Սիրով տեղեկացնում ենք, որ վաղըՙ հոկտեմբերի 14-ին` ժամը 15։00-ին տեղի կունենա Ֆրանս-հայկական հետազոտական կենտրոնի բացումը Առողջապահության ազգային ինստիտուտի շենքում (Կոմիտաս 49/4)։ Այն կյանքի է կոչվել ֆրանսիական Sante՛ Arme՛nie առողջապահական նախաձեռնության ջանքերով։
Նորաբաց կենտրոնը կերաշխավորի հետազոտական նախագծերի եւ դրանց իրականացման հաջող ընթացքը, ինչպես նաեւ նորարարությունների կիրառման պատշաճ գնահատումը:
Միջոցառմանը ներկա է լինելու Հայաստանում Ֆրանսիայի դեսպան տիկին Անն Լայոտը։
Հետազոտական կենտրոնի հիմնական նպատակներըՙ
1. Հայաստանում իրականացվող կլինիկական հետազոտությունները հասցնել միջազգային մակարդակիՙ սփյուռքի փորձագետների ներգրավմամբ
– Հայկական գրանցամատյաններ եւ պատահականւթյան սկզբունքով արված փորձարկումներ` սփյուռքի բարձրակարգ փորձագետների հետ համատեղ
– Կարողությունների եւ գերազանցության հայկական ցանց հազվագյուտ պաթոլոգիաների համար
– Բարձրակարգ փորձագետների ինտեգրում/ներգրավում հայկական կենտրոններում եւ լաբորատորիաներումՙ 3-6 ամիս ժամկետով
2. Ինտեգրացիոն բժշկության նորարարական կենտրոն
– Քննարկումներ նորարար բժշկության թեմաներովՙ ներառյալ հատկապես 3D եւ ՏՏ մեթոդների կիրառումը հոգեբուժության մեջ եւ արագ զարգացող այլ մասնագիտություններում
– Էլեկտրոնային բժշկության եւ նորարարական բժշկության այլ մոդելների մշակում
3. Էլեկտրոնային ուսուցման բժշկական առաջադեմ եւ ինտերակտիվ հարթակ
– Էլեկտրոնային ուսուցման առաջադեմ ինտերակտիվ հարթակՙ ստեղծված համաշխարհային փորձագետների եւ տարածված հայկական հարթակի կողմից, որն օգտագործվում է զարգացող երկրներում եւ նախկին խորհրդային միության երկրներում:
Կենտրոնը կունենա 5 բաժին.
1. Կլինիկական հետազոտությունների կենտրոն
2. Կենսաբանական ռեսուրսների կենտրոն
3. Sante Armenie բժշկական ակադեմիա
4. Համաճարակաբանության կենտրոնՙ տվյալների շտեմարանով եւ արհեստական բանականության կիրառմամբ
5. Բժշկական եւ տեխնոլոգիական նորարարական կենտրոն
Sante Armenie առողջապահական նախաձեռնության մասին
Արցախյան պատերազմի օրերին Ֆրանսիայում մի շարք բժիշկներ ու վիրաբույժներ անմիջապես միավորեցին ջանքերը Sante՛ Arme՛nie առողջապահական նախաձեռնության շուրջ։ Ժամանելով Արցախ ու Հայաստանՙ բժիշկներն հանձն առան պատերազմից տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու եւ կյանքեր փրկելու առաքելությունը:
Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում Sante՛ Arme՛nie-ն Հայաստանում եւ Արցախում իրականացրել է բժշկական բազմաթիվ առաքելություններ։
Հայաստանին ցուցաբերվող աջակցության շրջանակներում, օրեր առաջ Մուրացանի անվան կենտրոնական զինվորական հոսպիտալում կայացավ Sante՛ Arme՛nie-ի կողմից նորոգված եւ կահավորված վերականգնողական բաժանմունքի բացումը։ ՀԲԸՄ Ֆրանսիայի գրասենյակը հանդիսանում է Sante՛ Arme՛nie նախաձեռնության հիմնադիր անդամ։
Հարգանքովՙ ՀԲԸՄ Հայաստան