Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2021 Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԵԱՏՄ-ԻՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ: (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)

03/09/2021
- 03 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, Քաղաքական վերլուծաբան

«Ազգ»-ի նախորդ համարում տեղեկացրել էինք, որ Եվրասիական փորձագիտական ակումբն արդեն 7-րդ անգամ իր առաջատար գիտնական-փորձագետների ուժերով տնտեսագիտական հետազոտություն է իրականացրել Հայաստանի տնտեսության արդի վիճակի եւ տեսանելի հեռանկարների վերաբերյալ: Նախորդ համարում մենք ներկայացրել ենք տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի պատրաստած տեղեկանքի հիման վրա պատրաստված հոդվածը մեր վերլուծությամբ եւ մեկնաբանություններով: Այստեղ ներկայացնում ենք տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանի հետազոտությունը մեր մեկնաբանություններով, վերլուծությամբ եւ որոշ առաջարկություններով:

Հայաստանի տնտեսությունը 2021թ. առաջին կիսամյակում

Ուսումնասիրվող ժամանակաշրջանում արձանագրվել է ապրանքաշրջանառության աճի տեմպ: Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ մեր երկրի արտահանումն աճել է 23,34%-ով: Սա Հայաստանի ապրանքաշրջանառության վերականգնողական աճն է: Հիշեցնենք, որ 2020թ. հավաքական արտահանումը նվազել է 3,9%-ով: Այս տարվա առաջին կիսամյակում ԵԱՏՄ երկրներ արտահանումը աճել է 35,6%-ով: 2020թ. առաջին կիսամյակում արտահանումն այս ուղղությամբ նվազել էր 16,1%-ով: Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Ղազախստան արտահանումն աճել է ավելի քան երկու անգամ ($2,3 մլն-ից մինչեւ $4,6 մլն.): Արտահանումը Հայաստանից Ռուսաստան աճել է 35,6% ($280 մլն.-ից հասնելով $380 մլն.): Արձանագրվել է նաեւ ԵԱՏՄ երկրների համախառն տոկոսային կշռի աճ մեր արտաքին առեւտրում: Եթե 2020թ. առաջին 6 ամիսներին արտահանումը ԵԱՏՄ երկրների ուղղությամբ կազմում էր ամբողջ արտահանման 25,0%, ապա 2021թ. առաջին կիսամյակում այդ ցուցանիշը կազմել է արդեն 27,6%:

Հարկ է նշել, որ 2021թ. առաջին կիսամյակում անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, գունավոր մետաղների արտահանումը աճել է 47,2%-ով: Եթե անցյալ տարվա առաջին կիսամյակում գունավոր մետաղների հանքաքարի արտահանումը կազմում էր համախառն արտահանման 30,3%, ապա այս տարի այդ ցուցանիշը կազմել է 36,2%: Գունավոր մետաղների հանքաքարը մեր արտահանման հիմնական հոդվածն է, սակայն այն, ինչպես նշում է պրոֆ. Աշոտ Թավադյանը , չի պարունակում բարձր ավելացված արժեք: Հարկ է ձեռնարկել որոշակի քայլեր Հայաստանի գունավոր մետաղագործության ոլորտը զարգացնելու համար: Դա կապահովեր նոր աշխատատեղեր եւ էապես կազդեր Հայաստանի տնտեսության հետագա զարգացման վրա: Ուշագրավ ցուցանիշներ են արձանագրվել արտահանման հիմնական հոդվածների գծով: Թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի արտահանումը կրճատվել է 13,5%: Ծխախոտի արտահանումը նվազել է 11,1%: Միաժամանակ ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային արտադրանքի արտահանումը աճել է 15,7%: Վերոհիշյալ ապրանքների արտահանման համախառն կշիռը 2019թ.-ին կազմում էր 37,7%, իսկ 2020թ.-ին կրճատվելով կազմեց 33,8%: Արդեն 2-րդ տարին է, ինչ կրճատվում է թեթեւ արդյունաբերության արտադրանքի արտահանումը, որի տեսակարար կշիռը 2018թ. կազմել էր 8,8%: 2021թ. առաջին կիսամյակում այդ ցուցանիշը ամբողջ արտահանման մեջ կազմել է միայն 4,6%: Սակայն նույնպես ուշագրավ է, որ 2021թ. առաջին կիսամյակում տրիկոտաժի եւ այլ արտադրանքի արտահանումը աճել է համապատասխանաբար 25,2% եւ 60,1%:

Պրոֆ. Ա.Թավադյանը կարծում է, որ վերածնված թեթեւ արդյունաբերությունը ունի ներուժՙ դառնալու լոկոմոտիվ Հայաստանի տնտեսական աճը ապահովելու համար: Ենթադրվում է, որ տեքստիլ եւ տրիկոտաժի արտադրանքի արտահանումը արձանագրելու է հետագա վերականգնողական աճ: Հայասստանի առաջնահերթություններից մեկը պետք է դարձնել թեթեւ արդյունաբերության ամրապնդման եւ աճի ապահովման գործը: Դա կարեւոր է, որովհետեւ ապահովում է զբաղվածության մակարդակի էական աճ:

Ներկրման դինամիկան համադրելի է արտահանման դինամիկային: Ուսումնասիրվող ժամանակահատվածում ներկրումն աճել է 7,9%; Առեւտրական սալդոն ունի դրական դինամիկա: Ներկրման եւ արտահանման միջեւ տարբերությունը կրճատվել է: Սա կարեւոր նշանակություն ունի Հայաստանի երկարաժամկետ զարգացման համար: Այժմ ներկրումը 1,59 անգամ ավելի է, քան արտահանումը: ԵԱՏՄ երկրներից արտահանումը աճել է 8,6% ($778 մլն.-ից հասնելով 844 մլն): Ռուսաստանյան դաշնությունից ներկրումն աճել է 8,9%: Հայաստանի ներկրման հիմնական հոդվածը վառելիքն է, որի աճը կազմել է 12%: 2020թ. ներկրման բոլոր հոդվածները կրճատման միտում ունեին: Սրա պատճառները կորոնավիրուսի համավարակն էր եւ ռազմական դրությունը, ինչպես նաեւ պատերզամից հետո հայկական տարադրամի կտրուկ արժեզրկումը: Սակայն այժմ, ինչպես եւ արտահանման դեպքում, ներկրման դեպքում եւս գրանցվում է վերականգնողական աճ:

Հետաքրքրական է, որ եթե 2017թ. դեպի Ռուսաստան արտահանման մեջ գերակշռում էին ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքները, ապա արդեն 2018թ.-ին, այնուհետեւ 2019թ.-ին արտահանումը դարձավ ավելի դիվերսիֆիկացված, եւ այդ միտումը շարունակական բնույթ ունի: Սա պերճախոս կերպով նույնպես ընդգծում է ԵԱՏՄ շուկայի կարեւորությունը Հայաստանի համար: Եվրասիական փորձագիտական ակումբը համոզված է, որ կենսականորեն անհրաժեշտ է օգտագործել ԵԱՏՄ բոլոր հնարավորությունները դեպի Ռուսաստան պատրաստի արտադրանքի ծավալները անընդհատ մեծացնելու համար: Սա վերաբերում է նաեւ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներին:

Հայաստան մտնող տրանսֆերտները արձանագրում են կրճատման դինամիկա: 2020թ. տրանսֆերտների հարաբերակցությունը ՀՆԱ-ին կազմում էր 10,5%: 2019թ. այդ համամասնությունը կազմում էր 11,2%: 2013թ. այդ ցուցանիշը կազմում էր 19,7%: Եվ դա առավելագույն ցուցանիշի տարին էր: 2020թ. աշխատանքային միգրացիայի եւ տրանսֆերտների ցուցանիշները անհրաժեշտ է լրջորեն ուսումնասիրել, հասկանալու համար մեր օրերի միտումները: Սա ուղղակի կապ ունի նաեւ բանակցության տեղաշարժերի գործընթացները հասկանալու տեսանկյունից:

2020թ. կորոնավիրուսի համավարակի եւ օդային հաղորդակցության ընդհատումից հետո զբոսաշրջությունը Հայաստանում արձանագրում է վերականգնողական աճ: 2021թ. երկրորդ եռամսյակում Հայասստան է այցելել 153 հազար զբոսաշրջիկ, ինչը կազմում է նախքան համավարակը 2019թ. երկրորդ եռամսյակի 38%: Մենք կանխատեսում ենք, որ կառավարության եւ ոլորտի գործարարների համաձայնեցված եւ համատեղ ջանքերի միջոցով 2-3 տարում հնարավոր է վերականգնել 2019թ. մակարդակը:

Հայաստանի տնտեսության աճի հնարավորությունները Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի արդյունքում

Պրոֆ. Ա.Թավադյանը համոզված է, որ մեր երկրի տնտեսության մեջ ներդրումներն ավելացնելու համար անբավարար են լոկ «ներդրե՛ք, խնդրեմ» կոչերը: Դրա համար հարկ է լուծել մի քանի առանցքային հիմնախնդիրներ, որոնք բերում ենք ստորեւ:

Հայաստանի բոլոր շահութաբեր կազմակերպությունները փակ բաժնետիրական ընկերություններ են: Բաժնետոմսերի շուկայի փաստացի բացակայության պայմաններում շատ դժվար է ապահովել ներդրումների աճ: Բացակայում են ներդրումների կողմնորոշիչները: Ծայրահեղորեն անհրաժեշտ է մշակել վարչական եւ խրախուսող միջոցներ փակ բաժնետիրական ընկերությունները բացի վերածելու համար:

Հարկ է ճշտել հարկային քաղաքականությունը: Օրինակՙ հարեւան Վրաստանը, որն ունի Հայաստանի տնտեսության հետ համադրելի վիճակ, վարում է ներդրումները խրախուսող հարկային քաղաքականություն: Այս վիճակը պետք է անաչառ կերպով ուսումնասիրել, ապահովելու համար Հայաստանի տնտեսական ոլորտների գրավչությունը խոշոր ու միջին ներդրողների համար: Հարկ է, օրինակ, վերաձեւավորել հումքի արտահանման հետ կապված հարկային համակարգը:

Նկատի ունենալով արժեզրկումը, դրամավարկային քաղաքականությունը պետք է համապատասխանի էժան փողերի քաղաքականությանը: Վարկերի տոկոսադրույքները չպետք է խանգարեն տնտեսության աճին:

Հայաստանի կոռուպցիայի ընկալման ցուցանիշը աշխարհում 60-րդն է: Նույն Վրաստանը զբաղեցնում է 45-րդ տեղը: Անհրաժեշտ է չթուլացնող ջանքեր գործադրել կոռուպցիայի ցածր մակարդակ ունեցող 50 երկրների շարք մտնելու համար: Մենք պետք է հստակ հասկանանք, որ ներդրողները սրան կարեւոր նշանակություն են տալիս, որովհետեւ այս դեպքում կոռուպցիան ապրանքի արժեքը ավելացնում է 5% եւ ավելի:

Ներդրումների համար շատ կարեւոր են էներգակիրների համար ընդունելի գները: Հարկ է անընդհատ խորացնել եւ զարգացնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, դրանք զուգորդելով շուկայական հարաբերությունների զարգացմանը: Պրոֆ. Ա.Թավադյանը հիշեցնում է, որ ինքն արդեն մշակել է համապատասխան առաջարկություններ:

Հայաստանի կառավարությունը առանցքային դերակատարություն ունի ձեւավորելու համապատասխան գործառույթներ, որոնք օրենսդրորեն եւ կազմակերպչորեն կլուծեն արտահանող կազմակերպությունների հիմնախնդիրները եւ համապատասխան հարկային արտոնություններ կտրամադրեն նրանց: Հայաստանը ծով չունի, ունի փոքր տարածք եւ ոչ մեծ բնակչություն, մեծ չեն նաեւ մեր հանքային պաշարները: Մենք ինքնուրույն կերպով չենք կարող մրցակցել համաշխարհային շուկաներում: Դրա համար էլ մեր տնտեսությունը զարգացնելու համար մեզ հարկ է համագործակցել դաշնակիցների հետ անվտանգությունն ապահովելու (մասնավորապես` տնտեսական անվտանգությունը) նպատակով: Հայաստանի ռազմաքաղաքական համագործակցությունը Ռուսաստանի հետ պետք է սերտորեն միահյուսվի տնտեսական համագործակցությամբ: Անկարելի է ուրանալ, որ այս ոլորտները փոխկապակցված են: Առանցքային գործոն է դառնում ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը: Պետք է լրջորեն մտածել այն մասին, որ այն դառնա մեր տնտեսությունն ամրապնդող լուրջ միջոց:

Եվ վերջապես: Հարկ է վարել իմաստուն քաղաքականություն եւ իվիճակի լինել վարելու հմուտ բանակցություններ Հարավային Կովկասը Ռուսաստանին միացնող բոլոր հաղորդակցության միջոցները վերագործարկելու համար: Այս ծանր գործընթացում է երեւալու, թե որքան է հմուտ մեր դիվանագիտությունը եւ որքան են մեր բանակցողները ի վիճակի առաջ տանելու տարածաշրջանային բարդ կծիկը քանդելու եւ բարիդրացիական հարաբերությունները ոչ ի հաշիվ մեր ազգային շահերի վերականգնելու գերբարդ գործը: Դրա համար հարկ է, որ հասարակության մեծամասնությունը հասկանա ընթացող գործընթացների տրամաբանությունը եւ աջակցի կառավարությանը իր ծրագիրը կենսագործելու դժվարին գործում:

Հայաստանի տնտեսության զարգացման որոշ ինտեգրացիոն ռեզերվներ

ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ Հայաստանի համար բացված են շատ հետաքրքրական հեռանկարներ, որոնք արդեն իսկ ազդում են տնտեսական ներուժը մեծացնելու վրա: Տնտեսության համակողմանի արդիականացման, կոոպերացիայի եւ մրցողունակության մեծացումը, Ռուսաստանի շուկայի առանձնահատկությունները նկատի ունենալով, դառնում են առաջնահերթություն Հայաստանի համար: Հայ-ռուսական համատեղ ձեռնարկություններ ստեղծելու համար հարկ է լրջորեն մտածել թափանցիկությունը մեծացնելու եւ երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները անընդհատ կատարելագործելու մասին: Դրան կնպաստեն միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացումը ԵԱՏՄ շրջանակներում: Նորից պետք է կարեւորել կոռուպցիայի մակարդակը իջեցնելու հարցը:

Միջնաժամկետ հեռանկարում շատ կարեւոր է վերջնականապես համահարթեցնել գները հանքային արտադրանքի նկատմամբ: Հանելով արտահանման տուրքերը, լրջորեն հնարավոր կլինի աճեցնել տնտեսությունն ու զբաղվածությունը: Ազատ մուտքը դեպի էժան էներգակիրներ (նախ եւ առաջ գազ) նպաստելու է ԵԱՏՄ անդամ-երկրների ձգտմանը` օգտագործելու աճի ներուժը: Սա հատկապես վերաբերում է փոքր տնտեսություն ունեցող Հայաստանին:

Հայաստանը արդեն զգացել է ԵԱՏՄ անդամակցությունից բխող դրական ազդեցությունները: Հայաստանի քաղաքական վերնախավում աննշան են ուժերը, որոնք լրջորեն վիճարկում են այս քաղաքական եւ տնտեսական իրողությունը: Խորհրդարանական քաղաքական ուժերի օբյեկտիվորեն առաջացած կոնսենսուսը Ռուսաստանի եւ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ դաշնակցային հարաբերությունները զարգացնելու հարցում շատ հարմար հիմք է տնտեսական համագործակցությունը առաջ մղելու համար: Շատ կարեւոր է ի վիճակի լինել օգտագործել Ռուսաստանի հետաքրքրությունը մեր բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, ծանր մետաղագործության, դեղագործության, քիմիական արդյունաբերության եւ էլի մի քանի ոլորտների նկատմամբ: Կառավարության ստորաբաժումների գործունեությունը այս հարցում պետք է գտնվի Հայաստանի առաջատար քաղաքական ուժերի եւ հանրության ուշադրության կենտրոնում: Արժե ավելի քիչ խոսել եւ ավելի շատ գործել: Մեր ժողովրդի մեծ մասը դրան է սպասում:

Վերջում հավելենք, որ Եվրասիական փորձագիտական ակումբը այս հետազոտության ընդարձակ տարբերակը ներկայացնելու է կառավարությանը իբրեւ հասարակական աջակցության քայլ :

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՑԱԽԸ ԵՂԵԼ Է ՈՒ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԻ ՄՆԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐՆ ՈՒ ԵՐԱԶԱՆՔԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄԻՏՔՆ ԸՆԴԴԵՄ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄԻՏՔՆ ԸՆԴԴԵՄ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025

Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և իրավունքի նորմերի...

ԿարդալDetails

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025

Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

22/10/2025

Մանան Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար

22/10/2025

Խստագույնս դատապարտում ենք փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. Փաստաբանների պալատ

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական