Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Apple-ը եւ մյուս ընկերությունները մատակարարումների ուշացման են բախվում Չինաստանում լոքդաունի պատճառով. News.am

15/04/2022
- Միջազգային, Նորություններ

Apple-ի որոշ արտադրանքների, ինչպես նաեւ Dell-ի եւ Lenovo-ի նոութբուքերի մատակարարումները, ամենայն հավանականությամբ, ուշացումների կբախվեն, եթե Չինաստանում COVID-19-ի պատճառով ներդրված լոքդաունը շարունակվի, քանի որ սահմանափակումները ստիպում են արտադրողներին փակվել, նշել են վերլուծաբանները, փոխանցում է Reuters-ը:

Չինաստանի կողմից COVID-19-ի տարածման դեմ ուղղված ջանքերը մայրուղիների եւ նավահանգիստների գերծանրաբեռնվածության է հանգեցրել՝ անթիվ գործարաններ փակելով, որոնք կառավարության հաստատմանն են սպասում վերաբացման համար: Այդ խափանումները տարածվում են համաշխարհային մատակարարման շղթաների վրա:

Apple Inc-ի մատակարար Pegatron Corp-ն այս շաբաթ հայտարարել է, որ կդադարեցնի գործունեությունը Շանհայում եւ Կունշանում գտնվող իր գործարաններում, որտեղ, փորձագետների խոսքով, արտադրում է iPhone 13, iPhone SE գաջեթները եւ այլ հին մոդելներ:

Quanta Computer Inc-ը, որը կազմում է Apple Macbook-ի մոտ երեք քառորդն ամբողջ աշխարհում, նույնպես դադարեցրել է արտադրությունը, ինչը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ առաքումների վրա:

Վերջնական ազդեցությունը Apple-ի մատակարարման շղթայի վրա անհասկանալի է եւ կախված է գործոններից, այդ թվում՝ լոքդաունների տեւողությունից:

Վերլուծաբանները նշում են, որ ընկերությունը կարող է նաեւ դիտարկել արտադրությունը Շանհայից եւ Կունշանից այլ վայրերում գտնվող գործարաններ տեղափոխելու հնարավորությունը, օրինակ՝ Շենժեն, որը ներկայումս բաց է:

«Apple-ը կարող է դիտարկել Pegatron-ից Foxconn-ին պատվերների փոխանցման հնարավորությունը, բայց մենք ակնկալում ենք, որ ծավալը կարող է սահմանափակվել լոգիստիկ խնդիրների եւ սարքավորումների տեղադրման դժվարության պատճառով»,- ասում է Isaiah Research-ի ավագ վերլուծաբան, Թայբեյում բնակվող Էդդի Խանը:

Huawei Technologies Co Ltd-ի եւ Xpeng Inc-ի ղեկավարները նշել են հսկայական տնտեսական ծախսերը, եթե Շանհայի գործարանները չկարողանան շուտով վերսկսել արտադրությունը:

Շանհայը մոտենում է կարանտինի երրորդ շաբաթվան, եւ առայժմ վերաբացման նշաններ չկան։

Trendforce-ի՝ հետազոտությունների մասով ​​մենեջեր Ֆորեսթ Չենը Reuters-ին ասել է, որ եթե սահմանափակումները մի քանի շաբաթից վերացվեն, ապա վերականգնման հնարավորություն դեռ կա: Սայայն «եթե լոքդաունը երկու ամսից ավելի, ապա վերականգնման ճանապարհ չկա: Դեֆիցիտ կառաջանա»,- ասել է նա։ Որոշ մատակարարներ կարող են փոխել արտադրության երթուղին: Կարող են տուժել նաեւ նոութբուք արտադրողները, այդ թվում՝ Compal Electronics Inc-ը՝ թայվանական ընկերություն, որը համակարգիչներ է արտադրում Dell Technologies Inc-ի եւ Lenovo Group Ltd-ի համար Կունշանում գտնվող իր գործարաններում: Չենի խոսքով՝ Compal-ի նոթբուքերի արտադրության մոտ 50 տոկոսը գտնվում է Կունշանում:

Նախորդ գրառումը

Բարդ իրավիճակում անգամ միասնական ջանքերով հնարավոր է հաղթահարել առկա մարտահրավերները. Արցախի նախագահ

Հաջորդ գրառումը

Արցախի Մարտակերտի շրջանի ուղղությամբ Ադրբեջանը խախտել է շփման գիծը. ՌԴ ՊՆ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026
Հաջորդ գրառումը

Արցախի Մարտակերտի շրջանի ուղղությամբ Ադրբեջանը խախտել է շփման գիծը. ՌԴ ՊՆ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական