Արմեն Գրիգորյանի ձերբակալումը պատահական չէ, քանի որ ցանկացած հասարակական գործիչ, կամ այս խունտային դեմ արտահայտվող և երևացող որևէ մեկը հայտնվում է որոշակի տեսադաշտում և նախապատրաստում են նրա ձերբակալումը»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց գրականագետ Սերժ Սրապիոնյանը՝ անդրադառնալով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ձերբակալման փաստին:
Նա հիշեցրեց, որ ձերբակալումները սկսվել են Մանվել Գրիգորյանից, քանի որ արցախյան ազատամարտի հերոսներից իր վարքագծով ամենախոցելին Մանվել Գրիգորյանն էր:
«Արդեն իսկ առասպելներ էր շրջում նրա անձի շուրջ և այդ անհեթեթ օպերացիան հավանական թվաց հենց Մանվել Գրիգորյանի դեպում»,-ասաց գրականագետը:
Նկատելով, որ Արմեն Գրիգորյանը համարձակ է, անկեղծ, իրերն իրենց անունով է կոչում և շատ լավ է հասկանում Հայաստանի շահը՝ Սրապիոնյանն ասաց. «Նրանից պակաս չեն Աշոտ Երկաթը, Արմեն Չարչյանը, Չալաբյանը: Սա նշանակում է իրագործել շատ հայտնի և մեզ ծանոթ որոշակի քաղաքականություն՝ գլխատել ժողովրդին, այդպես արել են երիտթուրքերը և փաստը շատ պարզ է»:
Բանախոսն հայտարարեց, որ անգամ քրեական հանցագործին են ստորագրությամբ բաց թողնում՝ հիշատակելով Փաշինյանի կորտեժն ուղեկցող մեքենայի վարորդին հղի կնոջը սպանելու գործով բաց թողնելու դեպքը:
«Բայց գրավի դիմաց հերոսին, ժողովրդի վրա որոշակի ազդեցություն ունեցող, ժողովրդի կողմից ընդունվող կերպար ունեցողներին բանտերում մաշեցնում են, ադպես վարվել ու վարվում են շատերի նկատմամբ»,-ասաց Սերժ Սրապիոնյանը և հավելեց. «Արմեն Գրիգորյանը նախապատրաստված էր այս ամենին, նույնիսկ՝ դաժանություն կրելուն և նա շուտով կվերադառնա ավելի ուժեղացած, բյուրեղացած սկզբունքով: Արմեն Գրիգորյանից իրենք ստեղծում են ավելի վտանգավոր Արմեն Գրիգորյան:
Աղբյուր` Panorama.am