշտՙ նա շարունակում է նույն գործը:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին, երբ Գիլանում տարածված էր տիֆը, Մինասյանին հաջողվել է գերմարդկային ճիգերով փրկել բազմաթիվ մարդկանց կյանքեր: Թեհրանի համալսարանը նրան դեղագործության պատվավոր դոկտորի կոչում է շնորհել: 1942 թվականին Մինասյանը հիմնել է Իրանում առաջին 24-ժամյա դեղատունըՙ «Քարունը»: Որոշ ժամանակ անց նա դառնում է Գիլանի դեղագործների ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ:

Ամեն տարիՙ սեպտեմբերի 25-ին, դեղագետի օրվա կապակցությամբ Իրանի Գիլան նահանգի դեղագործները հարգանքի տուրք են մատուցում Արսեն Մինասյանինՙ դեղեր ուղարկելով Ռաշտ քաղաքի հաշմանդամների պանսիոնատ:

Անվանի բարերարը մեծ ծառայություններ է մատուցում իր հայրենակիցներին: Գիլանի հայ համայնքը նրան ընտրում է ղեկավար, երկար տարիներ եղել է Ռաշտի հայոց եկեղեցու խորհրդի անդամ: Սակայն բոլորի կողմից հարգված գործիչը մերժում է խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավորության առաջարկը, ինչպես նաեւ Գիլանի մուսուլման բնակչության կողմից իրեն առաջարկված Ռաշտի քաղաքապետի պաշտոնը եւ նախընտրում ապրել ժողովրդի մեջՙ իր համեստ կյանքը նվիրաբերելով քաղաքի կարիքավոր խավերի ցավերը հոգալուն, որի համար Ռաշտի ողջ բնակչությունը տեղական բարբառով նրան անվանում էր «Արմանի բրար» («Հայ ախպեր»):

Մինասյանը Ռաշտի բազմաթիվ անօթեւանների հոգեւոր հայրն էր: Բժիշկ Հաքիմզադեի , Այաթոլլա Զիաբարիի եւ չինացի գործարարի աջակցությամբ նա դարձավ առաջին բարեգործական կենտրոնի սեփականատերը, որը կառուցվեց տարեցների, հաշմանդամների եւ հոգեկան հիվանդների համար Ռաշտում: Այդ կենտրոնում նա ապրեց իր ողջ կյանքում:

Չնայած Արսենը քրիստոնյա էր, մեծ հարգանք էր տածում մահմեդականների կրոնական հավատալիքների նկատմամբ եւ մասնակցում է Աշուրայի սգո արարողություններին: Երբ նա մտնում էր մզկիթներ, մարդիկ ոտքի էին կանգնում նրա պատվին եւ օրհնում նրան, որը բացառիկ երեւույթ է հայ իրականության համար:

Արսեն Մինասյանը մահացել է 1977 թվականի ապրիլի 3-ինՙ 71 տարեկան հասակում, եւ թաղվել նախադեպը չունեցող բազմամարդ հուղարկավորությամբՙ համաքաղաքացիներին կտակելով, որ մահից հետո լացելու փոխարեն շարունակեն իր գործը:

Այսօր էլ Ռաշտի բնակչության մեջ թարմ է հիշողությունը Արսեն Մինասյանի առաքինությունների մասին, որը խտրականություն չէր դնում մարդկանց մեջ:

2002 թ. Իրաջ Սառաֆի աշխատասիրությամբ պարսկերենով լույս տեսած «Արսեն Մինասյանի հուշամատյանը» վերնագրով գրքում նշվում է, որ երեխա ժամանակ, երբ տեսնում է ցրտի մեջ պատառոտված հագուստներով երեխաներ, նրանց տալիս է նվեր ստացած իր վերարկուն: Նշելի է, որ գրքում առկա են մոտ 20 պարսիկ մտավորականների հուշերըՙ անվանի բարեգործի եւ հայ համայնքի մասին:

Ամփոփելով կարող ենք ասել, որ Արսեն Մինասյանի 115-ամյակը խորհրդանշում է հայ եւ իրանցի ժողովուրդների մեծ բարեկամությունը ոչ միայն խաղաղ ժամանակներում, այլ նաեւ արտակարգ պայմաններում, երբ համաճարակի ճիրաններում հայտնված Ռաշտ քաղաքի բնակչությունը փրկվեց հայ դեղագործի անձնանվեր առաքելությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎԵՐՍՏԻՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ԴՐՎԵԼ ՊԱՂԵՍՏԻՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՄԵԾ ԵՂԵՌՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԱՄԱԿԱՆԻՇԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍ, ԿԱՄ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԽՑԻԿ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍ, ԿԱՄ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԽՑԻԿ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական