Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ 2021 ԹՎԱԿԱՆԻՆ

24/12/2021
- ԱԶԳ շաբաթաթերթ

5 հունվար 2022թ.

Նոր տարվա նախաշեմին մենք հետադարձ հայացք ենք ձգում 2021 թվականին. այն համարձակ փորձարարությունների ու գործողությունների տարի էր: Մինչ վերջին երկու տարիների ճգնաժամերը շարունակում էին մարտահրավերներ նետել ողջ աշխարհին, և մասնավորապես հայությանը, ՀԲԸՄ-ն, հավատարիմ իր հանձնառությանը, շարունակում էր հոգալ աշխարհասփյուռ հայերի կարիքները:

Երբ աշխարհը սկսեց դանդաղ վերաբացել դռները, օգտվելով առիթից՝ ես այցելեցի մի շարք խոցելի համայնքներ Հայաստանում, Արցախում և Մերձավոր Արևելքում: Չափազանց կարևոր էր տեղում ծանոթանալ մեր առջև ծառացած խնդիրներին. պատերազմից հետո վերափոխված սահմանների պատճառով իրենց նախնիների տներից վտարված ընտանիքներ, տնտեսական խառնաշփոթ, որը հանգեցրեց վառելիքի, պարենի և եկամտի ճգնաժամի, անհետ կորած որդիներին ու դուստրերին սպասող ծնողներ, ինչպես նաև համավարակ, որի ազդեցությունը մեր կյանքի վրա նվազելու միտում դեռևս չունի: Մի խոսքով, առաջընթացի թվացյալ անէացում:

Այդուհանդերձ, չնայած այս մարտահրավերներին, մենք դասեր ենք քաղել անցյալից և աշխարհի տարբեր ծայրերից ռեսուրսներ հայթայթել ապագային միտված նոր գաղափարների մշակման և իրականացման համար: Այս տարին մի կողմից գործելու, մյուս կողմից ապագայի ռազմավարական պլանավորման համար մի պահ դադար վերցնելու տարի էր: Մեր ղեկավարությունը հանձնառու և պատրաստակամ է համագործակցել մեր աշխարհասփյուռ համայնքների և համախոհ կազմակերպությունների հետ՝ ողջ հայության շահերից բխող ռազմավարությունների և ծրագրերի մշակման գործում:

ՀԲԸՄ-ն ևս մեկ անգամ ինքնադրսևորվեց որպես հարմարվողականությամբ և հեռանկարային մտածողությամբ օժտված ուժ, որը նոր ուղղություններ է հաղորդում իր բարեսիրական օգնության և օժանդակության յուրօրինակ մեթոդներին: Նման մի օրինակ է՝ այս տարվա ընթացքում հոգեբանական տրավմաների և մտավոր առողջության խորհրդատվական ծրագրերի մշակումը, որը կարևորագույն ամոքիչ գործոն էր շատերի համար, մասնավորապես՝ Հայաստանում, Արցախում և Լիբանանում:

Ողջ տարվա ընթացքում մենք շարունակեցինք մարդասիրական օգնության մեր հիմնական ծրագրերը՝ սննդի տրամադրում, տների ու դպրոցների վերակառուցում և բազմաթիվ այլ նախաձեռնություններ: Հաշվի առնելով սոսկալի իրավիճակներում հայտնված մարդկանց քանակը՝ մենք համախմբեցինք մեր միջազգային կամավորական ուժերը՝ առավելագույնս ապահովելու պատերազմից տուժածների և նրանց ընտանիքների կարիքները: ՀԲԸՄ-ի նոր «Հայեր, համախմբվեք» (Armenians Come Together – ACT) ծրագիրը, ինչպես նաև երկար տարիներ գործող «Հայաստան. կյանքի երկիր» (Armenie Terre de Vie) և «Բացահայտիր Հայաստանը» (Discover Armenia) ծրագրերն այժմ էլ ավելի խորը և հեռահար նպատակներ են դրել իրենց առջև՝ հաջորդ տարի աջակցելու հազարավոր մարդկանց: Չափազանց կարևոր է աշխարհասփյուռ մեր համայնքներին ուղղորդել դեպի հայրենիքում իրականացվող նախաձեռնություններ, և մենք կոչ ենք անում մեր բոլոր մասնաճյուղերին, շրջանակային հանձնախմբերին, դպրոցներին ու Երիտասարդ արհեստավարժների խմբերին միանալ մեզ գալիք տարում՝ համատեղ ուժերով արդյունքներն առավելագույնի հասցնելու նպատակով:

Մենք նաև բազմապատկում ենք սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում մեր նախորդ նվաճումները՝ առաջարկելով մասնագիտական վերապատրաստումներ և մենթորություն՝ միաժամանակ գործի դնելով աջակիցների մեր ընդարձակ ցանցը: Մեր կամավորներն ու անձնակազմը կարողացել են այս նոր գլոբալ համայնապատկերում գտնել ճիշտ ուղին և ստեղծել ապագայի կայուն հարթակներ: Նույնիսկ ՀԲԸՄ Ընդհանուր ժողովը, օգտվելով ժամանակի ընձեռած հնարավորություններից, առաջին անգամ իր պատմության մեջ գումարվեց առցանց՝ ապահովելով վերջին տասնամյակների ամենաբազմազան ներկայությունը: Ես վստահ եմ, որ 2022 թվականին մենք ականատես կլինենք առցանց և առերես շարունակական փոխգործակցության, որի ընթացքում հայերը կկարողանան մոտիվացնել և աջակցել միմյանց:

Անշուշտ, մենք համակ ուշադրությամբ հետևելու ենք աշխարհաքաղաքական այն լուծումներին, որոնց հետամուտ է Հայաստանի կառավարությունը պատերազմից հետո հարևան երկրների հետ բանակցային գործընթացներում: Արցախի անվտանգությունից մինչև Հայաստանի սահմանների դեմարկացիա. ահա այն թեմաները, որոնք ահռելի ներգործություն ունեն երկրի անվտանգության, սոցիալ-տնտեսական բարօրության և համայն հայության բարեկեցության հարցերում:

Գալիք տարվան ընդառաջ, ես քաջալերում եմ բոլորիս՝ որոնելու նոր ուղիներ մեր կարևոր գործունեության ազդեցությունն ընդլայնելու համար: Ամեն ինչ այլևս այնպես չէ, ինչպես նախկինում: ՀԲԸՄ-ն շարունակում է նոր ուղիներ փնտրել կրթության և մշակույթի զարգացման և կապերի ընդլայնման համար, և ես ձեզ բոլորիդ կոչ եմ անում միանալ մեզ: Մենք պետք է շարունակենք այս ուղին և մնանք հավատարիմ ու նվիրված մեր սփյուռքին և հայրենիքին:

ՀԲԸՄ-ն ապացուցել է այն հինավուրց փիլիսոփայության ճշմարտացիությունը, որ մեծ ճգնաժամերը ստեղծում են մեծ հնարավորություններ: Այդ հին ասացվածքի ոգին կուղեկցի մեզ նոր տարում, քանի դեռ մենք պատրաստվում ենք այն ամենին, ինչ աշխարհը հրամցնելու է մեզ: Անշուշտ, սա հնարավոր կլինի միայն մեր պատրաստակամ կամավորների, անձնակազմի, առատաձեռն նվիրատուների և հուսալի գործընկերների համառ աջակցության շնորհիվ:

Լավագույն մաղթանքներս՝ առողջ և բարեկեցիկ Նոր տարում:

Նախորդ գրառումը

ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵՔ ՔՍԵՆԻԱ ՍՈԲՉԱԿԻՆ

Հաջորդ գրառումը

IS KARABAKH DOOMED?

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

IS KARABAKH DOOMED?

Լրահոս

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու

20/07/2026

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ նախկին ամուսնու՝ Տիգրան Արզաքանցյանի որդու՝ Մաքսիմուս Արզաքանցյանի և Նաիրա Խաչատրյանի։ Այս մասին տեղեկանում...

Հունգարիայի նախագահը հրաժարական է տվել

20/07/2026

Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը համաձայնել է հրաժարական տալ այն բանից հետո, երբ ընտրությունում հաղթած «Տիսա» կուսակցությունը փոփոխություններ է կատարել երկրի...

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է

20/07/2026

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել, գրում է ArmLur.am-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին: ArmLur.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից...

Լիլիթ Մակունցը մանդատը չի վերցնի

20/07/2026

ԱՄՆ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը խորհրդարան չի գնա, նա ինքնաբացարկի դիմում է գրել: Այս մասին «Ազատության»-ը հայտնեցին ԿԸՀ-ից: ՔՊ-ից պատգամավորական մանդատը չվերցնելու...

Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել

20/07/2026

Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել։ Նա ԶԼՄ-ներին հայտնել է, որ պատրաստվում է վերցնել ԱԺ պատգամավորական մանդատը։...

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները. ՀՀ ԿԳՄՍՆ

20/07/2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են «Հայաստանի Հանրապետության լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները», որոնք սահմանում են լեզվական պետական քաղաքականության...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական