Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հանդիպում հրադադարին. Բերձորցի ուսուցիչները ԹՄՄ գրասենյակում

01/04/2022
- 01 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ

Օրերս  Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության հայաստանյան ներկայացուցչության գրասենյակում Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձորի Վահան Թեքեյանի անվան դպրոցի՝ Երեւանում վերաբնակված ուսուցիչների հետ կազմակերպվել էր հանդիպում: 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո սա առաջին հանդիպումն էր, չնայած ուսուցիչները բոլորն էլ միմյանց հետ մշտական կապի մեջ են:

Հանդիպումն անցավ աղմկոտ,  բայցեւ ջերմ ու հուզառատ մթնոլորտում:

Ներկա էին 14 ուսուցիչներ, որոնք այժմ բնակվում են Երեւանում, վարձու բնակարաններում կամ հարազատների տանը: Մնացյալ 16-ը բնակվում են մայրաքաղաքից հեռու եւ, բնականաբար, չէին կարող մասնակցել հանդիպմանը:

 Ներկաներից մի քանիսն են, որ  ապրում են իրենց սեփական տանը, մնացածները կամ  վարձակալած բնակարաններում են, կամ ազգականների տանը:

Հանդիպումն առիթ էր ոչ միայն քննարկել ուսուցիչների ներկայիս կարգավիճակը, հոգսերն ու խնդիրները, այլեւ կիսել միմյանց հետ պատերազմի անջնջելի հուշերն ու ապրումները: Պատերազմի առաջին օրը բոլորի մտքում է, հիշողություններում, այնինչ պայթյունների ձայնը նմանեցրել էին ականազերծման աշխատանքներին. մեկի առավոտ եւ պատուհանները լվանալով էր սկսել, մյուսի տանը վերանորոգումը պիտի շարունակվեր, հաջորդին քնից արթնացրել էր երեւանցի ազգականի անհանգիստ զանգը՝ պատերազմ է սկսվել: Արցախցին չէր հավատում եւ չէր պատկերացնում, որ արյունով ու կորուստներով  ձեռք բերված հողը հնարավոր կլինի հանձնել դարձյալ արյունով, բռնագաղթով…

Բերձորցիները մինչեւ նոյեմբերի սկիզբ Բերձորում էին, քանի որ ոչ ոք չէր զգուշացրել այնտեղից դուրս գալու մասին, կամ հակառակը՝ մնալու: Նույնիսկ կրակոցների տակ տանը, այգիներում ու բակում բերձորցին բարեկարգման աշխատանքներ էր կատարում, իր ձեռքով ու քրտինքով հողը մշակում: Այնքան զորեղ էր հայրենիքի հանդեպ սերն ու նվիրումը, որ չեն էլ ենթադրել, թե այս անգամ հարկադրված պետք է թողնեն ու հեռանան… Խոստովանում են՝ եթե զգուշացվեին Բերձորը հանձնվելու եւ քաղաքից դուրս գալու մասին, կպատրաստվեին. մասնավորապես՝ անհրաժեշտ փաստաթղթեր եւ իրեր կվերցնեին: Տարրական դասարանների դասվար Սիրվարդ Թամազյանը մեծագույն ափսոսանքով է հիշում այն, ինչ ստեղծել էին եւ թողեցին դպրոցում՝ խիստ կարեւոր մասնագիտական գրականություն, դիդակտիկ նյութեր, ուսումնական ձեռնարկներ եւ այլն:

Ուսուցչուհիներից Գայանե Բալայանն էլ նկատում է, որ մեր ցավին աշխարհը չարձագանքեց, թողեց միայնակ, իսկ այսօր Ուկրաինայի ժողովրդի կողքին կանգնեցին աշխարհի մեծ տերությունները եւ աջակցեցին թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, թե՛ զինամթերքով ու հումանիտար օգնությամբ:                                                

«44 օր տեւած սոսկալի պատերազմում մենք արնաքամ էինք լինում, սակայն մեր ղեկավարները աշխարհից օգնություն չխնդրեցին եւ չստացան: Մեր կողքին էին միայն աշխարհասփյուռ հայերը»,-հավելեց Գայանե Բալայանը:

Ուսուցիչներից մեկի կարծիքով՝ ամենախաթարվածը Բերձորի բնակիչների վիճակն է. «Մինչեւ վերջին օրը հավատացինք «Հաղթելու ենք»-ին,  դուրս չեկանք քաղաքից: Հավատում էինք, որ Լաչինը չի հանձնվի. չէ՞ որ դա «Կյանքի ճանապարհն է»: Նոյեմբերի 9-ից հետո մեզ ասացին, որ պետք է արագ դուրս գանք տներից, ազատենք քաղաքը, այն նույնպես հանձնված է: Ռուս խաղաղապահները կանգած էին եւ չէին թողնում մոտենանք տներին: Չհասցրինք նույնիսկ մեր ունեցվածքը դուրս հանել»:

Անահիտ Խաչատրյանն իր խոսքում  շնորհակալություն հայտնեց «Դասավանդիր Հայաստան» կրթական հասարակական կազմակերպությանը՝ աջակցելու, մասնագիտական նոր գիտելիքների, հմտությունների,  փորձի փոխանակման համար: Անի Դավթյանը եւ մյուս ուսուցիչներն արդեն աշխատանքի են անցել մասնավոր դպրոցներում. չնայած ցածր վարձատրությանը՝ հավատարիմ են ուսուցչի վեհ կոչմանը եւ շարունակում են կրթել, դաստիարակել երեխաներին:

 Պատերազմից հետո Քաշաթաղից տարհանվածներով Երեւանում կազմակերպվեց եւ իր ծրագրերն է իրականացնում  «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է տեղահանված ընտանիքներին օգնել սոցիալական եւ  իրավական հարցերում: Անահիտ Քոսակյանը վստահեցրեց, որ աջակցում են Քաշաթաղից տեղահանված բազմանդամ, սոցիալապես անապահով ընտանիքներին. գտնում են հովանավորներ եւ ընտանքիներին տրամադրում կենցաղային տեխնիկա, հագուստ, սնունդ եւ անհրաժեշտ այլ պարագաներ:

 ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Արցախից տեղահանված ուսուցիչների համար այս ընթացքում փուլային եղանակով կազմակերպվել է հանդիպում կրթության ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետների հետ: Առաջարկվել է մասնակցել Երեւան քաղաքի դպրոցներում թափուր աշխատատեղերի համար կազմակերպվող մրցույթներին եւ ունենալ մասնագիտական զբաղվածություն:

Հանդիպմանն առաջարկվեց վերապատրաստվելուց հետո ուսուցիչները հեռավար դասավանդեն այն դպրոցներում, որտեղ 1-12-րդ դասարաներում դասավանդելու համար տվյալ մասնագետի կարիք կա:

Անդրադարձ եղավ նաեւ հետպատերազմյան ժամանակաշրջանում, որպես տարհանված բնակիչներ, պետական աջակցություններին եւ դրանց արդյունավետ բաշխմանը, օրինակ՝

– թիրախային էր յուրաքանչյուր ընտանիքի 250 000 – 300.000 դրամի հատկացումը (ըստ կորցրած տարածքների), սակայն կան բնակիչներ, որոնք դեռեւս չեն ստացել տարբեր պատճառներով (տեղյակ չլինելու, անհրաժեշտ փաստաթղթեր չունենալու, համացանցով չդիմելու)

– Կարմիր խաչից ստացել են 20.000  դրամ աջակցություն, սակայն բաշխումը լիարժեք համակարգված չէ, քանի որ կան չստացողներ,

– տրամադրվել է 68.000 դրամ օգնություն

– նախատեսվում է մինչեւ 2022 թ. ավարտ յուրաքանչյուր ընտանիքի տրամադրել  անշարժ գույք ձեռք բերելու համար՝ քաղաքում՝ 8 միլիոն, մարզերում եւ շրջաններում 10 միլիոն դրամ:

Իհարկե այս գումարը կբավարարի միայն փոքր եւ անբարեկարգ տուն գնելու համար: Ուսուցիչները միակարծիք են, որ վերադարձ Արցախ կլինի միայն այն ժամանակ, երբ ռուս խաղաղապահների կողմից կլինեն անվտանգության երաշխիքներ:

Հիմա օրակարգում հայ-թուրքական հարաբերությունների կամ համատեղ ապրելու հնարավորության մասին խոսակցություններն են: Նրանք, որոնք 30 տարի առաջ ադրբեջանցիների հետ ապրել են համատեղ  կյանքով, շատ լավ են պատկերացնում ոչ արժանապատիվ ու ստորացված կյանքի այդ տարիները. դա անընդունելի եւ անհնար են համարում: 

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Թեքեյան մշակութային միության հայաստանյան ներկայացուցչության գրասենյակ

28 մարտ 2022թ.

Նախորդ գրառումը

Հանճարի գրքային հարստության գանձացուցակը

Հաջորդ գրառումը

«Հանգստյան գոտում չեմ». ինչն է վրդովեցրել կալանավորված նախկին նախարարին. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

«Հանգստյան գոտում չեմ». ինչն է վրդովեցրել կալանավորված նախկին նախարարին. «Ժողովուրդ»

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական