Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փրկության փաստագրություն՝ «Ամերիկացի բարի սամարացիները»

01/04/2022
- 01 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ամերիկացի բարի սամարացիները» վավերագրական ֆիլմի ստեղծագործական կազմը, ուսումնասիրելով Միացյալ Նահանգների, Հունաստանի, Լիբանանի եւ Հայաստանի տարբեր արխիվների, գրադարանների ու թանգարանների փաստագրական նյութերը,  կենտրոնացել է մինչ այժմ սակավ հանրայնացված կամ դեռեւս չբացահայտված փաստերի վրա եւ էկրանային 90 րոպեում տեղավորել 7 երկրներում՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իրանում, Հունաստանում, Լիբանանում, Հայաստանում եւ անգամ Թուրքիայում արված նկարահանումների նյութը: Ֆիլմը  Հայոց Ցեղասպանության եւ այդ ընթացքում հայությանը օգնություն ցուցաբերած ամերիկացիների մասին է,  որոնց թվում ե՛ւ շարքային անհատներ են, ե՛ւ դեսպաններ ու հյուպատոսներ:

Նման բովանդակությամբ կինոնկարն, ըստ պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանի, անհրաժեշտություն էր. «Անցած տարվա նոյեմբերի 20-ին Լոս Անջելեսում կայացած համաշխարհային պրեմիերայի ժամանակ եւ մինչ այդ անկախ հետազոտողների հետ աշխատելիս բազմիցս համոզվեցինք, որ թե՛ մենք՝ հայերս, եւ թե՛ ամերիկացիները տեղյակ չենք Ցեղասպանության տարիներին ամերիկացիների եւ ԱՄՆ-ի վերաբերմուքին ու գործին»:

Ասելիքի ճշգրտությունը որպես խորհրդականներ ապահովել են տարբեր ցեղասպանագետներ, պատմաբաններ, գիտական կենտրոնների պատասխանատուներ եւ աշխատակիցներ՝ ԱՄՆ-ից, Հունաստանից, Լիբանանից, Շվեդիայից եւ, իհարկե, Հայաստանից: Ֆինանսապես աջակցել են միջազգային բազմաթիվ ընկերություններ, ՀՀ կառավարությունը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջոցով: Ֆիլմի բնօրինակն անգլերեն է, արդեն կա հայերեն թարգմանությունը, որի հայաստանյան պրեմիերան կայացավ մարտի 18-ին, «Մոսկվա» կինոթատրոնում:

Ռեժիսոր Արա Մնացականյանի սահմանմամբ՝ նպատակը հետեւյալն է. «Ամերիկացի բարի սամարացիները» ստեղծվել է ցույց տալու համար Հայոց Ցեղասպանության տարիներին ամերիկացիների ցուցաբերած միջամտության արդյունավետությունն ու օգնության ծավալը, բացի այդ՝ մարդասիրական գործի համար շնորհակալ լինելու եւ համամարդկային ոճրի հանդեպ անհատի ու պետության կեցվածքի կարեւորությունն ընդգծելու նկատառմամբ»:

Ֆիլմում զուգորդված են ցեղասպանությունը վերապրած հայերի ու այլազգիների եւ նրանց ժառանգների վկայությունները, որոնք վերահաստատվում են այլազգի անկախ հետազոտողների ուսումնասիրած փաստական նյութերով եւ ընդգծվում Արտաշես Քարթալյանի հեղինակած երաժշտությամբ: Փոխհաստատող ու բացահայտող փաստերի շարքը ներկայացնում է ամերիկացի պատմաբան, ցեղասպանագետ Փոլ Լեւինը, որի մանկության հուշերում պահպանված են Միացյալ Նահանգներ հասած հայ գաղթականների կերպարներն ու ճակատագրերը: Մեկ այլ ամերիկացու՝ Ամբեր Կարլինսի հեղինակած սցենարի եւ պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանի մտահղացման համաձայն՝ Լեւինը որպես ուսումնասիրող եւ ֆիլմի պատմիչ պետք է անցներ «Ամերիկացի բարի սամարացիների» ողջ ուղին եւ լիներ ֆիլմի կենտրոնական գործող անձը: Սակայն նկարահանումների փուլում վրա հասած նրա անժամանակ մահը կորուստ եւ ընդհատված գործը պատշաճորեն ավարտել պարտադրեց: Ռեժիսոր Արա Մնացականյանը գտավ ելքը՝ տարբեր երկրներում նկարահանումներին ներգրավելով օտարազգի այլ պատմաբանների, իսկ տեսաշարն ամբողջացվեց վավերագրական  եւ խաղարկային դրվագների  համադրմամբ:

«Դժվար էր խաղարկային դրվագներում ժամանակհատվածի պատկերը ստանալը, քանի որ Հայաստանում այլեւս չունենք հագուստի, կենցաղային իրերի, ժամանակն արտացոլող այլ պարագաների որեւէ բազա, բայց ելքեր գտանք: Թուրքիայում ներկայանում էինք որպես վրաստանյան նկարահանող խումբ ու փորձում առանց բացահայտվելու գործն ավարտել: Հաջողվում էր», – մանրամասնեց բեմադրող օպերատոր Աշոտ Մկրտչյանը՝ ունեցած մեծ ու փոքր դժվարությունները գնահատելով որպես աշխատանքային ընթացք:

Պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանն էլ նույնկերպ է գնահատում «Ամերիկացի բարի սամարացիները» Netflix, Amazon, Hulu եւ այլ համակարգեր ներառելու ու տարբեր լեզուներով թարգմանելու գործը, որն արդեն նախաձեռնել է:

«Ամերիկացի բարի սամարացիները» պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանի մտահղացած «Երախտագիտության քարտեզ» կինոնախագծի երկրորդ ֆիլմն է, առաջինը՝  «Փրկության քարտեզն» էր՝ (ռեժ. Արամ Շահբազյան) Հայոց Ցեղասպանության ընթացքում ու դրանից հետո եվրոպացի 5 միսիոներուհիների  հայանպաստ գործունեության մասին, երրորդը կլինի «Գթության ոսկե շղթան», որում կներկայացվեն Նոր Զելանդիայի եւ Ավստրալիայի իրականացրած մարդասիրական ծրագրերն ու դրանց համար ջանք չխնայած անձինք: «Երախտագիտության քարտեզ» կինոնախագծի յուրաքանչյուր ֆիլմ «Ման փիքչերս փրոդաքշըն» ընկերության ստեղծած առանձին ամբողջական միավոր է, որն ունեցել է պետական եւ մասնավոր աջակցություն:  Վերջինի պարագայում նախագծի երկրորդ ֆիլմը կթարգմանվի տարբեր լեզուներով, իսկ երրորդը՝ սցենարից կվերածվի ֆիլմի:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

https://www.youtube.com/watch?v=–B6MIbLpqik
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական   բառարան 

Հաջորդ գրառումը

Հիասթափեցնող ներկա եւ մշուշոտ ապագա

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

Հիասթափեցնող ներկա եւ մշուշոտ ապագա

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական