Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇՈԳԸՙ ՆԵՐՍՈՒՄ

02/07/2021
- 02 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս շաբաթ իր վերջին օրերն ապրող յոթերորդ գումարման Ազգային ժողովն արտահերթ նիստով արագ-արագ ընդունում էր օրենքներ, կարծես վախենալով, որ այդ օրենքները չեն ընդունվի նոր գումարման խորհրդարանում: Որ նոր խորհրդարանն, իրոք, դառնալու է մշտական բանավեճերի եւ դիմակայության հարթակՙ դրանում ոչ ոք չի կասկածում, սակայն հետաքրքական է, թե հատկապես որ օրենքներն է առաջնահերթ համարել հիմա եւ ապագայում էլ կառավարող իմքայլական կորպուսը, որն ակնհայտորեն էլի արտահերթ նիստ(եր) է ունենալու, քանի որ ԱԺ հանձնաժողովներն իրենց արտահերթ նիստերում նոր օրինագծերի են հավանություն տվել: Մանավանդՙ խորհրդարան անցած նոր ընդդիմությանՙ ընտրարդյունքը ՍԴ-ում վիճարկելու ցանկության ֆոնին հին Ազգային ժողովն առայժմ կարող է հույսը կտրել ամռան շոգին չաշխատելուց:

Դիտարկենք քննարկվող նախագծերից երկուսըՙ զուտ հնչեղության գործոնից ելնելով:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանի , Արտակ Մանուկյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի փոփոխություններով (առաջին ընթերցում անցած, ապա նաեւ հանձնաժողովի նիստով երկրորդ ընթերցման համար դրական եզրակացությամբ) նվազեցվելու են անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների համար սահմանված դրոշմանիշային վճարի տարեկան չափերը: Գործող կարգավորմամբ, մինչեւ 1,2 մլն դրամ հաշվարկման բազայի դեպքում, տարեկան վճարի չափը կազմում է 18 000 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է 18 000 դրամ վճարել մինչեւ 2,4 մլն հաշվարկման բազայի դեպքում, 2,4-6 մլն դրամ հաշվարկման բազայի դեպքում առաջարկվում է սահմանել 24 000, 6-12 մլն դրամ հաշվարկման բազայի դեպքումՙ 102 000 դրամ:12 մլն դրամ եւ ավելի հաշվարկման բազայի գումարի դեպքում նախատեսված 180 000 դրամի փոխարենՙ կսահմանվի 120 000 դրամ: Այսպիսովՙ նվազեցնելով անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների համար դրոշմանիշային վճարի սահմանված տարեկան գումարի չափերըՙ պարտավորությունները մեղմացվում եւ, միաժամանակ, ավելի ճկուն են դարձնում զինվորների ապահովագրության հիմնադրամ մուծումների մեխանիզմը, որը տնտեսավարողներին թույլ չի տա ստվերային գործունեության հակվել, իսկ զինվորների ապահովագրման հիմնադրամը կանխատեսելի չափերով կհամալրվի ֆինանսներով: Նախաձեռնության հեղինակների խոսքովՙ այս փոփոխություններով կթեթեւանա 33 հազարից ավելի անհատ ձեռնարկատերերի ֆինանսական բեռը: Սաՙ լավ լուր, «երկու լուր, մեկը լավ, մեկը ՙ վատ» խորագրով:

Վատի մասով. խորհրդարանի մեծամասնությունը ներկայացնող մի խումբ պատգամավորների նախաձեռնությունըՙ այնպես փոփոխել քաղաքացիական օրենսգիրքը, որ ապօրինի շինությունների կառուցումն այլեւս հնարավոր չլինիՙ դեռ դիմադրության է արժանանում հենց իշխող իմբակցության շրջանում, այդ փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցում չանցավ, չնայած նախաձեռնության հեղինակները դեռ չեն հրաժարվում իրենց գաղափարից, որպեսզի տնտեսվարող սուբյեկտներն ու ֆիզիկական անձինք, առաջվա պես, առանց շինթույլտվության կառուցապատում չանեն ու հետո դիմեն համայնքի ղեկավարին` ինքնակամ կառույցներն օրինականացնելու խնդրանքով: Դա տեղի էր ունենում այն պատճառով, որ ինքնակամ շինությունների օրինականացումն ավելի արագ եւ մատչելի էր կատարվում, քան օրինական կարգով շինարարության թույլտվություն ստանալը: Նախաձեռնությամբՙ դա այլեւս հնարավոր պիտի չլիներ, իսկ այդպիսի փաստի առկայության դեպքում էլՙ համայնքի ղեկավարությանն իրավունք էր վերապահվելու ապամոնտաժել ինքնակամ կառույցները` առանց վարչական վարույթ իրականացնելու, ապամոնտաժման ծախսերն ամբողջությամբ դնելով կառուցապատողի վրա:

Հետաքրքրական է, որ կառավարությունն էլ չխրախուսեց այսՙ իմքայլական մի քանի պատգամավորների նախաձեռնությունը, ի դեմս կադաստրի կոմիտեի ներկայացուցչի, անհստակ համարելով առաջարկվող կարգավորումները: Այս նախաձեռնությունը դեռ անհրաժեշտ քվեներ չհավաքեց խորհրդարանումՙ հետագայում նոր անդրադարձի ուղերձով: Երեւում էՙ ապօրինի կառույցների տերերի շատ շահեր նաեւ այս կառավարության եւ խորհրդարանի պատգամավորների հետ են խաչվում, իսկ բոլոր թաղամասերում հավանաբար ոչ բոլոր մայթերն ու համայնքային տարածքներն են զավթված, դեռ զավթելու բան կա, դեռ կան փողոցներ, որտեղ հետիոտներն ու մեքենաները նույն բանուկ մասով չեն երթեւեկում, այլ կա մայթ հասկացություն: Բա դրանք չզավթված մնա՞ն:

Այս կարգի խորհրդարանական եռուզեռը երեւում է դեռ կշարւոնակվի, քանի որ նոր խորհրդարանի լիազորությունների ստանձնման ամսաթիվը դեռ տեսանելի չէ:Ըստ օրենքի, եթե որեւէ այլ զարգացում տեղի չի ունենում, նորընտիր խորհրդարանի նիստը հուլիսի 5-ին արդեն պիտի տեղի ունեանար, բայց «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները քանի որ որոշել են դիմել Սահմանադրական դատարանՙ ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու, ապա այդ դիմումի ՙ ՍԴ ընդունելու եւ քննարկելու ժամկետները եթե գումարենք, կստացվի, որ նոր խորհրդարանի առաջին (վարչապետի ավտոմատ նշանակման) նիստը կարող է նվազագույնը հուլիսի վերջ տեղափոխվել: Տեսականորեն չի բացառվոււմ ընտրության արդյունքի չեղարկումըՙ ընտրությունների երկրորդ փուլի անցկացման հեռանկարով: Բայց բոլորն էլ հասկանում են, որ գործնականում դա տեղի չի ունենա, այդ դեպքում անհասկանալի է, թե ինչ է տալու մեր երկրին այս ձգձգումը, եթե, իհարկե, արտաքին պատվիրատուներ չկանՙ ինչ-որ անցանկալի գործընթացներից հայերիս հայացքը շեղելու համար ներքին գործընթացները տաք պահելու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԱԶ ԵՒ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Հաջորդ գրառումը

ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ՄՈՏ 500 ԶՈՀՙ 50 ԱՍՏԻՃԱՆ ՇՈԳԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ՄՈՏ 500 ԶՈՀՙ 50 ԱՍՏԻՃԱՆ ՇՈԳԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.  «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն էյֆորիկ հերթական պոռթկման մեջ այսօր բարբարջել է, թե առնվազն մեր տարածաշրջանի...

ԿարդալDetails

«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումը մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

11/05/2025

Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի ճանկերից փորձես հանել քեզ հարազատ մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2025

Արցախում հուշարձանների ոչնչացումը պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանություն է. հայտարարություն

11/05/2025

Թրամփը ստորագրել է անօրինական ներգաղթյալների ինքնաարտաքսման ծրագիր սկսելու հրամանագիրը

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական