Չորեքշաբթի, Օգոստոսի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ` ՆԱԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՉԱՄԻՉՈՎ

17/12/2021
- 17 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թվում է արտառոց բարդ ու խառնակ ժամանակներ ենք ապրում, թեեւ մեզնից ոմանք գտնում ու հիմնավորում են, որ հայությունը միշտ է նման պայմաններում ապրել, գոյատեւումից մինչեւ ազգային զարթոնքի շրջաններ ունեցել: Խնդիրը մեր հարատեւելու ճանապարհին հառնած անվտանգություն կոչվող արգելքն է, որը հաղթահարելու մի քանի միջոց կա` պայքարել, պայքարել ցանկացած միջոցով, կռվել ու անվերջ կռվել, հաղթել մահ կոչվածին, միավորվել ու բռունցքվել… Հատկապես վերջինները թե լսողոթյանն են հաճելի, թե տեսողությանը, միայն պարզ չէ հայի ո՛ր տեսակին են ուղղված, ո՛ր սոցիալական ու տարիքային խմբերին: Կարճ ասած` շատ ու չափից շատ հարցեր պարզապես շրջանցելով կամ նկատի չառնելով, անգամ էլեկտրական հոսանքին չմիացված արդուկից խոսողները կոչեր ու պատվիրաններ են հղում հայ հանրությանը, առարկություն չընդունող տոնով էլ հայտարարում, որ արհավիրքի դեմ միակ միջոցը անվարան համախմբումն է: Որ մինչ այդ օրհասական պահի հետ երես առ երես հարաբերվելը գործընթացների մի հսկայածավալ կծիկ կա, որը ցանկալի է հանգույց առ հանգույց բացել, ծալքերն ուղղել, դրանցում ցատկահարթակներ նախագծել ու տեղադրել, շարժել անշարժն ու ամրապնդել երակներն ու մկանները, այդկերպ ցույց տալ մեզ հետ խաղեր տալու անհեռանկարությունը. այլ հարցերը խնդրում եմ ինքներդ ավելացրեք, դա կարծես խնդիր չէ. հենց բռունցքվեցինք ու, չմոռանամ նաեւ հիշել, միավորվեցինք, ամեն ինչ իր տեղում կհայտնվի:

Ավաղ, իրականությունն այլ է, հիմնավորապես այլ, որն արձանագրվել է պատմության ողջ ընթացքում: Այն այսօր հերթական անգամ վերապատմելու անհրաժեշտություն բոլորովին չկա, քանզի հայաստանաբնակ ենք թե ժամանակավոր կամ հիմնականում սփյուռքահայ, քաջատեղյակ ենք պատմական իրադարձություններին, դրանց արդյունքներին, յուրօրինակ գնահատականներին ու անգամ անառարկելի վճիռներին: Իսկ թե ինչպես կանխազգալ ու հաղթահարել այդօրինակ գործընթացները, դա կարեւոր ու հետաքրքրական չէ, քանզի թե՛ ժամանակներն են այլ, թե՛ մարդ արարածի մեր տեսակը: Ամենայն համեստությամբ ու հանգստությամբ ասեմ. հարազատներս, ցանկալին իրականություն ներկայացնելու ձեր փորձերն ու մղումները հիմնավորեք որեւէ կերպ ու օրինակով, վստահության գեթ աննշան հույս ու նաեւ հավատ ներշնչեք:

Հաճախ եք հրեից պետության շուրջ դատողություններ անում, նրանց հատկանիշներ վերագրում, որոնցից իրենք էլ են անտեղյակ: Միայն այս տարի Իսրայելում խորհրդարանի 2 թե 3 ընտրություն կայացավ, այդպես էլ կուսակցություններից եւ ոչ մեկը մասամբ իսկ առաջատար չդարձավ որ կառավարություն կազմի: Եվ սա` ամեն օր հարձակման ենթարկվող երկրում, հրեաների անմիջական մասնակցությամբ: Վարչապետ Նաթանյահուն կառավարությունը գլխավորել էր 2009 թվականին, երբ երկրի բնակչությունը 7,2 մլն էր, տարածքը 20,8 հազար քառակուսի կմ, ՀՆԱ-ն 200 մլրդ դոլար, բյուջեն 54 մլրդ դոլար: 2021-ի ամռանը, երբ բազմաթիվ մեղադրանքների հետեւանքով զիջեց իշխանությունը, ծանոթացեք ինչ ցուցանիշներ էին: Տարածքն ավելացել էր 1,2 հազար կիլոմետրով, բնակչութունը 2 մլն-ով, ՀՆԱ-ն` 380 մլրդ էր, բյուջեն` 100 մլրդ դոլար: Այս ամենը` խորհրդարանական կոշտ ընդդիմության, վարչապետին կոռուպցիայի մեջ մեղադրելու, արտաքին հարաբերություններում ԱՄՆ-ի պես հզոր դաշնակցի հետ դիվանագիտական ձախողումների պարագայում: Այստեղ հիմնականում փոքր ու միջին կուսակցությունների միավորվելու շուրջ երբեւէ չեն մտորում, այլ հարկ եղած պարագայում նորերն են հիմնում, քնեսեթ կոչվող խորհրդարանում հազիվ 3-4 պատգամավոր են ունենում ու կոալիցիոն կառավարության մաս են կազմում:

Այս ամենը տողերիս հեղինակը լրատվամիջոցներից եմ հայթայթել, երբեւէ այդ երկրի հանդեպ հատուկ հետաքրքրություն չեմ ցուցաբերել, բացառությամբ իհարկե` տնտեսության վիճակի, հատկապես գյուղոլորտի: Նաթանյահուի իշխանության շրջանում գյուղատնտեսությունում ընդգրկված աշխատունակների տոկոսը 2-ից իջավ 0,9-ի, հավի մսի արտադրությունը 350 հազար տոննայից հասավ 650 հազար տոննայի: Իրոք տարօրինակ եմ գտնում ստեպղինի, մեզանում նաեւ գազար կոչվողի 350 հազար տոննա արտադրությունը, որի 100 հազար տոննայից ավելին արտահանվում է Ռուսաստան, որոշ քանակ էլ Հայաստան:

Բնական է, որ հարց եմ հնչեցնելու` ինչո՞ւ մենք չենք այդ 100 հազար տոննայի մի մասը, ասենք 50 հազար տոննան աճեցնում ու ՌԴ արտահանում, որը մոտ 30 մլն դոլար է կազմում: Այս գործընթացի համար պահանջվում է օգտագործել ՀՀ վարելահողերի ընդամենը… 0,25 տոկոսը, որպիսի թվերի ու վիճակագրության երազում եմ հանդիպել միավորման կոչեր հնչեցնող գիտնական տնտեսագետների ելույթներում: Գիտե՞ք ինչքան է Իսրայելից արտահանումը. ամբողջ 60 մլրդ դոլար, մեր հազիվ 2 մլրդ-ի կողքին: Միայն այսօրինակ տնտեսական արդյունքների պարագայում է հնարավոր գերժամանակակից լաբորատորիաներ ունենալ ու արդիական տեխնիկա արտադրել, այդ թվում զենք-զինատեսակներ ու անգամ կեղտոտ համարվող ռումբ, որոնց կարիքը մենք այսօր ունենք: Ցավոք, լրագրային էջը այն տարածքը չէ, որտեղ հարկ է նման քննարկումներ ծավալել, որպիսի գայթակղության մասամբ տրվեցի, չցանկանալով անդրադառնալ շատ այլ գերտերություններում անմիաբանության դրսեւորումներին: Դրանք գուցե տխուր, սակայն իրողություններ են, թերեւս` անցանկալի:

Արդիական տնտեսություն` ահա՛ խնդիրների լուծման միջոցը, ուր պետք չէ մերն ուրիշ է կարգախոս ընտրել ու երբեմնի դրախտավայր համարված երկիրը փորձությունների ենթարկել: Այն կարելի է սկսել ՀՀ-ում յուրաքնաչյուր տարի արտադրվող 200 մլն կգ խաղողից գոնե 2 տոննա չամիչ ստանալով, որպիսիք ներմուծում ենք ու այլոց հարստացնում: Հետո թերեւս գա նոր հեծանիվի հերթը…

Ե՞րբ ենք սթափվելու:

7.12.2021թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌՕՐԵԱՅԻ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Հաջորդ գրառումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԼԱԾԱՆՔ ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ՓՈԽՎԵՑ

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԼԱԾԱՆՔ ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ՓՈԽՎԵՑ

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀԷՑ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գործում է շատ սանձարձակ. Դավիթ Ղազինյան

27/08/2025

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որքան էլ պնդեն, որ անկախ է, բոլորս հասկանում ենք, որ անկախ չէ։ Ընդհուպ նոր իրականացված այս...

ԿարդալDetails

Անկախ նրանից, թե ով է ստորագրել փաստաթղթերը Վաշինգտոնում, դրանք ստորագրվել են Հայաստանի անունից՝ Հայաստանի ղեկավարի կողմից. Ալիև

27/08/2025

Զանգեզուրի միջանցքը կլինի նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցք. Ալիև

27/08/2025

Հենց Հայաստանը փոխի Սահմանադրությունը, խաղաղության համաձայնագիրը պաշտոնապես կստորագրվի. Ալիև

27/08/2025

ՄԻՊ-ի հանձնարարությամբ այցեր են իրականացվել Սյունիքի զորամասեր

27/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական