Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓԱՍԱԴԵՆԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՐՄԵՆ ԱՐՈՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ

03/12/2021
- 03 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փասադենայի հայկական Կիլիկիա ավետարանական եկեղեցու (ՀԿԱԵ) բակում հոկտեմբերի 9-ին պաշտոնապես բացվել է Արմեն Արոյան գրադարան-թանգարանը: «Միրոր-Սփեքթեյթրում» Գեւորգ Քյոշկերյանը տեղեկացնում է, որ ՀԿԱԵ-ն առաջին հայկական եկեղեցին է, որ կառուցվել է Փասադենայում 1922-ին: Անվանումը մի երկու անգամ փոխվել է, իսկ ներկա տարածքը ձեռք է բերվել 1991-ին:

Եկեղեցու վերապատվելի Սերոբ Մկրտչյանը կատարել է բացման խոսքը, որից հետո բեմ է հրավիրել եկեղեցու ծիսական խորհրդի նախագահ Արա Ասիլյանին , որ վարի միջոցառումը: Վերջինս մեծապես գնահատել է Արոյանի 40-ամյա գործունեությունը որպես երգչախմբի ղեկավարի եւ երախտագիտություն է հայտնել նրա առատաձեռն նվիրատվության համար, որի շնորհիվ եկեղեցապատկան մի սենյակ հիմնովին վերանորոգվել եւ վերածվել է գրադարան-թանգարանի, որտեղ Արոյանի ավելի քան 3000 պատմական հատորներ, հազվագյուտ մետաղադրամներ, դրոշմանիշեր եւ պղնձե իրեր մշտական ցուցադրության կդրվեն ապագա սերունդների համար: Ասիլյանը նաեւ նվիրել է Արարատ լեռան լանջից ժայռի մի կտոր, որ իրեն է տրամադրել դեպի սրբազան լեռը ուխտավորների մի խումբ առաջնորդած Հարութ Տեր-Դավիթյանը : Այդ մասունքը եւս մշտական ցուցադրության կդրվի:

Մյուս ելույթ ունեցողները նույնպես դրվատանքի խոսքեր են ասել Արոյանի հասցեին: Գեղարվեստական բաժնին իրենց մասնակցություն են բերել «Փաթիլ» պարային ակադեմիայի անդամները եւ «Վեմ» երաժշտական համույթը (UCLA) Մովսես Պողոսյանի ղեկավարությամբ: Օրվա գլխավոր բանախոսն է եղել դոկտ. Փիթեր Քաուին , որ շեշտը դրել է Արեւմտահայաստանի պատմական վայրերի վերաբերյալ Արոյանի հարուստ գիտելիքների վրա: Միջոցառման վերջում Արոյանը կտրել է նորաբաց գրադարան-թանգարանի ժապավենը:

Արմեն Արոյանը տարիներ շարունակ ուխտավորների խմբեր է առաջնորդել դեպի Արեւմտյան Հայաստան: Մեծ հոգատարությամբ հետեւել է, որ խմբի մասնակիցները այցելեն իրենց ծնողների կամ նախնիների պապենական տները` Կեմերեկ, Սվազ (Սեբաստիա), Դաքեսի հովիտ (Դաքեսյանների անունով) եւ այլ վայրերում, տրամադրելով նրանց պատմական անհրաժեշտ տեղեկություններ:

Նոր գրադարան-թանգարանում կազմակերպվելու են դասախոսություններ, թեմատիկ ցուցահանդեսներ եւ համերգներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ. «ՔԱՆԻ ԿԱ ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸՙ ԿԼԻՆԻ ԵՎ ԿԻՆՈՆ»

Հաջորդ գրառումը

ՔՊ-ի թեկնածուն վարչական ռեսուրս է կիրառել

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՔՊ-ի թեկնածուն վարչական ռեսուրս է կիրառել

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական