Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՈՍԿՈՒՑ ԷԼ ԹԱՆԿ» ԿԱՐՏՈՖԻԼԸ

10/12/2021
- 10 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

– Մարտունա կարտոլը ոսկուց էլա թանկ, տենց երգ կար է, քիչ-քիչ իրականություն ա դառնում,առնվազն կույր պիտի լինես, որ չնկատես թանկացումները:

Հայաստանում կարտոֆիլի գներն «աստղաբաշխական» են, հաշվի առնելով, որ բերքի սակավություն չի եղել: Երեւանում կարճ շրջայցն անգամ բավարար է նկատելու, թե մարդիկ որքան մտահոգված են սննդամթերքի շարունակական թանկացումից: Տեղեկացնենք, որ կարտոֆիլի մեկ կիլոգրամի արժեքը այժմ գերազանցում է 300 դրամը: Կարտոֆիլից բացի թանկ վաճառվում է նաեւ կաղամբն ու ստեպղինը (գազարը): Կարտոֆիլի գները աճել են 66,7 տոկոսով, խոզի մսինըՙ 40,2 տոկոսով, շաքարինըՙ 31,7 տոկոսով, ձվինըՙ 27,4, կարագինըՙ 14,2, կաթնամթերքինըՙ 10, հացինըՙ 9,8 տոկոսով եւ այսպես շարունակ:

«Կարտոֆիլը երկրորդ հացն է կարելի է ասել, այն չենք կարող ինչ-որ բանով փոխարինել, անցած տարիներին անգամ պարկերով էինք առնում ձմռան պաշար, հիմա օրվա հացի խնդիրը լուծելն է անգամ դժվար»,- ասում է տիկին Աննան:

Ըստ գյուղատնտեսների, ձմռան ամիսներին կարտոֆիլի գինն է՛լ ավելի է բարձրանալու, նախորդ տարվա համեմատՙ ավելի թանկ է լինելու:Նրանց խոսքերովՙ պատճառը ոռոգման ջրի պակասն է, որի մասին գյուղացիները բարձրաձայնում էին դեռ տարեսկզբին: Բավարար քանակությամբ ջուր չունենալու պատճառով կարտոֆիլի բերքն այս տարի սպասվածից քիչ է հավաքվել, ինչի հետեւանքով գինը բարձրացել է:

Էկոնոմիկայի նախարարի խոսքովՙ բերքի սակավություն չի եղել, բայց այն հարցին, թե լավ բերքի պարագայում ինչո՞ւ է կարտոֆիլը թանկացել, նախարարը մանրամասնում էՙ պատճառը արտահանման մեծ ծավալներն են:

«Մենք գիտենք կարտոֆիլի խնդրի մասին, բայց կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում չպիտի զրկենք մեր ֆերմերներին իրենց եկամուտներն ավելացնելու հնարավորությունից: Եթե հնարավորություն կա արտահանելու ավելի բարձր գնով, ուրեմն ճիշտ գինը դա՛ է»,- ասում է Քերոբյանը:

Պատգամավոր Բաբկեն Թունյանը իր ելույթում անդրադարձավ գնաճի խնդրին: Նա ընդգծեց, որ պետք է տարբերակել գնաճը գների աճից: Նա պնդեց, որ թանկացումը միջազգային գներով է պայմանավորված, եւ կա միջազգային վիճակագրություն, որը ցույց է տալիս, որ Հայաստանում գներն աճել են որոշ դեպքերումՙ ավելի քիչ, քան այլ երկրներում:

«Իհարկե, այն մարդկանց, որոնց եկամուտները ցածր են, այդ խնդիրները դրանից ամենեւին չեն թեթեւանում, բայց նաեւ պետք է փորձենք չշահարկել. օրինակ, կարտոֆիլի մասին, որ խոսում եք, ասում եքՙ ինչու են կարտոֆիլի գները թանկացել… թանկացել է, որովհետեւ կարտոֆիլի նկատմամբ պահանջարկն ավելացել է. ավելի շատ է արտահանվել, եւ գները, ըստ էության, բարձրացել են»,- հավելեց պատգամավորը:

Բայց թե՛ Բ. Թունյանը, թե՛ Վ. Քերոբյանը այդպես էլ չեն անդրադարձել այս տարի կարտոֆիլի միջինից ցածր բերքատվության պատճառներինՙ գարնանը կրճատված ցանքատարածքներին եւ չորային տարում ջրի ոչ ճիշտ կառավարմանը, ինչի մասին բազմիցս խոսել են գյուղատնտեսները, մամուլը:

Գուցե այն պատճառով, որ այդ հարցն իշխանությունների իրավասության ներքո է, իսկ արտահանումըՙ իներցիոն գործընթաց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԱՐԱՍՏԱՆ

Հաջորդ գրառումը

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ԿՈՐՑՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԻ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ԿՈՐՑՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԻ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական