«Երեկվա բողոքի գործխողությունները ունեցել են բացառապես խաղաղ բնույթ: Ոստիկաններին կոչ ենք արել, որ ճանապարհը բացեն դեպի Դեմիրճյան փողոց եւ որեւէ պետական շենք գրավելու նպատակ չի եղել: Երեկ ոստիկանները անհամաչափ գործողությունների են դիմել, կիրառել են լուսաձայնային նռնակներ, որի հետեւանքով վնասվել են հենց ոստիկանության ծառայողները: Ոստիկանների ստացած բեկորային վնասվածքները բացառապես ոստիկանների կողմից արձակված արկերի հետեւանքով են, որոնց մեջ մի քանի հանգամանք կա, արկերի ժամկետները, պիտանելիության ժամկետները, հրաման արձակելու բոլոր կանոնակարգումները: Առաջին արձակած արկը պայթել է հենց ոստիկանների շրջանում, դրանից հետո արձակած արկերն անցել են կառավարական ամառանոցների տարածք եւ սա ոչ պրոֆեսիոնալ գործողության հետեւանք է»,- հունիսի 3-ի ցույցի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին պատմել է պատգամավոր Գեղամ Մանուկյանը։






