Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ԳԻՇԵՐՆԵՐ: ԲՈՍՖՈՐԻՑ ԳԱԼԻՊՈԼԻ ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆԻ ՀԵՏ»

17/12/2021
- 17 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆրեզնոյի Կալիֆոռնիա համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել հայկական մատենաշարի 14-րդ հատորը` անգլիախոս հանրությանը թարգմանաբար ներկայացնելով «Գերեվարված գիշերներ: Բոսֆորից Գալիպոլի Զապել Եսայանի հետ» գիրքը, որն ընդգրկում է վաղ 20-րդ դարի տաղանդավոր գրող, հրապարակագիր Զապել Եսայանի (Հովհաննիսյան, 1878-1943) երեք քիչ ծանոթ, բայց իր ապրած ժամանակը լավագույնս բնորոշ` «Մելիհա Նուրի Հանըմը», «Քողը» եւ «Բավական է» պատմվածքները: 1914-1928 թվերին գրված այս պատմվածքները շոշափում են մեկ ընդհանուր թեմա` կանանց (հայ, թուրք թե այլազգի) պայքարն ընդդեմ հասարակական, քաղաքական եւ մշակութային անարդարությունների, ոտնձգությունների: Նաեւ ինքնության հաստատման խոչընդոտների եւ հասարակությունից դուրս թողնված լինելու թեման:

Բոստոնի «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդմամբ, խոսելով գրքի հրատարակման նշանակության մասին, «Հուշամատյանի» նախագահ դոկտ. Վահե Թաշճյանը նշել է, որ այդ երեք պատմվածքները խիստ հատկանշական են, քանի որ լույս են սփռում Օսմանյան կայսրության ճակատագրական ժամանակաշրջանում (պատերազմ, բռնատիրություն, ցեղասպանություն) հայ-թուրքական հարաբերությունների վրա: «Հատորը կարեւոր ներդրում է հայկական մատենաշարի, որովհետեւ ընդլայնում է օտար ընթերցողների մտահորիզոնը իր անժամանցելի կենսունակությամբ», ավելացրել է գրքի համախմբագիր Բարլոու Տեր-Մկրտիչյանը : Իսկ Բարքլեյի Կալիֆոռնիա համալսարանի պատմության դասախոս, դոկտ. Քրիստին Ֆիլյուն ասել է, որ այդ գեղեցիկ պատմությունները էթնիկական զտումների եւ բռնությունների դեմ մարդկության եւ կարեկցանքի հաղթանակն են խորհրդանշում: «Դրանք խորհրդանշում են էթնիկական ատելության եւ հետապնդումների անիմաստությունը: Մենք երախտապարտ ենք Կոշկարյանին եւ Քեպրանյանին պատմվածքների ընտրության եւ թարգմանության համար», ասել է նա:

Վերջին տարիներին Զ. Եսայանը դարձել է այն հազվագյուտ մտավորականներից մեկը, որն արժանացել է միջազգային ճանաչման որպես գրող, մարդասեր եւ կանանց իրավունքների պաշտպան-ակտիվիստ: Նրա բազմաբեղուն կարիերան Ստամբուլից անցել է Փարիզ, այնուհետեւ Խորհրդային Հայաստան, որտեղ էլ այն ողբերգական ավարտ է ունեցել:

Հատորը հրատարակվել է Գալուստ Գյուլբենկյան (Լիսաբոն) եւ Կոլումբիա համալսարանի Ֆեսճյան հիմնադրամների նյութական օժանդակությամբ: Հատորի նախաձեռնողն ու գլխավոր խմբագիրը դոկտ. Նանոր Քեպրանյանն է, որ դրանից առաջ խմբագրել է Հակոբ Օշականի «Մնացորդացը» (2013-ին) վեպի երեք հատորները: Եսայանը նրա երկրորդ համագործակցությունն է մրցանակակիր թարգմանիչ Կոշկարյանի հետ: Գրքի խորաթափանց առաջաբանում Քեպրանյանը հատուկ ուշադրության է արժանացրել պատմվածքների այժմեականությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԼԱԾԱՆՔ ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ՓՈԽՎԵՑ

Հաջորդ գրառումը

«ՆԿԱՐԻՉՆ ԱԶՆԻՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ ԱՆԱՏՈԼԻ ԱՎԵՏՅԱՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

«ՆԿԱՐԻՉՆ ԱԶՆԻՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ ԱՆԱՏՈԼԻ ԱՎԵՏՅԱՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025

Ֆիքսենք միայն, որ Սուրբ Էջմիածինն ու Վեհարանը ասպատակել պատրաստվող պոռոտախոսների խմբակը հողի վրա կարողացավ միայն ողջ վարչական ռեսուրսով, սեփական քաղաքական...

ԿարդալDetails

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական