Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՋԻՄ ՆԱՋԱՐՅԱՆԻ «ԱՅԾԻ ԵՐԳԵՐԸ» ՀԻԱՍՔԱՆՉ ՀԱՏՈՐ Է

24/09/2021
- 24 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մալկոլմ Բրեդբերիի «Ձեզ համար, լիբերալներ, այծերն անշուշտ, սոսկ ջարդուփշուր եղած տներից դուրս պրծած ոչխարներ են» բառերով է սկսում Քրիստոֆեր Ադամյանի «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում տպագրված գրախոսականը, որ հիացական արտահայտություններով գովերգում է Ջիմ Նաջարյանի վերջերս Ամերիկայում լույս տեսած «Այծի երգերը» (The Goat Songs) բանաստեղծությունների հատորըՙ գրելով «մինչդեռ այնտեղ ընդգրկված «երգերը» պարզապես հիասքանչ են»:

«Հեղինակի հարուստ բառապաշարն ու ճշգրիտ բնորոշումները ոչ մեկին չպետք է զարմացնեն, շարունակում է Ադամյանը, քանի որ Նաջարյանը Բոստոն քոլեջի անգլերեն լեզվի դասախոս է, որ Ջոն Քիդսի ստեղծագործությունների ուսումնասիրությունը դարձրել է իր մասնագիտությունը: 2017-ին արժանացել է բանաստեղծությունների «Վասար Միլեր» մրցանակին:

Ըստ գրախոսողի, «Այծի երգերը» հատորում ընդգրկված թեմաները բազմաժանր են եւ բազմաշերտՙ սկսած նեղ ընտանեկան կամ գերդաստանական (որ ավելի քան մեկ դար ետ է գնում) պատմություններից մինչեւ ժամանակակից կյանքի թոհուբոհերը Փենսիլվանիայում (ԱՄՆ): Եվ այդ բոլորըՙ նուրբ հոգեբանական մոտեցումով եւ գունեղ պատկերավորությամբ: Նա հմտորեն կարողանում է համակցել բնության ստեղծածն ու մարդու ձեռքով պատրաստվածը: Դրան նպաստում է այն, որ չնայած Նաջարյանը Լոուրենսվիլ եւ Էյլ համալսարանների շրջանավարտ է, նա մեծացել է գյուղական վայրում եւ լավատեղյակ է առօրյա կյանքի բոլոր խորհրդավոր վերիվայրումներին: Շրջակա բնությունն ու լեռնային բարձունքները նա նկարագրում է տեղագրական ճշգրիտ բնութագրումներով:

Ուշագրավ են խորագրերը. «Գագաթին մոտ», «Կեմպտոնից գնացք նստելով» (որտեղ նա խորհուրդ է տալիս այցելուին գլուխը բարձր պահած թափառել հետնախորշերով եւ ծանծաղուտ գետակի երկայնքով հասնել անտառ), «Կեմպտոնը իմ մահից հետո», եւայլն: Հայկական թեմաները տեղ են գտել «Հայերենի դասը» (որտեղ խոսվում է նախաեղեռնյան ժամանակների մասին), «Դեպի դաշտերը», «Երուսաղեմի հայկական թաղամասում», «Բարեպաշտ կյանք» խորագրերի ներքո:

Հատորի երրորդ մասում անդրադարձ կա նաեւ Մեծ Բրիտանիայի հռոմեական շրջանի անկման եւ իր մոր անողոք հիվանդությունից վախճանման մասին:

Հավելյալ տեղեկությունների համար այցելելՙ https://untpress.unt.edu/catalog/james-goat-songs կայքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԻԹ ԳԱՐԵԲՅԱՆ. «ՈՉ ՄԻ ԳՐՈՂ ՉԻ ԿԱՐՈՂ ԹՈՒՅԼ ՏԱԼՙ ԱՊԱՎԻՆԵԼ ՄԻԱՅՆ ԻՐԵՆ»

Հաջորդ գրառումը

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՍՄՈՒՆՔԻ ԽՄԲԱԿ ԲԱՑԵԼ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՍՄՈՒՆՔԻ ԽՄԲԱԿ ԲԱՑԵԼ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական