Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱԽՈՐԴԻՑ ՈՒ ՆԱԽՈՐԴՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ

25/06/2021
- 25 Հունիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայերս սիրում ենք աշխարհին զարմացնել, փոխանակ հիացնելու: Պատերազմը տանուլ տալուց, անձնատվական փաստաթուղթ ստորագրելուց եւ պայմանավորվածից շատ ավելին զիջելուց հետո Նիկոլ Փաշինյանի համառությունը պաշտոնից կառչած մնալու եթե բացատրվում էր նրա մտավոր ու հոգեկան դրությամբ, ապա արտահերթ ընտրություններում նրա ստացած ձայների քանակը, նույնիսկ եթե նվազ լիներՙ քան իր մրցակիցներինը, պիտի ապշեցներ բոլորին, ինչպես մեզ, այնպես էլ այն օտարներին, որոնք դեռ հավես ունեն մեզնով հետաքրքրվելու:

Հանճարեղ Երվանդ Օտյանը իր հրաշալի տոմսակներից մեկում պատմում է, թե ինչ զրույց է ունեցել Կահիրեի հրապարկներից մեկում մահվան դատապարտված հանցագործներին կախաղան բարձրացնող պրոֆեսիոնալ դահիճի հետ, որը պարանի օղակը զոհի պարանոցին ացնկացնելու պահին թպրտացող մարդու ականջին ինչ-որ բան էր փսփսում, որից հետո դատապարտյալը խելոքացածՙ վիզը երկարում էր դեպի օղակը: Ի՞նչ էր նա փսփսում: Բացատրում է դահիճը. «Ասում եմ, որ օղակը կտրել եմ եւ այն ձգելու պահին պոկվելու է, որից հետո, հին արեւելքում ընդունված օրենքի համաձայն, այլեւս մահապատժի չես ենթարկվի»: Մահվան դողէրոցքի մեջ գտնվողը չունի այլ ելքՙ քան հավատալ իրեն ասվածին:

Դաժա՞ն պատկեր է, այո՛, սակայն շատ է նման այն շուռնուխցուն, որը քվեարկում է հօգուտ Նիկոլի, քանի որ նրանից «նվեր» է ստացել կես միլիոն դրամ, որը սակայն երբեք չի բավականացնի նոր տուն սարքելու համար, երբ նույն Նիկոլը ազերիներին զիջի ամբողջ Շուռնուխը: Կամ նման է պատերազմում որդուն կորցրած այն կնոջը, որը մխիթարվում է Նիկոլի գոյությամբ: Երեւի Նիկոլը դա՛ նկատի ուներ, երբ բարբառում էր պարտված լինելու հպարտության մասին: Երեւի ոմանց համար շա՜տ վարակիչ էր այդ եւ այդպիսի հպարտությունը…

Ինչեւէ, հասարակագետներին թողնենք այդ եւ նման երեւույթները ուսումնասիրելու պարտականությունը եւ հիշեցնենք միայն, որ գոնե մեր մասնագետները մինչեւ հիմա չեն կարողացել հստակ բացատրել, թե ինչո՞ւ էր, օրինակ, հայաստանցիների մեծամասնությունը 68 տարի առաջ անկեղծ արցունքներ թափում Ստալինի մահվան առիթով, նույնիսկ նրանքՙ որոնց հարազատները անհետ կորել էին սիբիրյան սառնամանիքում: (Ներողություն անհամաչափ համեմատության համար):

Մի կողմ թողնենք նաեւ ընտրական կեղծիքների, վարչական լծակների օգտագործման, աշխատանքից հեռացնելու սպառնալիքի, կաշառատվության ու կաշառակերության, զոռբայության եւ այլՙ բազմաթիվ օրինախախտումները, որոնցով Նիկոլի իշխանությունը փաստորեն ոչ մի բանով չտարբերվեց իր նախորդներից ու «նախկիններից», ու դեռ մի բան էլ ավելի: Դրանցով թող զբաղվեն համապատասխան մարմիններն ու անձինք, եթե ցանկություն ու շահ ունեն: Թող զբաղվեն նաեւ իրավաբաններն ու թվաբանագետները խորհրդարանում «սահմանադրական մեծամասնության» հարցը վճռելու համար: Չոր իրականությունն այն է, որ մեր ժողովրդի առավել մեծ մի հատված իր ձայնը տվեց հողատուին, արկածախնդրին: Ոչինչ չենք կարող անել, նրանք մասն են կազմում մեր ժողովրդի, նրանց զավակներն էլ, մեր բոլորի զավակների պես, գիտեն թշնամու դեմ անձնազոհ կռիվ տալ ու զոհվել նաեւ, եթե հրաման ու հրամանատար ունենան…

Նորությունն այն է, որ ամենայն հավանականությամբ առաջիկայում մենք կունենանք բավականին տարբեր մի խորհրդարան, որտեղ, հույս ունենանք, քաղաքական սահմանազատումն ու սահմանագծումներն արդեն հստակ կլինեն, պետական շահի գիտակցումը եւ չգիտակցումըՙ ավելի որոշակիացված, ներիշխանական խաղերն ու խարդավանքներըՙ ավելի զսպված, Նիկոլի ու նիկոլականների շահատակություններըՙ բացահայտված: Հակառակ մեծամասնական դակիչների առկայության, նոր խորհրդարանը կարող է գեթ ինչ-որ չափով վերհիշեցնել, որ Հայաստանը ոչ բարով-խերով խորհրդարանական հանրապետություն է, ինչը, վստահ ենք, դուրեկան չի լինելու Նիկոլի ու մեր երկրի արտաքին թշնամիների համար:

Վստահ կարելի է ասել, որ նոր խորհդարանում Նիկոլը չի կարող իրեն սանձարձակ եւ ազատ զգալ, կարեւորագույն հարցերում նա կաշկանդված է լինելու, ինչպեսՙ այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքի» խնդրում, որը ուրվագծվում է մեր դիմաց եւ որի ապացույցը թե՛ ամերիկյան, թե՛ եվրոպական եւ թե՛ ռուսական համատեղ շտապողականությունն էր ընտրությունների կայացած լինելու եւ այդ առթիվ հայ ժողովրդին շնորհավորելու գործում:

Իսկապես, խորհրդարանական նոր ընդդիմությանը մեծ պատասխանատվություն է վերապահված, ոչ միայն նախըտնրական այդքան կարճ ժամանակում ավելի քան քառորդ միլիոն գիտակից ու նվիրյալ հետեւորդների պահանջով, այլեւ հայրենիքն ու պետականությունը փրկելու, միջազգային զարմանքի ու արգահատանքի մթնոլորտից այն դուրս բերելու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արագածավանում, 4 օր է, նույնիսկ գումարով խմելու ջուր չեն կարող ձեռք բերել

Հաջորդ գրառումը

ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ ԲԺԻՇԿ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ ԲԺԻՇԿ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Շահրամանյանի հրամանագիրն այս պահին սիմվոլիկ բնույթ է կրում, սակայն ապագայում կարող է հիմք հանդիսանալ արցախահայության վերադարձի համար. Համբարյան

14/05/2025

Քանի դեռ ՀՀ իշխանությունը գտնվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կամակատարների ձեռքում, Արցախը լուծարելու հրամանագիրն անվավեր ճանաչելու մասին նոր հրամանագիրը  ընդամենը սիմվոլիկ...

ԿարդալDetails

ԱԱԾ-ի պարզաբանումը. Ինչպե՞ս է Արմեն Աբազյանի որդին ձեռք բերել 600.000 դոլարանոց գույք

14/05/2025

Եթե Պուտինը գնա Ստամբուլ, ես էլ կգնամ. Թրամփ

14/05/2025

Արցախը որևէ հրամանագրով չի կորսվել, և ոչ էլ որևէ հրամանագրով այն հետ ենք բերելու. ԱՀ նախագահի հրամանագրերն ընդամենը սիմվոլիկ նշանակություն ունեն. քաղաքագետ

14/05/2025

Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցները ադրբեջանական կայքերի բարբաջանքները իրար հերթ չտալով` ակտիվորեն տարածում են. Անահիտ Ավանեսյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական