Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Թաթոյանին՝ որպես վարչապետի թեկնածու ներկայացնելու առաջարկ կա օդում, գնդակն այժմ նրա դաշտում է». Վանեցյան

13/05/2022
- 13 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գրեթե մեկ ամիս է, ինչ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայատարեց՝ Ազատության հրապարկում նստացույց է սկսում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նստացույցին զուգահեռ՝ խորհրդարանական ընդդիմության անդամները Հայաստանի տարբեր մարզերից քայլերթ սկսեցին՝ նորից առաջ տանելով Փաշինյանի հրաժարականի պահանջը: Վանեցյանն ու ՀՀ տարբեր մարզերից դեպի Երեւան եկած խմբերը միմյանց Ֆրանսիայի հրապարկում հանդիպեցին, ճիշտեւճշիտ այն նույն վայրում, որտեղ 2018-ին Նիկոլ Փաշինյանն ու աջակիցները, վրաններ դնելով ու «մերժիր Սերժին» վանկարկելով, «հեղափոխություն» էին անում: Ընդդիմադիրների՝ մոտ մեկ ամիս ձգվող պայքարը դեռեւս սահմանափակվում է՝ Երեւանի տարբեր փողոցներում քայլերթ իրականացնելով ու հանրահավաքներ կազմակերպելով: Հրապարակ իջնող քաղաքացիները քայլերի հստակ հաջորդականություն ու կոնկրետ գործողություններ են ակնկալում ընդդիմության ներկայացուցիչներից: Արթուր Վանեցյանի հետ փորձեցինք պարզել՝ ինչո՞ւ են հապաղում կոնկերտ գործողությունների անցնելու հարցում:

– Գործողություն ասելով ի՞նչ ենք հասկանում, նախ դա պետք է բացատրենք մեր հանրությանը: Այն գործողությունները, որ շատերը նկատի ունեն, դրանք գործողություններ են, որ բերելու են այս շարժման արագ մարմանը: Եթե մենք գնանք ու գրավենք կառավարության կամ Ազգային ժողովի շենքը, ապա դա մեզ ի՞նչ է տալու: Դա իշխանություններին հնարավորություն է տալու ձերբակալել շարժման առաջնորդներին, մասնակիցներին, ու շարժումը դեպի մարում տանել: Մենք իրավունք չունենք գնալու դրան:

– Բայց գուցե հակառա՞կ էֆեկտը լինի ձերբակալություններից հետո:

– Գիտեք, երբ հասկանանք, որ հասել ենք կիտիկական այդ պահին ու պետք է դիմել նման քայլերի, հավատացեք՝ կդիմենք: Ո՛չ վախենում ենք, ո՛չ հապաղում ենք, ո՛չ թե քաշվում ենք, այլ փորձում ենք անել ամեն ինչ, որ գործընթացը տեղավորվի օրենքի շրջանակում: Ընդդիմությունն ունի իր ծրագիրն, ու դուք տեսնում  եք, որ գնալով շատանում է շարժման մասնակիցների քանակը: Իսկապես իրավիճակ է փոխվել, ու մարդիկ 100 տոկոսանց կոնսեսուս ունեն, որ այս իշխանություններն օր առաջ պետք է հեռանան: Հավատացեք՝ ծրագիր ունենք ու մինչեւ վերջ գնալու ենք:

– Ծրագրի մասին են ուզում լսել հրապարակ եկող մարդիկ, ասում են՝ ո՞վ է լինելու վարչապետի թեկնածուն, ստվերային կառավարությունն ի՞նչ անձանցից է կազմված լինելու:

– ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում ասել է՝ ո՞վ չի կարող լինել վարչապետ: Վարչապետ չի կարող լինել նա, որ նախկինում պաշտոնյա է եղել ու պաշտոնի հաշվին հարստացել է, ով լավ համբավ չունի հասարակության մեջ եւ այլն: «Ո՞վ կլինի վարչապետ» հարցը, հավատացեք, ծուղակ է, որ մշակվում ու մարդկանց մեջ է մտցվում իշխանությունների կողմից: Ասել ենք ՝ այս շարժումը կուսակցական պատկանելիություն չունի, համաժողովրդական, համազգային շարժում է: Այո, այսօր քննադատություն կա (որոշ առումով՝ ընդունելի), երբ ասում են՝ ասեք` ո՞վ է վարչապետի թեկնածուն, ովքե՞ր են լինելու ստվերային կառավարության դաշտում, բայց հավատացեք՝ ժամանակի հարց է, ու առաջիկա օրերին ամեն ինչի մասին կխոսենք: Կարող եմ ասել մի բան՝ ընդդիմությունը կադրային լրջագույն բազա ունի, ու այդ մարդիկ պատրաստ են վաղը, մյուս օրը կառավարել այս կամ այն ոլորտը:

– Հրապարակում ներկա մարդկանց մասի՞ն է խոսքը:

– Ոչ միայն հրապարակում ներկա, այլեւ հրապարակ չեկող մարդկանց մասին է խոսքը, որովհետեւ կան ապաքաղաքական մարդիկ, որ չեն մասնակցում այս գործընթացներին, բայց իրենք իրենց գործում պրոֆեսիոնալներ են: Ու ես գիտեմ, մենք նաեւ նման քննարկում ենք ունեցել, որ նրանք պատրաստ են իրենց գիտելիքները ծառայեցնել ի նպաստ Հայաստանի հանրապետության:

– Նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի անունն է շրջանառվում՝ որպես վարչապետի թեկնածու:

– Գնդակը Թաթոյանի դաշտում է, նրա հետ մտերիմ, լավ հարաբերություններ ունեմ, նրան լավ, հայրենասեր մարդ եմ համարում: Այդ առաջարկը (նրան՝ որպես վարչապետի թեկնածու ներկայացնելու) թեեւ մեր կողմից չի արվել, բայց այն կա օդում: Ո՞վ կլինի այն մարդը, որ կառաջնորդի շարժումն ու հետագայում կզբաղեցնի ժամանակավոր կառավարության վարչապետի պաշտոնը, որոշվելու է այս հրապարկում:

– Թաթոյանի թեկնածությունն, այսինքն, քննարկում եք:

– Ոչ, չենք քննարկում, պարզապես չենք էլ ասել, որ այս հրապարակը որեւէ մեկի համար փակ է: Թաթոյանի անունը տարբեր շրջանակներում է քննարկվում: Հիմա, եթե նա ցանկություն ունի ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել, պետք է գա այստեղ՝ հրապարակ, ու սկսել իր գործունեությունը: Չի ուզում այստեղ սկսել, կարող է այլ տեղ սկսել:

– Ձեր այս խոսքերը նա որպես առաջարկություն կարող է ընկալել:

– Պարոն Թաթոյանն ինքն ասել է, որ այս պահին զբաղված է լինելու հասարակական գործունեությամբ, հավելել է, որ եթե քաղաքականությամբ զբաղվելու որոշում ունենա, ինքն անձամբ կհայտարարի: Ես ասում եմ՝ մենք որեւէ մեկին չենք արգելում գա հրապարակ: Հրապարակը բոլորինն է, հայ ժողովրդինն է, ու սա համազգային շարժում է:

– Համենայնդեպս, դուք անձամբ դեմ չեք լինի նրան՝ որպես շարժման առաջնորդ տեսել:

– Ես դեմ չեմ լինի ո՛չ իրեն, ո՛չ մյուսին տեսնել, ինձ համար կարեւորն այն է, որ դա լինի հրապարակի որոշումը:

– Հրապարակում մարդիկ կան, որոնց քաղաքացիները շարժման մեջ չեն ուզում տեսնել:

– Եթե սա լիներ «Հայրենիք» կուսակցության հանրահավաքը, ապա մենք կկարողանայինք ասել՝ սա մեր հավաքն է, գնացեք այստեղից, բայց սա համազգային շարժում է: Այո, կան մարդիկ, որ խոսում են ընդդիմադիրների դիրքերից, նույնականացվում են մեզ հետ, բայց մենք նրանց մտքերի հետ համաձայն չենք: Դուք, խնդրում եմ, նայեք՝ ով է հարթակում: Մենք որոշ չափով պատասխանատու ենք հարթակից ելույթ ունեցողների համար, դա էլ, շեշտում եմ՝ որոշ չափով: Հիմա եթե ինչ-որ մեկը գա վրան խփի ու սկսի պայքարել, ես չեմ կարող ասել՝ եղբայր գնա այստեղից: Սա մեր բոլորի հայրենիքն է, բոլորիս մայրաքաղաքի կենտրոնական հրապարակներից մեկը, որտեղ յուրանքաչյուր քաղաքացի գալու ու պայքարելու իրավունք ունի:

Զրույցը՝ ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաշշար Ասադի կանխատեսելի այցը Թեհրան

Հաջորդ գրառումը

Եթե մոռանանք, Հայաստանն էլ կդառնա մի հուշարձան, այն էլ՝ առանց հուշավայրի

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը
Köln, Hohenzollernbrücke 15.4.2018  Einweihung des Denkmals für den Genozid an der armenischen Bevölkerung © Herby Sachs/version-foto.de

Եթե մոռանանք, Հայաստանն էլ կդառնա մի հուշարձան, այն էլ՝ առանց հուշավայրի

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական