Լուսանկարի ոստիկանը բոլորի աչքի առաջ կոտրել է քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը, ով նաեւ լուսանկարներ է տեղադրել:
«Քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց»,-հավելել է նա:
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Փակել են Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։