Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուս-ուկրաինական բանակցությունների ընդհատումը Ստամբուլում՝ ձախողում է

01/04/2022
- 01 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Միջազգային, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքիան՝ հիասթափության մեջ, որովհետեւ պատերազմը դիտարկում էր Արեւմուտքին մերձենալու եւ Ռուսաստանից ներդնողներ գրավելու  պատեհ առիթ

Ռուսական զորքերի հարձակումը Ուկրաինա սկսեց փետրվարի 24-ին։ Մոսկվան 72 ժամում, այսինքն 3 օրում երկիրն Կիեւի գլխավորությամբ ամբողջովին գրավելու, ուկրաինացիներին ծնկի բերելու եւ նախագահ Զելենսկու իշխանությունը տապալելու հույսեր էր փայփայում։ Ռուսաստանի հարձակումից արդեն 37 օր է անցել, Ուկրաինան գրավելը դեռ մի կողմ, ունենալով 200 հազարանոց բանակ, ռուսները ոչ միայն Կիեւ չեն  մտել, այլեւ չեն գրավել որեւէ քաղաք։

Դրա համար, թերեւս, անհրաժեշտ է զորք մտցնել, բայց, ինչպես 28-ին անգլիական Economist-ին տված հարցազրույցում  նախագահ Զելենսկին էր ասել, ռուսները վախենում են ուկրաինացի զինվորներից եւ փախչում։ Առանց զորք մտցնելու կարելի է ընդամենն ավերել քաղաքները, եւ ռուսական բանակն անխնա ավերում է։

Ռուսական ռմբակոծությունների հետեւանքով ավերակի կույտ է դարձել Խարկովը, իսկ Մարիոպոլում ավերվել են շենքերի, շինությունների 90 %-ը։ Սակայն դա չի խանգարում Կրեմլի ղեկավարներին հայտարարելու, որ Ռուսաստանը չի հարձակվել Ուկրաինայի վրա, ոչ մի պատերազմ չի մղում։ Այդպիսի հայտարարություն մարտի 10-ին Անթալիայում  արել էր ՌԴ ավելի քան ճշմարտախոս արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Դիվանագիտական ֆորումի շրջանակում բանակցելով ուկրաինացի գործընկերոջ Կուլեբայի հետ։

 Համենայն դեպս, մարտի 30-ին էլ հայտարարությամբ հանդես եկավ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը, հաղորդելով ռուսական բանակի կորուստների մասին տվյալներ։ Ըստ որոնց մարտերում սպանվել է 17 հազար 300 ռուս զինվոր, ոչնչացվել են 131 ռազմական ինքնաթիռ եւ նույնքան ուղղաթիռ, ինչպես նաեւ 605 ռուսական տանկ։

Առհասարակ պատերազմական իրավիճակում սովորական երեւույթ է լրատվության աղտոտվածությունը։ Բայց որ նույն աղբյուրը հայտարարում է Կիեւից ու Ուկրաինայի քաղաքներից ռուսական զորքերի, թեկուզ մասնակի, դուսբերման մասին, դա արդեն վկայում է այն ծանր կացության մասին, որի մեջ հայտվել է Ռուսաստանի բանակը։ Ռազմական թուրք դիտորդներ հեռուստատեսությամբ, մասնավորապես CNN-Turk-ի էկրանից, ռուսական զորքերի դուրսբերումը վերագրելով ուժերը վերադասավորելու եւ համալրելու Մոսկվայի նպատակին,  նշել են դրա անհրաժեշտությունը, ընդգծելով Ուկրաինայում Ռուսաստանի առջեւ կանգնած բանակի մատակարման լուրջ խնդիրը, քանի որ բանակը զենք, զինամթերք, վարելիք, նույնիսկ պարեն չի ստանում կերակրելու համար զինվորներին։

Մինչ ռազմաճակատում տիրում էր այսպիսի իրավիճակ, մարտի 29-ին Ստամբուլում բանակցությունների սեղանին նստեցին Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատվիրակությունները։ Ըստ Reuters-ի, ինչպես Թուրքական «Սյոզջուն» է վկայում, բանակցություններում ներկա է եղել նաեւ ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը եւ դրանք անցել են սառը մթնոլորտում։

Ստամբուլի հանրահայտ Դոլմաբահչե պալատում անցկացվող ռուս-ուկրաինական բանակցությունները, որոնց բացմանը արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ ներկա է եղել նախագահ Էրդողանի խոսնակ եւ անվտանգության գծով խորհրդական Իբրահիմ Քալընը, տեւել են 4.5 ժամ։ Նախ առանձին հանդիպել են պատվիրակությունների ղեկավարները, ապա կողմերն անցել են բանակցությունների։

Դրանց բովանդակության մասին փաստորեն տեղեկություն գրեթե չեն հայտնել։ Պարզապես, բանակցությունների ավարտին պատվրակությունների դեկավարների հայտարարություններից կարելի է կռահել, որ կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարվելու, երկրի տարածքում օտարերկյա ռազմաբազա չտեղակայելու, ռազմական որեւէ դաշինքի չմիանալու  Ուկրաինային  ներկայացված Ռուսաստանի պահանջները։ Քննարկվել է նաեւ Ղրիմի հարցը։

Ուկրաինական կողմն այս ամենի դիմաց առաջարկել է անվտանգության երաշխիքներ տրամադրել, ապա հայտարարել է, որ երաշխիքների հարցում որեւէ տեղաշարժ չի արձանագրվել, այդ իսկ պատճառով բանակցություններում ռուսների հետ համաձայնության չեն եկել։ Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդիսկին, բանակցությունները բնութագրելով կառուցողական, ասել է, որ Ուկրաինայի առաջադրած պայմանները կներկայացնի նախագահ Պուտինին։

 Ի դեպ՝ պատվիրակությունների հանդիպման ավարտին Չավուշօղլուն  հայտարարել էր, որ բանակցություններն ավարտվել են, մարտի 30-ին նախատեսվող երկրորդ տուրը չի կայանալու եւ ռուսական պատվիակությունը  հանդիպման ավարտին արդեն մեկնել է Ստամբուլից։ Բանակցությունները նախապես ծրագրվել էին եռօրյա, ուստի կարելի է ընդհատման մասին խոսել, իսկ դա ձախողում է ենթադրում։ Դա չպետք է անակնկալի բերեր կամ հիասթափություն պատճառեր կողմերին , որովհետեւ նրանք բանակցություններին մասնակցում էին, որ չհայտվեն բանակցային գործընթացը տապալողի դերում։

Բայց որ Թուրքիա՛ն հիասթափվեց ձախողման պատճառով, ավելի քան ակնհայտ է։ Մինչդեռ բանակցությունների նախօրեին նա մեծ ոգեւորություն էր ապրում, քանի որ նրա միջնորդական ջանքերին գովեստի խոսքերով էին արձագանքում ԱՄՆ-ի, Անգլիայի եւ առհասարակ Եվրոպական Միության երկրների ղեկավարները, նույնիսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլթենբերգը։

Թուրքական հեռուստատեսությունների, մասնավորապես CNN-Turk-ի եւ Haber Turk-ի մեկնաբանները նշեցին, թե գովելու փոխարեն  նախընտրելի էր մեղմել Թուրքիայի նկատմամբ կիրառվող  ԱՄՆ-ի եւ Եվրոպական Միության պատժամիջոցները։ Դա լրջորեն մտահոգում է Էրդողանի իշխանություններին, որովհետեւ պետական գանձարանը դատարկ է, իսկ պահուստային ֆոնդը՝ մինուս 47 միլիարդ դոլար է կազմում։ Բացի դրանից, ԵՄ-ը չի վարկավորում Թուրքիային,  նույն կերպ են վարվում եվրոպական բանկերը։

Թուրքիային վարկեր չի տրամադրում նաեւ Համաշխարհային բանկն ու Միջազգային արժութային հիմնադրամը, ըստ ամենայնի հաշվի առնելով Վաշինտոնի հետ հարաբերությունների սառը բնույթը, 447 միլիարդի հասնող արտաքին պարտքը եւ հատկապես պատժամիջոցները, որոնց ենթակա երկրներին ֆինանսական միջազգային կառույցներն առհասարակ խուսափում են վարկավորել։ Ավելին, օտարերկրյա ներդնողները հեռացել եւ հեռանում են Թուրքիայից, պատճառաբանելով դա երկրի իրավական պետության բացակայությունից բխող  անկանխատեսելիությամբ։

Հատկանշական է, որ ռուս-ուկրաինական պատերազմի 37 օրերին թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է եւս 6 %-ով, այսինքն այնքան, որքան պատերազմի մեջ հայտված Ուկրաինան։ Այլ կերպ՝ ֆինանսապես տնտեսական խորը ճգնաժամ ապրող Թուրքիան ռուս օլիգարխների խիստ կարիքն ունի, դուրս գալու համար ճգնաժամից, եթե վերջիններս ներդում կատարեն կամ ի վիճակի լինեն կատարել, որովհետեւ պատժամիջոցների տակ են նաեւ իրենք։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վարկա՞ծ, թէ իրականութիւն

Հաջորդ գրառումը

Նոր կոալիցիա ընդդեմ Իրանի՞

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025
Միջազգային

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
Միջազգային

Տեսանյութ. Ներգաղթածների դեմ  ռեյդերը զանգվածային բողոքի ցույցեր են առաջացրել Լոս Անջելեսում

07/06/2025
Հաջորդ գրառումը

Նոր կոալիցիա ընդդեմ Իրանի՞

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական