Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք վկան եղանք գործող վարչապետի հերթական «սողացող» հանձնմանը. այս անգամ՝ ոչ միայն հայրենի տարածքի, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի տեսքով. Րաֆֆի Հովհաննիսյան

09/04/2022
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ․

«Ինը տարի առաջ՝ ապրիլյան այս օրը, Ազատության հրապարակում հաղթանակած ժողովուրդը կատարեց օրինական Նոր Հայաստանի երդումը՝ որպես իրավատեր եւ իրական։

Այդ օրն ով արյուն ուզեց, չստացավ, ով յուր իշխանությունը գերադասեց ազգային կամքին ու համաձայնությանը՝ ստացավ, իսկ Հայրենիքի նոր հեռանկարի համար համազգային պայքարը մտավ հերթական հանգրվան, մի քանի տարի անց ոգեղեն պոռթկումով ժայթքեց, բայց, վերջիվերջո, խեղաթյուրվեց եւ ողբերգորեն ինքնահանձնվեց՝ ենթարկվելով իր պարտված ղեկավարին եւ իրեն հաղթած թշնամուն։

Գոնե «Նոր Հայաստան» մաքրամաքուր գաղափարական անվանումը չկպցնեին իրենց, չապականեին։

Նմանապես երեսուն տարի առաջ՝ մարտ ամսվա վերջին շաբաթը, Հելսինկի քաղաքում գումարված արտգործնախարարների գագաթաժողովում Հայաստանի Հանրապետության անունից ես ընդունեցի Արցախի հիմնախնդրով ԵԱՀԽ միջնորդական առաքելությանը՝ իր Մինսկի խմբով հանդերձ։

Օրերս մենք բոլորս վկան եղանք գործող վարչապետի հերթական «սողացող» հանձնմանը. այս անգամ՝ ոչ միայն հայրենի տարածքի, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի տեսքով։

Տարեդարձներն ու տարելիցները գալու եւ գնալու են, բայց քանի դեռ նա ու իր ածանցյալ իշխանությունը չեն փոխվել, բոլոր տեսակի ապականումներն ու հանձնումները շարունակվելու են՝ հերթով եւ արտահերթ։

Համաժողովրդական պայքարի մասնիկը լինելով՝ հույսի թեկուզ անհավանական նշույլ էի փայփայում, որ նրանք այնքան պատմական ու պետական գիտակցություն կունենան, որ ազգային այս աննախադեպ գոյավիճակում գոնե կգնան ինքնաբացարկի կամ էլ իսկական, կամավոր, արժանապատիվ համախմբման ճանապարհով։

Նման բան չկա։ Ուրեմն՝ կյանքի գնով։ Սա մե՛ր Հայրենիքն է»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թաղավարդում նույն վիճակն է․ ադրբեջանցիները հայերենով հնչեցնում են գյուղը լքելու կոչեր, երգեր՝ ադրբեջաներենով

Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիների սարքած ծեծկռտուքի հետևանքով տուժել են խաղաղապահները. Ոմանց բուժօգնություն է ցուցաբերվել

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է, այդ վտանգը պետք է կանխենք այսօր. Սուրենյանց

20/04/2026
Հրապարակախոսություն

Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից. Ամստերդամ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիների սարքած ծեծկռտուքի հետևանքով տուժել են խաղաղապահները. Ոմանց բուժօգնություն է ցուցաբերվել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական