16-17 տարեկան մի աղջիկ դանակով հարձակվել է Արցախի հերոս Առուշ Առուշանյանի մոր՝ տիկին Լիդայի վրա ու սպառնացել նրան սպանել։
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 23-ի երեկոյան՝ 19։30-ի սահմաններում, Նոր Նորքի 5-րդ զանգվածում, երբ տիկին Լիդան տուն գնալիս է լինում։ Լսում է, թե ինչպես է ինչ-որ մեկը հայհոյում արցախցիներին։ Այդ տարածքի շենքերից մեկում Արցախից տեղահանված ընտանիքներ են ապրում, որոնց ուղղված է լինում հայհոյանքը։ Տիկին Լիդան ամոթանք է տալիս հայհոյողներին՝ ասելով, թե արցախցիները տունուտեղ էլ են ունեցել, հայրենիք էլ, լավ օրից չի, որ այստեղ են ապրում։ Ի պատասխան՝ մի դեռահաս աղջիկ դանակով սպառնացել է տիկին Լիդային, թե կմորթի, կտոր-կտոր կանի նրան էլ, ընտանիքին էլ։ Տիկին Լիդան պայուսակով պաշտպանվել է, իսկ աղջիկը շարունակել է ագրեսիվ պահվածքը։
Տիկին Լիդան դիմել է ոստիկանություն։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմում է բլոգեր Արամ Գևորգյանը։
Մանրամասները՝ տեսանյութում