Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՁՆԱԳՐԻ ԴԵՖԻՑԻՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

15/10/2021
- 15 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում տեւական ժամանակ քաղաքացիները չեն կարողանում անձնագիր ստանալ: Նրանք, ովքեր ցանկանում են ստանալ նոր անձնագիր կամ մտադիր են անձնագիրը փոխել, կանգնում են խնդրի առաջ:

Քաղաքացիները մոտենում են Անձնագրային եւ վիզաների վարչության տարածքային բաժանմունք անձնագրի հետ կապված խնդիրները լուծելու, սակայն ստանում են բացասական պատասխան:

«Տղաս ընտանիքի հետ պետք է մեկնի երկրից եւ անձնագիրը փոխելու անհրաժեշտություն առաջացավ, քանի որ ժամկետը հաջորդ ամիս ավարտվում է, իսկ այդ դեպքում ինքը երկրում չի լինի, որ անձնագիրը փոխի, վիզան էլ տալիս են այնքան ժամանակով, ինչքան անձնագրի ժամկետն է: Դիմեցինք Էրեբունի վարչական շրջանի անձնագրային բաժանմունք, այնտեղից պատասխանեցին, որ անձնագիր չունեն եւ եթե հարցը հրատապ է դիմենք «Օվիր»,- մեզ հետ զրույցում ասում է Վարդուհի Մնացականյանը :

Զրուցակիցներիցս մյուսը Էջմիածնի բնակիչ էր, որը այս հարցով մոտեցել էր Անձնագրային եւ վիզաների վարչության Էջմիածնի տարածքային բաժանմունք, որտեղից պատախանել են, որ հիմա անձնագրի տպագրության համար նախատեսված թուղթ դեռ չկա, ու պետք է սպասել: 33-ամյա Անին ասում է, որ Անձնագրային բաժանմուքնում նշել են, որ դեռեւս տեղեկեություն չունեն, թե երբ կստանան անհրաժեշտ միջոցները անձնագիր տրամադրելու համար, քանի որ վերջին մի քանի օրերը ոչ աշխատանքային են եղել, ապա առաջարկել են դիմել Անձնագրային եւ վիզաների վարչությունՙ «Օվիր»:

Փորձեցինք մանրամասներ ճշտել նույն վարչության թեժ գծի հեռախոսահամարով, սակայն ոստիկանության կայքում գրանցված հեռախոսահամարը երկու օր անդադար զբաղված էր:

«Ցանկանում էի նոր անձնագիր վերցնել, որովհետեւ իմ անձնագրի ժամկետը լրացել էր, ասացին, որ տեխնիկական պատճառով մենք չենք կարող ձեզ ընդունել: Հարցրեցիՙ գուցե դիմե՞մ Աջափնյակ համայնքի բաժանմունք, պատասխանեցին, որ ոչ, խնդիրը ամբողջ Հայաստանում է»,- պատմում է 27-ամյա քաղաքացին:

Անձնագրի դեֆիցիտից խուսափելու համար ավելի վաղ լուծումներից մեկի մասին խոսել է նույն վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը : Նա առաջարկում էր կազմակերպել բիոմետրիկ համակարգի մրցույթ, մատակարարող ընկերության հետ ավելի երկարաժամկետ պայմանագիր կնքել, օրինակՙ 10 տարի ու եւս 5 տարի երկարացնելու պայմանով:

«Երկարաժամկետ պայմանագիրը հարցի հիմնական լուծումներից մեկն է: Մատակարարողի համար պետք է կանխատեսելի լինի իր բիզնեսը, պետության համար էլ պետք է մատակարարողը կանխատեսելի գործընկեր լինի: Թե չէ կնքում ենք մի տարով, մի տարին ավարտվելուց առաջ մրցույթ ենք հայտարարում, մրցույթը չավարտված մեկ այլ կազմակերպություն բարձր գին տվեց, տեղի չունեցավ….. Պատկերացրեք պետական փաստաթուղթը, որը ոչ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների մեղքով կարա առաջանա, այսինքն խնդիրների ու բացերի պատճառով, որ անպայման պետք է մրցույթ լինի, առաջանան նմանատիպ խնդիրներ», – ասում էր Բիչախչյանը:

2011 թվականից Հայաստանը պայմանագիր է կնքել լեհական ընկերության հետ: Լեհաստանից պատրաստի գրքույկները ուղարկվում են Հայաստան, այստեղ արդեն անհատականացվում եւ լուսանկար է ամրագրվում անձնագրային տպարանում:

Ոստիկանության պաշտոնական կայքում մինչեւ օրս չկա հիմնավոր տեղեկություն, թե ինչու քաղաքացիները չեն ստանում անձնագրեր: Ոստիկանությունից միայն հայտնում են, որ կորոնավիրուսով պայմանավորված մատակարարման խնդիր է առաջացել, սակայն իրական խնդիրը չեն մանրամասնում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԲԵՄՆԻ ԴՐԱԽՏԱՎԱՅՐ ԼԻԲԱՆԱՆԸ ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՄԵՋ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՐՑԱԽԸ ԻՐԱՐ ԿԱՊՈՂ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎԵԼԻՔ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՃԱԿԱՏԱԳԱՐԱԿԱՆ ԿԼԻՆԻ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՐՑԱԽԸ ԻՐԱՐ ԿԱՊՈՂ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎԵԼԻՔ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՃԱԿԱՏԱԳԱՐԱԿԱՆ ԿԼԻՆԻ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

Լրագևող Ոսկան Սարգսյանը գրում է. Բերդ համայնքի Չինարի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Խորանաշատը հառնում է հայ-ադրբեջանական փաստացի սահմանից ընդամենը 150...

ԿարդալDetails

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025

Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում․ Գևորգ Դանիելյան

09/06/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ

09/06/2025

Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի դատավարության ողջ ընթացքն ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ. Տիգրան Աբրահամյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական