Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՍԱԴԻԶՄ

03/09/2021
- 03 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը կալանավայրում վատթարացել է

«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր, եւ բժիշկն օգոստոսի 23-ից գտնվում էր «Վարդաշեն» ՔԿ-ում:

Բժշկի առողջական վիճակն օգոստոսի 30-ին վատթարացել է, նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոցՙ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն:

Փաստաբան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը հայտնել է, որ նման պայմաններում պետք է Չարչյանի խափանման միջոցի հարցով անհապաղ դատական նիստ հրավիրել:

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվելՙ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն օգոստոսի 31-ին հանդես եկավ հայտարարությամբՙ նշելով.«Պրոֆեսորը հետկրծոսկրային շրջանի սեղմող բնույթի ցավերի պատճառով 2021 թվականի օգոստոսի 24-ին տեղափոխվել է հիվանդանոց եւ նրա նկատմամբ կատարվել են բժշկական բազմաթիվ միջամտություններ: Ավելինՙ հենց 24.08.2021 թվականին պրոֆեսորը տարել է սրտամկանի սուր ինֆարկտ, որը զարգացել է դեռ քրեակատարողական հիմնարկում: Բացի այդ, Ա.Չարչյանի մոտ ախտորոշվել է նաեւ զարկերակային հիպերտոնիա III աստիճանի (կրիզիսային ընթացք): Սրտային անբավարարություն II ֆԴ: Ծանր շաքարային դիաբետ տիպ 2ՙ ինսուլին կախյալ: Խրոնիկ երիկամային անբավարարություն»:

Փաստաբանն էպիկրիզն ստացել է եւ սեպտեմբերի 1-ին մուտքագրել դատարանՙ մեկ անգամ եւս միջնորդելու հրատապ դատական նիստ հրավիրելու եւ պրոֆեսորին գրավով ազատ արձակելու հարցը քննարկելու վերաբերյալ, որովհետեւ, ինչպես նա է հավաստիացնում, Ա.Չարչյանին նման պայմաններում կալանքի տակ պահելը չի բխում անձնական ազատության իրավունքի բուն էությունից եւ իր մեջ պարունակում է խոշտանգման տարրեր:

Ազատամարտիկ, ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանն իր վրդովմունքն է հայտնել սրտամկանի կաթված ստացած Չարչյանի նկատմամբ իրավապահների անդրդվելի վերաբերմունքի հանդեպ. «Թեեւ իրավաբան չեմ, բայց իրավական տեսանկյունից Արմեն Չարչյանի նկատմամբ այս պահին ընտրված խափանման միջոց կալանքը փոքրոգիություն, վրեժխնդրություն է այս իշխանության կողմից, քանի որ որեւէ կերպ այլեւս չի կարող պարոն Չարչյանն ազդել քննության ընթացքի վրա, եւ իրեն կալանավորելու իմաստն անհասկանալի է»:

Նա դիմել է իշխանություններին. «Մի փոքր բարոյական եղեք, մարդկային մոտեցում դրսեւորենք: Սա այդ տարբերակը չէ: Այդ ի՞նչ հանցագործ է, որ պետք է կալանք կիրառվի: Ծիծաղելի է»:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը եւս հրապարակավ բողոքի ձայնն է բարձրացրելՙ ասելով.«Այն քաղաքական հաշվեհարդարը, որ իրականացվում է Արմեն Չարչյանի նկատմամբ, եւս մեկ անգամ ապացուցում է, որ ՀՀ իրավական համակարգը ամբողջությամբ ծառայում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական թելադրանքին եւ ուղղորդումներին: Սա մեզ համար նորություն չէ. չէ՞ որ Փաշինյանն իր վարչապետական ճանապարհը սկսեց դատարանների բռնաճնշումով, նաեւ հայտարարելով, թե ով է այն դատավորը, որ կհամարձակվի իր կամքը չկատարել: Հայաստանը գնալով թաղվում է իրավական կամայականության ճիրաններում»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԺՄ ԷԼ ԱԺ ՑԱՆԿԱՊԱՏՆ Է ՑԱՆԿԱՆՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ

Հաջորդ գրառումը

«ԲԱՔՈՒՆ ԵՐԵՎԱՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ»

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

«ԲԱՔՈՒՆ ԵՐԵՎԱՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական