Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարեն Անդրեասյանը դատավորներին հանցագործ է անվանում, այդ իր հայտարարության տակից դո՞ւրս է գալու․ դատավոր Ալեքսանդր Ազարյան ․«Հրապարակ» 

25/03/2022
- Նորություններ, Տեղական

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Արդարադատության նախարարությունը դատավորի լիազորությունները դադարեցնելու նոր հիմք է մոգոնել, առաջարկում է անել դա, եթե «միջազգային դատարանի կողմից արձանագրվել է, որ վերջինս միտումնավոր կերպով խախտել է մարդու հիմնարար իրավունքները»: 

Նորամուծությունը տեղ է գտել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծերում, որոնց վերաբերյալ, ինչպես հայտնի է, Վենետիկի հանձնաժողովը բացասական կարծիք է հայտնել: Մասնավորապես, նշել է, որ չի տեսնում առաջարկվող նախագծի անհրաժեշտությունը, «քանի որ ե՛ւ գործող, ե՛ւ շուտով ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքերով արդեն իսկ նախատեսված են կարգավորումներ, որոնք քրեական պատասխանատվություն են սահմանում ակնհայտ անարդար դատավճռի համար»: 

Սա Փաշինյանի թիմի ամենաագրեսիվ օրինագծերից է, որը տարածվելու է բոլոր, այդ թվում նաեւ ՍԴ դատավորների վրա: Վատթարացնող օրենքին հետադարձ ուժ տալու, դատավորներից քաղաքական վրեժ լուծելու մտադրությունը կառավարության ներկայացուցիչները չեն էլ թաքցնում: 

ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, հակադարձելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին, որն անգրագետ օրինագիծ համարեց նախաձեռնությունը, ասաց, որ այն «վերաբերում է քաղբանտարկյալներ դատած դատավորներին, ՄԻԵԴ-ի որոշումներով ապացուցված, ովքեր ապօրինություններ են թույլ տվել»։ «Այն դատավորները, որոնք ձեր թիմի իշխանության ժամանակ ՀՀ-ում դատել են քաղբանտարկյալներին, հաստատապես կկարողանան դուրս մղվել դատական համակարգից, եւ ձեր արշինով մյուսներին չափելը չի օգնի կասեցնել այս գործընթացը»,- ասաց Կարեն Անդրեասյանը: 

Փաստորեն, իշխանությունը չի թաքցնում, որ օրենքը վենդետայի գործիք է լինելու: «Կարեն Անդրեասյա՞նն է որակումը տալու, որ էս մեկը քաղբանտարկյալ է, էն մյուսը՝ ոչ: Ո՞վ է այդ բնորոշումը տալու»,- հարցնում է Դատավորների միության նախագահ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը: 

Նա մեկն է այն դատավորներից, որ դիմել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին՝ հայտնելով, որ անթույլատրելի են համարում նախագիծը, որ այն հակասում է իրավական որոշակիության, օրենքի հետադարձ ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքին, որ այն կվտանգի դատավորների ու դատական համակարգի անկախությունը: 

Ալեքսանդր Ազարյանը, ըստ էության, կրկնեց Վենետիկի հանձնաժողովի հիմնավորումը. «Միտումնավոր իրավունքի խախտումը, եթե իրավաբանորեն խոսենք, նշանակում է, որ ակնհայտրեն ու միտումնավոր սխալ դատական ակտ է կայացվել: Այդ դեպքում թող քրեական գործ հարուցեն: Լիազորությունների դադարեցումը ո՞րն է: Մենք հոդված ունենք նման արարքի համար՝ ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացնելը: Թող գործ հարուցեն եւ քննեն: Ի՞նչ է եղել, որ: ՄԻԵԴ-ում ՀՀ-ի դեմ կայացված վճիռներով դատական գործ ունեմ: Հորդորում եմ՝ ապօրինություն եմ անում միտումնավոր, քրեական գործ հարուցեք, տեսնեմ՝ տակից դո՞ւրս են գալու էդ քրեական գործի: Թող փորձեն»: Դատավորին մի քանի հարց տվեցինք:

– Այսպես թե այնպես, իրենք դատավորներին հետապնդումների ու ճնշումների են ենթարկում, ինչո՞ւ են ուզում մի հատ էլ օրենք ընդունել դրա համար, ո՞րն է նպատակը:

– Մարդիկ նպատակադրվել են իրենց թիրախավորած դատավորներից ազատվել: Իսկ իրենց թիրախավորած դատավորներն ամենաբարձր ռեյտինգներն են զբաղեցնում՝ ըստ փաստաբանների ռեյտինգների: Լավ, փաստաբաններին թողնենք մի կողմ, դատախազներից հարցրեք: Նրանք նույնը կասեն:

– Սովորական մարդիկ էլ են հիմա ուրախանում, որ այսօր դատավորներ կան, որոնք չեն ենթարկվում ճնշումներին:

– Այդ նույն դատավորները չեն ենթարկվել նաեւ նախորդ իշխանության ճնշումներին, այսպես ասած: Գուցե այդ ճնշումները նման կոպիտ ու բացահայտ չեն եղել, բայց եղել են, իհարկե, եղել են, ինչի՞ մասին է խոսքը: Հիմա մենք ասենք՝ չե՞ն եղել ճնշումներ: Դատական ակտ կայացնելուց հետո, առավել եւս արդարացման դատական ակտ կայացնելուց հետո, էլ չեմ ասում՝ վերաորակումներ, դատավորը ենթարկվում էր հանիրավի ճնշման, ինչ ասես որ այդ դատավորի մասին խոսում էին՝ ոչ բացահայտ, բայց թաքնված, ասեկոսեներ էին տարածում, որ կաշառք է վերցրել դատավորը, շահագրգռված է եղել դատավորը: Եղե՞լ է այդպես, իհարկե, եղել է:

– Եթե պետք է նախկինում քաղբանտարկյալների վերաբերյալ ակտեր կայացրած դատավորների լիազորությունները դադարեցնեն էս նոր օրենքով, ուրեմն ի՞նչ, հիմա ընդունելու են ու տարածեն հնում ակտեր կայացրածների՞ վրա:

– Ես էլ ոչնչի վրա չեմ զարմանում: Եթե Դուք իրավաբան չլինելով եք զարմացած, պատկերացրեք իրավաբանների զարմանքը: Պարոն Անդրեասյանն այդքան տղամարդկություն չունի, որ ասի, թե իր գործողություններն ում դեմ են ուղղված: Սակայն քիչ, թե շատ տրամաբանող մարդուն պարզ է, որ դրանք ուղղված են մեր դեմ: Հիմնավորեմ այն առումով, որ պարոն Անդրեասյանը, մի խումբ դատավորների մասին խոսելով, ասել է «կաստա», ասել է «հանցագործներ», «կոռումպացված»:

– Նա անուններ չի հնչեցրել: Ինչո՞ւ եք Ձեր վրա վերցնում:

– Նույն հարցազրույցի ժամանակ Անդրեասյանն ասել է՝ էդ դատավորներից ոմանց վերաբերյալ գործերն այժմ ԲԴԽ-ում են: Այդ ժամանակ, երբ նա այդ հայտարարությունն անում էր, ԲԴԽ-ում Զարուհի Նախշքարյանի եւ Վազգեն Ռշտունու վերաբերյալ գործերն էին: Հիմա ստացվում է՝ իրե՞նք են կոռումպացված, իրե՞նք են հանցագործ: Առհասարակ, կարելի է հարցնել պարոն Անդրեասյանին՝ ի՞նչ է նշանակում կոռուպցիա:  Իմ կարծիքով, կոռուպցիան դրսեւորման երեք եղանակ ունի՝ կաշառքի հետ կապված բլոկն է, հովանավորչությունն ու պաշտոնեական դիրքի չարաշահումը: Այդ բոլոր եղանակներով արտահայտված գործողությունները նախատեսված են Քրեական օրենսգրքի հատուկ մասով եւ հանդիսանում են հանցագործություն: Այդ անձնավորությունը, որ դատավորներին հանցագործ է անվանում, այդ իր հայտարարության տակից դո՞ւրս է գալու, դա՞ է նրա մակարդակը՝ որպես իրավաբանի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

«Հրապարակ» օրաթերթ

Նախորդ գրառումը

Ադրբեջանը 5 զոհ ունի, մենք՝ 1 վիրավոր, Փառուխն ու հարակից դիրքերը գրավված են․ ՊՆ մամուլի ծառայություն

Հաջորդ գրառումը

Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ. ՀՀ ԱԳՆ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026
Հաջորդ գրառումը

Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ. ՀՀ ԱԳՆ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական