Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հենց այսպես համակարգված էլ պետք է լինելու օրնիբուն աշխատել գալիքի Հայաստանի անվտանգության վերականգման ուղղությամբ

Քիչ առաջ Երևանում տեղի ունեցավ առաջին հայացքից փոքր թվացող, սակայն նշանակալի իրադարձություն։

Հստակ համակարգման արդյունքում Ազատության հրապարակից և Սասունցի Դավթի արձանի մոտից մեկնարկած երթերը վայրկյանների ճշգրտությամբ միմյանց միացան Հայաստանի սիրտ Հանրապետության հրապարակում։ Այս մասին իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է Տելեգրամում։

«Հենց այսպես համակարգված էլ պետք է լինելու օրնիբուն աշխատել գալիքի Հայաստանի անվտանգության վերականգման ուղղությամբ՝ ի վերջո, միավորելու մեր ազգին Արցախի սիրտ վերաազատագրված Շուշիում»,- գրել է Ոսկանյանը։