Հակամարտության սկզբում օրական միջինը 100 մահ է եղել։ Բայց ռուսական բանակում օրական 1000 զինվոր մահանում էր առաջին 20-30 օրվա ընթացքում։ Հիմա 200-300 մահ է լինում, ոչ պակաս. հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։
Նա խոստովանել է, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինան կորցրել է մոտ 10 հազար զինվոր։
Այս համատեքստում Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդականը քննադատել է արևմտյան դաշնակիցներին, որոնք «չափազանց դանդաղ են զենք փոխանցում Ուկրաինային»։
«Որովհետև այսօր էլ երևաց, որ եթե մենք երեք անգամ ավելի շատ հրետանու միջոցներ ունենայինք, մենք շատ արագ և արդյունավետ կլուծեինք ռուսական այս սարսափելի հարձակումների հետ կապված խնդիրները բոլոր այս սարսափելի վայրերում»,- ընդգծել է Արեստովիչը։