Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եղիսաբեթ թագուհու գահակալմանը նվիրված միջոցառման ծախսերը դեսպանատունը չի հոգացել

03/06/2022
- 03 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը երեկ՝ հունիսի 2-ին, հաղորդագրություն էր տարածել, որ Գրիգորյանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի գահակալության 69-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: «Ազգ»ի տեղեկություններով՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կազմակերպած ընդունելությանը, բացի փոխվարչապետ Գրիգորյանից, հրավիրված են եղել նաեւ Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպանները, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Մարիա Կարապետյանը, ընդդիմադիր թեւի՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից՝ Ավետիք Իշխանյանը, լրատվադաշտի ներկայացուցիչներից՝ Aravot.am-ի խմբագիր Աննա Իսրայելյանը։

Մեր տեղեկություններով՝ ընդունելության ամբողջ ծախսերը հայկական տարբեր ընկերություններ են կատարել, մասնավորապես՝ «Կարաս» ու «Դարգետ» ընկերությունները, HSBC բանկը, Wigmore կլինիկան եւ այլն: Տեղեկացանք, որ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը Ջոն Գալագերը ողջույնի խոսքում, որի նախաբանն, ի դեպ, հայերեն է եղել, մեկ առ մեկ շնորհակալություն է հայտնել միջոցառմանն աջակցած հայաստանյան ընկերություններին:

Բավական տարօրինակ ու զարմանալի է, որ աշխարհով մեկ ծրագրեր ու միջոցառումներ իրականացնող Բրիտանիան այդքան ջերմորեն է ընդունում փոքր Հայաստանի կազմակերպած միջոցառումը: Սա, իհարկե, շնորհակալության ժեստ կարող է լինել Բրիտանիայի դեսպանատանը կամ հենց Եղիսաբեթ թագուհուն: Բայց նաեւ հենց Մեծ Բրիտանիայի՝ Ադրբեջանում դեսպան Ջեյմս Շարպն ամիսներ առաջ Ջրական (Ջաբրայիլ) կատարած այցից հետո թվիթերյան իր էջում գրել էր, թե բրիտանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Ղարաբաղի վերականգնմանը։

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ազգին միասնականություն է անհրաժեշտ

Հաջորդ գրառումը

Պայթող փուչիկներ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Պայթող փուչիկներ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական