Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԵՐԵՆԸ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ

22/10/2021
- 22 Հոկտեմբեր, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վենետիկը ջրով է պարուրված: Նրա կամուրջները տարբեր կողմերն իրար միացնողՙ մարդկանց սրտեր են կապում, հոգիներն երազով լցնում: Դու սիրահարվում ես քաղաքին ու մոլորվում նրա փողոցներում: Գեղեցկությունըՙ բաց աչքերով գնահատում, իսկ աչքերդ փակՙ նրա սերը գողանում: Հեքիաթային քաղաք… Քայլում եսՙ հասկանալով, որ առաջինը չես եւ ոչ էլ վերջինը: Ժամանակը Վենետիկի գրկում է հանգիստն իր գտնում ու մի պահ կանգնում, հենց այդ պահին ջրի վրա մարգարիտներն են հայտնվում, ժպտում ու անհետանում: Այս ամենն այլ երանգ է ստանում, ավելի արժեքավոր է դառնում, երբ ծփացող ջրի հետ, կողքի շենքում ծփում է նույնքան պատմություն եւ գեղեցկություն ունեցող մեր հայերեն լեզուն: Ինչպես նշեց Գերապայծառ Լեւոն Զեքիյանը , երբ ամեն լեզու իր երգն ունի, իր հնչողությունն ու գեղեցկությունը, լեզուն նկարագրող միայն իրեն հատուկ բառերըՙ հմայիչ է… Իհարկե, այս ամենն այդքան սքանչելի էՙ շնորհիվ մեր դասընթացի եւ թանկագին ուսուցիչների:

Վենետիկի «Պո-Արաքս» մշակութային ընկերակցությունը, որը հիմնել է գերապայծառ Լեւոն Զեքիյանը, Վենետիկի «Studium Marcianum» հաստատության հետ գործակցաբար, ամեն տարի կազմակերպում է Հայ Լեզվի եւ Մշակույթի ամառային խտացված դասընթացՙ սկսած 1986 թվականից: Մասնակցելով դասընթացինՙ ես հասկացա, թե ինչ ահռելի աշխատանք են կատարում ուսուցիչները: Այս տարի, համաճարակի պատճառով, աշակերտների թիվն ավելի քիչ էր: Դպրոցն ունի չորս մակարդակ, առաջին մակարդակի աշակերտներն արդեն մի շաբաթ հետո գիտեին այբուբենը, գրում եւ կարդում էին: Զարմացա, երբ իմացա, որ չորրորդ մակարդակում աշակերտները սովորում են նաեւ գրաբար, որը նրանց դասավանդում է Լեւոն սրբազանը: Զարմացա, քանի որ անգամ Հայաստանի պետական դպրոցների ծրագրում այն բացակայում է: Ըստ իս, ամեն հայի համար կարեւոր է գիտակցել, թե նա իր մեջ ինչպիսի՛ ուժ է կրում եւ ի՛նչ ազգից է սերում. «Ես սովորել եմ հայերի լեզուն, որպեսզի հասկանամՙ ինչ լեզվով են խոսել աստվածները, քանզի հայոց լեզուն աստվածների լեզու է…» (Ջորջ Բայրոն):

Պարոն Տորքի (Տորք Դալալյան) դասերը հետաքրքրական էին, լի քերականությամբ, ուղղագրությամբ, երբեմնՙ փակագծեր բացելով դեպի գրաբարը: Նրա դասընթացներին երրորդ խումբը սովորեց նաեւ Դանիել Վարուժանի «Ձոն» բանաստեղծությունը, որը ներկայացրեց ուրախ երեկոներից մեկի ժամանակ: Պարոն Ավետիսի (Ավետիս Հաճյան) հետ հասկացանք, թե իրականում ինչպե՛ս պետք է գրվեն լրագրային հոդվածները, ինչպե՛ս է աշխատում լրատվական համակարգըՙ մամուլը, ի՞նչ է կամ ինչե՞ր են լինում թաքնված նյութերի ետեւում: Փորձեցինք նաեւ մենք ինքներս տեղեկություններ հավաքել, խմբագրել եւ կազմել հոդված: Այս ամենից հետո մեզ օգնում էին Պարոն Արծվիի (Արծվի Բախչինյան) դասընթացները, որոնց ընթացքում երգում էինք, ընթերցում բանաստեղծություններ, խոսում հայկական ֆիլմերից եւ արվեստից: Երգերը երգում էինք նաեւ ուրախ երեկոներին: Ի զարմանս բոլորիՙ Պարոն Արծվին երգեց նաեւ ճապոներեն եւ գնչուերեն: Շատ անսպասելի ու հաճելի էր լինում, երբ դասընթացի ժամանակ լսվում էր Տիկին Ռոզիի (Ռոզին Թաշճյան) հիասքանչ ձայնը, որը երգում էր առաջին մակարդակի ուսանողների հետ: Այդ պահին նրա դյութիչ ձայնով էին լցվում միջանցքներն ու դասասենյակները: Պարոն Րաֆֆիի (Րաֆֆի Սեթյան) դասընթացներին առաջին երեք մակարդակների ուսանողները հավաքվում էին մեկ դասասենյակում: Նա պատմում էր Հայաստանիՙ հազարամյակներ ունեցող պատմությունը անգլերեն լեզվով: Պարոն Րաֆֆին ամեն անգամ շատ զգուշորեն ընտրում էր այնպիսի բառեր, որոնք հասկանալի կլինեն բոլորին: Նա նաեւ զարմանալի վարպետությամբ, ընդամենը երկու շաբաթում, կարողացավ ներկայացնել հայ ազգի պատմությունն ամբողջությամբ: Ուսուցիչներից չեմ կարող չնշել նաեւ Տիկին Սոսիին (Սոսի Սուսանյան) ՙ հրաշալի մի կին: Նրա դասընթացներին, ցավոք սրտի, չեմ մասնակցել, սակայն ունեցել եմ բազմաթիվ հաճելի զրույցներ նրա հետ:

Առավոտյան դասընթացներից բացի ունենում էինք նաեւ երեկոյան դասախոսություններ, ֆիլմերի դիտումներ, ուրախ երեկոներ: Ֆիլմերը, որոնք ընտրում էր Պարոն Արծվին, դուր էին գալիս բոլորին: Դրանք բովանդակալից էին, հաճելի ու տպավորիչ: Դիտել ենք «Մշո գեղեն» անիմացիան եւ «Ցորյանի ծովեր» կարճամետրաժ խաղարկային ֆիլմերը: Պարոն Ավետիսը իր դասախոսության ժամանակ մեզ ներկայացրեց իր «Գաղտնի Ազգը. Թուրքիայի ծպտյալ հայերը» գիրքը: Այն կարելի էր ձեռք բերել Ս.Ղազար կղզու փոքրիկ խանութում: Հենց այդտեղից էլ գնեց Տիգրանըՙ Ռումինիայի խմբի ուսանողներից մեկը, որի գրքի մեջ էլ մեծ սիրով Պարոն Ավետիսը իր ինքնագիրը թողեց: Դասախոսեց նաեւ Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը , որը մի քանի օրով այցի էր եկել Վենետիկ: Նա խոսեց Ռումինիայի հայերի մասին, ինչպես է ձեւավորվել հայկական համայնքը, ինչպես են կառուցվել հայկական եկեղեցիները եւ թե ինչ պատմություն ունեն դրանք:

Օգոստոսի 8-ին Հայր Լեւոնի գլխավորությամբ մատուցվեց պատարագ Սուրբ Խաչ Հայոց եկեղեցում, որը գտնվում է Վենետիկի սրտումՙ Սան Մարկո գլխավոր հրապարակից ոչ հեռու: Եկեղեցին սկսել են կառուցել դեռ 1500 թվականին: Օգոստոսի 15-ին Ս. Ղազար կղզու հայկական եկեղեցում նշեցինք Խաղողօրհնեքը: Այդ նույն եկեղեցում կատարվեց նաեւ փոքրիկ շվեյցարահայ Ազատ-Տիգրան-Արթուրի մկրտությունը, որին մեծ սիրով մասնակից եղանք նաեւ մենք: Փոքրիկի ծնողներըՙ հայ հայրը եւ ֆրանսուհի մայրը, արդեն երրորդ անգամ էին մասնակցում դասընթացին: Իհարկե, այցելեցինք նաեւ Մխիթարյանների թանգարանը, որը հարուստ է ձեռագիր մատյաններով, պատին էին նաեւ Հ. Այվազովսկու կտավներից մի քանիսը, տարբեր նվերներ տարբեր իշխանների կողմից: Թվում էր, թե անգամ կղզու քարերն են հայերեն եւ բնությունը նույնպես շնչում է հայերեն:

Ռումինիայի խումբն իր խորին շնորհակալությունն է հայտնում կազմակերպիչներինՙ ի դեմս Գերապայծառ Հայր Լեւոնի, բոլոր ուսուցիչներին, մասնակիցներինՙ նման հիանալի նախաձեռնության, կատարած աշխատանքի համար: Շնորհակալություն նաեւ Ռումինիայի Հայոց միությանըՙ Վարուժան Ոսկանյանի գլխավորությամբ, նման հնարավորություն ընձեռելու համար: Մենք բոլորս վերադարձանք նոր գիտելիքների մեծ պաշարով եւ, իհարկե, անմոռանալի հիշողություններով:

ԻՆԵՍԱ ԹՈՒՄԱՍՅԱՆՑ, Բուխարեստ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՈՒՍԱՎՈՐ ԱՐՍԵՆԸ ԿԴԱՌՆԱՐ 20 ՏԱՐԵԿԱՆ

Հաջորդ գրառումը

«ԳՈՐԿՈՒ ԵՐԱԶԱՆՔԻ ՊԱՐՏԵԶԸ» ՕՊԵՐԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՌՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

«ԳՈՐԿՈՒ ԵՐԱԶԱՆՔԻ ՊԱՐՏԵԶԸ» ՕՊԵՐԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՌՆՈՒՄ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական