Կիրակի, Հունիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ է լինելու Արցախի հարցը. «Ժողովուրդ»

15/04/2022
- Նորություններ, Տեղական

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման ու Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին դիսկուրսն օրակարգ բերելուց հետո հայաստանյան ոչ միայն քաղաքական դաշտը, այլեւ գրեթե ամբողջ հասարակությունը տարակուսած է՝ ինչ է լինելու Արցախի հետագա ճակատագիրը: Ի տարբերություն ՀՀ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ պատգամավորները, իրար հերթ չտալով, վարչապետին «անկեղծ լինելու» համար շնորհակալություն էին հայտնում, իսկ Արցախի ԱԺ-ն երեկ Արցախը Ադրբեջանի կազմում բացառելու մասին հայտարարություն ընդունեց:

Ոչ միայն Արցախի պատգամավորները, այլեւ հայաստանյան քաղգործիչները, քաղաքագետներն ու մարդիկ առհասարակ հարց են բարձրացնում՝ եթե ՀՀ-ն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա ի՞նչ է լինելու Արցախում խաղարար առաքելություն իրականացող ռուս խաղաղապահ զորքի հետ: «Եթե արտաքին քաղաքական վեկտոր եք ցանկանում փոխել, այդպես էլ ասեք»,- ՀՀ վարչապետին է դիմում Արցախի պատգամավոր Դավիթ Իշխանյանը:

Արցախում (եւ ոչ միայն) Փաշինյանի հայտարարությունը Ռուսաստանից հրաժարվելու ակնարկ են ընկալել, իսկ եթե դա այդպես է, ապա պետք է հասկանալ՝ որն է լինելու Ռուսաստանի արձագանքը: Փաստ է, որ Ռուսաստանը որեւէ տարածքից, որտեղ որ ներկայացվածություն ունի, որեւէ մեկի քմահաճույքով կամ հայտարարությամբ ձեռքերը պարզապես չի լվանում ու հեռանում: Օրինակ՝ Մերձդնեստրում, որտեղ ռուս-մոլդովական հակամարտությունը վաղուց սառեցված է, ավելի քան 3000 ռուս խաղաղապահներ շարունակում են իրենց առաքելությունը:

Փաշինյանի ոչ միանշանակ հայտարարություններից ու Արցախի ԱԺ-ի ընդունած հայտարարությունից հետո տրամաբանական է, որ պաշտոնական Մոսկվան իրավիճակի մասին պարզաբանումներ է պահանջելու՝ հրապարակավ, թե կուլիսային, դա հարցի 2-րդ կողմն է:

Նախորդ գրառումը

Արծվի Շահբազյան. «Լավ գրքերը մեր իսկական բարեկամներն են դառնում»

Հաջորդ գրառումը

ՀՀ տնտաճը` 20 տոկոս. Պատասխանատուն` կատակասեր նախարարը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

21/06/2026
Նորություններ

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026
Նորություններ

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ տնտաճը` 20 տոկոս. Պատասխանատուն` կատակասեր նախարարը

Լրահոս

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հեգնանքով հարց էր հնչեցնում ընդդիմությանը՝ «ո՞ւր են 300 հազար...

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

21/06/2026

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ...

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական