Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը չունի որևէ մանդատ՝ Արցախի և արցախահայության փոխարեն կայացնելու նրանց ճակատագրի վերաբերյալ որոշում․ ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

15/04/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՅԴ Բյուրոն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․

«2022թ. ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ ամբիոնից իր ելոյթի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքները և Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Արցախի ու Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրների վերաբերյալ հայտնած դիրքորոշումները, փաստերի և իրողությունների նենգափոխումները վերջնականապես բացահայտեցին վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ու իր վարչախմբի քաղաքական և բարոյական սնանկությունը։

Այլևս կասկածից վեր է, որ Նիկոլ Փաշինյանը կայացրել է Արցախը Ադրբեջանին հանձնելու և թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները բավարարելու ազգակործան որոշում:

Սակայն ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ որևէ քաղաքական ուժ կամ անձանց խումբ չունի որևէ մանդատ Արցախի և արցախահայության փոխարեն կայացնելու նրանց ճակատագրի վերաբերյալ նման որոշում:

Ներկայացվող «խաղաղության» օրակարգը իրականում միտված է վարչախմբի իշխանությունը երկարաձգելուն և հանգեցնելու է Արցախի և Հայաստանի համար լրջագույն սպառնալիքների, անվտանգային նոր մարտահրավերների, նոր պատերազմի, նոր կորուստների, նոր զոհերի ու նոր կապիտուլյացիայի։

Արցախյան վերջին պատերազմի ընթացքում և դրանից հետո իշխանությունների ապաշնորհ ու ձախող վարքագիծը և տեղի ունեցող գործընթացները դրանց վառ վկայությունն են։

Ստեղծված ծանրագույն իրավիճակում բեկում կարող է առաջանալ, երբ համազգային ներուժի մեկտեղմամբ դիմադրություն ցույց տրվի դավադիր պայմանավորվածություններով ու սպառնալիքներով հայ ժողովրդին պարտադրվող օրակարգերին: Հայաստանի գործող իշխանության հեռացումը և բանակցողի փոփոխությունը իրավիճակից դուրս գալու առաջին քայլն է:
Առ այդ,

1.Միջազգային հանրության, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությանն ենք հանձնում, որ Նիկոլ Փաշինյանիկողմից ուղղակի կամ անուղղակի, բանավոր կամ գրավոր ձևով Արցախը Ադրբեջանի ենթակայությանը հանձնելու որևէ հանձնառություն լեգիտիմ չէ և առ ոչինչ է:

Արցախի ժողովրդի` իր բնօրրանում ինքնորոշվելու իրավունքն ամրագրված է միջազգային իրավական ակտերով, ինչը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, 2007 թվականից, որպես սկզբունք դրված է արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում:

2.Ուղերձ ենք հղում հայ ժողովրդին դիմագրավելու ներքին ու արտաքին բոլոր սպառնալիքներին, չհուսահատվելու, չհամակերպվելու, լինելու միասնական, հավատալու սեփական ուժերին ու պայքարելու՝ հանուն հայ ազգի իրավունքների և շահերի:

Տոկուն և անկոտրում արցախահայությանը վստահեցնում ենք որ հայ ազգը զորավիգ է իր արդա՛ր պայքարին։

3.Հավատարիմ իր առաքելությանը՝ Դաշնակցությունը իր համահայկական կառույցով վճռական է այս պայքարում լինելու և՛ առաջամարտիկ և՛ զինվոր: Միաժամանակ հայտնում ենք մեր պատրաստակամությունը համագործակցելու բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են պայքարելու հանուն արժանապատիվ ու անվտանգ Հայաստանի ու Արցախի»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պարոնայք, դրոշ «հանեմ-դնեմ» ակցիայի ժամանակը չէ

Հաջորդ գրառումը

Կարեւոր «մեսիջներ»՝ Նիկոլ Փաշինյանից

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Կարեւոր «մեսիջներ»՝ Նիկոլ Փաշինյանից

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական