Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊՆ-ԳՇ պետ. Մովսես Հակոբյանը՝ նոր մոդելի մասին

08/06/2022
- Նորություններ, Տեղական

168.ам-ը գրում է․

«Հունիսի 6-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խոսելով ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնի մասին, ասել է, որ Պաշտպանության նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ անելուց հետո կստեղծվի նոր մոդել, ըստ որի՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։

«Օրենքը երկար ժամանակ շրջանառվել է կառավարությունում և առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով։

Բանակի կառավարման որոշակի փոփոխություն է կատարվում, դա հիմնարար փոփոխություն չէ, ամեն դեպքում Զինված ուժերը զբաղվելու է միայն երկրի պաշտպանությամբ, մարտական պատրաստությամբ։ Գնում, սպասարկում, ապահովում՝ այդ ամենով պետք է զբաղվեն նախարարության կազմում գտնվող այլ վարչություններ։ Այսինքն՝ սկսած թիկունքային ապահովումից, պետք է իրականացվի ոչ զինվորականների կողմից։ Շատ բաներ լինելու են պատվիրակված»,- ասել է Սուրեն Պապիկյանը։

Ի՞նչ կտա ՀՀ պաշտպանական ոլորտին, եթե ԳՇ պետ դառնա Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, նման մոդելը որքանո՞վ է արդյունավետ։

168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն անդրադառնալով վերոնշյալ հարցերին, նկատեց՝ նման կառուցվածքով Արցախի առաջին պատերազմում հայկական կողմը հաղթանակ է տարել։

«Ցանկացած մոդել արդյունավետ է, եթե աշխատեցնող կա։ Ինքս այդ մասին լսել եմ, սակայն մանրամասներին չեմ տիրապետում, գուցե այլ հարցեր կան, որոնց մասին չգիտեմ։ Այստեղ խնդիրն այն է, որ վերջնական որոշում կայացնողն արդեն դառնում է Պաշտպանության նախարարը»,- նշեց Մովսես Հակոբյանը։

Եթե լիներ ԳՇ պետ և վերջանական որոշումը կայացներ Պաշտպանության նախարարը, արդյո՞ք կհամաձայներ՝ հարցի վերաբերյալ Մովսես Հակոբյանը տվեց հետևյալ պատասխանը. «Եթե Պաշտպանության նախարարն ունակ լինի որոշում կայացնելու, ապա դա որևէ բանի չի խանգարի»»։

Կայքը հիշեցնում է, որ այս տարվա փետրվարից Զինված ուժերի Գլխավոր շտաբը պետ չունի, պետի ժամանակավոր պարտականությունները կատարում է ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը։

Նախորդ գրառումը

Խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ բիրտ ու սադրիչ գործողությունները կատարվել են անձամբ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրամանի հիման վրա. հայտարարություն

Հաջորդ գրառումը

Արդյոք Վերին Լարսի խնդիրները տանում է նրան, որ Հայաստանը սկսի օգտվել դեպի Թուրքիա լոգիստիկ Ճանապարհից. Արզաքանցյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-Ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026
Միջազգային

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026
Միջազգային

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026
Հաջորդ գրառումը

Արդյոք Վերին Լարսի խնդիրները տանում է նրան, որ Հայաստանը սկսի օգտվել դեպի Թուրքիա լոգիստիկ Ճանապարհից. Արզաքանցյան

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-Ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-Ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-Ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական