Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ռումբ չի հայտնաբերվել. ԱԻՆ

Ռումբի մասին ահազանգից հետո «Զվարթնոց» օդանավակայանում Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում փրկարարներն իրականացրել են ուղեբեռների զննման աշխատանքներ, սակայն վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել․ Azgonline.am–ին տեղեկացնում են ԱԻՆ–ից։

Ապրիլի 21-ին, ժամը 16:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբ կա տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։