Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քարահունջի վարչական ղեկավարին նոր մեղադրանք է առաջադրվել. Գայանե Պապոյան

14/03/2022
- Տեղական

Տեղեկացնում եմ, որ այսօր Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի և 326-րդ հոդվածի հատկանիշներով, որը կրկին կապված է 2021թ. Աժ ընտրությունների հետ, ինչը Ավետյանի և Առուշանյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդման շարունակությունն է։

Առուշ Առուշանյանի և Լուսինե Ավետյանի գործով արդեն իսկ ներկայացրել եմ ընթացող դատաքննության առկա պատկերը, մասնավորապես այն, որ գործով Լ.Ավետյանի դեմ ցուցմունք տված 6 վկաներից 4-ը դատարանում հարցաքննվել են և հայտնել, որ իրականում իրենց ստացած գումարը եղել է սոց. օգնության գումար, Լ. Ավետյանը երբևէ իրենց չի հարկադրել դրա դիմաց մասնակցել ընտրություններին և կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին , ինչպես նաև չի հարկադրել մասնակցել նույն դաշինքի հանրահավաքին։

Ավելին, վկաները հայտնել են, որ ժամերով եղել են ոստիկանությունում և նրանց ասել են, որ պետք է գրեն իբրև ստացված սոց. օգնությունն ընտրակաշառք է, այլապես իրենք խնդիրներ կունենան։

Վերջին դատական նիստի ընթացքում վկաները հայտնեցին, որ իրականությունը խեղաթյուրելու հարցում իրենց վրա ազդեցություն են գործել ՔՊ-ական Մարգարիտա Հովսեփյանը և Ներսես Խաչատրյանը, ովքեր Քարահունջի բնակիչներին հավաստիացրել են, որ իրենց ստացածն ընտրակաշառք է, ինչի մասին պետք է գրեն ոստիկանությունում։ Ներսես Խաչատրյանն ասել է, եթե այդպես չգրեն, ապա իրենց կձերբակալեն ։ Հատկանշական է, որ ՔՊ-ական Մարգարիտա Հովսեփյանը հանդիսանում է Առուշանյանի մյուս գործով տուժողի կինը, իսկ Ներսես Խաչատրյանը՝ տուժողի ներկայացուցիչը։ Ընդ որում, Մարգարիտա Հովսեփյանը դատարանում ցուցմունք տալիս և պաշտպաններիս հարցերին պատասխանելիս ընդունեց, որ հանդիպել է Քարահունջի նշված բնակիչներին և նման բովանդակությամբ զրույց ունեցել վերջիններիս հետ, ապա զանգահարել և կանչել է Ներսես Խաչատրյանին։

Ոստիկանությունում հաղորդում գրելիս Ն. Խաչատրյանը ևս ներկա է եղել և ասել գյուղացիներին, որ այդպես ճիշտ է ու իրենց համար լավ կլինի, որևէ խնդիր չեն ունենա։

Վկաներից մեկը հայտնեց հետևյալը. «Ներսեսը խելքներս կերավ, մեզ գցեց սրա մեջ, հիմա եկել եմ պատմեմ ճիշտը, որ կարողանամ հանգիստ քնել, քանի ամիս է չեմ կարողանում քնել»։

Ընդ որում հարկ է նշելը, որ ՔՊ-ական Մարգարիտա Հովսեփյանի և Ներսես Խաչատրյանի համար կանխատեսելի չէր, որ նույն օրը Մ. Հովսեփյանին նման հարցեր կտրվեին հետևյալ պարզ պատճառով.

Առուշանյանի 2 գործերը միացվել են դատարանում, և այլևս մենք գործ ունենք մեկ գործի հետ։ Մ.Հովսեփյանը մարտի 11-ին հրավիրվել էր դատարան որպես վկա հարցաքննության ինքնիրավչության գործով։ Նույն օրը դատարան էին հրավիրվել նաև ընտրական հանցագործության գործով դատակոչված վկաները, որոնց հարցաքննությունից առաջ միջնորդեցինք չթ ույլատրել Ներսես Խաչատրյանին գտնվել դահլիճում, թեև վերջինս ինքնիրավչության գործով հանդիսանում է տուժողի ներկայացուցիչ, սակայն ընտրական հանցագ-ն գործով կան տվյալներ, որ Ն. Խաչատրյանն անօրինական ազդեցություն է ունեցել վկաների նկատմամբ և հետևաբար չի բացառվում, որ վերջինիս որպես վկա հարցաքննենք։ Դատարանն ընդունելի համարելով պաշտպանության կողմի փաստարկները՝ Ն. Խաչատրյանին չթույլատրեց «ընտրական գործով» վկաների հարցաքննության ընթացքում ներկա գտնվել և դուրս հրավիրեց նիստերի դահլիճից։

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ արդյունքում . վկաները հայտնեցին Մարգարիտա Հովսեփյանի և Ներսես Խաչատրյանի կողմից իրենց նկատմամբ անօրինական ազդեցություն ունենալու հանգամանքները, ինչն այդ պահին բնականաբար հասու չէր ո՛չ Ներսես Խաչատրյանին, ո՛չ էլ Մարգարիտա Հովսեփյանին։ «Ընտրականի» վկաների հարցաքննությունից հետո ինքնիրավչության դրվագով հարցաքննության հրավիրվեց Մարգարիտա Հովսեփյանը, և բնականաբար պաշտպանության կողմը վերջինիս հարցեր ուղղեց ընտրական գործով վկաների հետ հանդիպումեր ունենալու, ընտրակաշառքի վերաբերյալ զրույցներ ունենալու և Ն. Խաչատրյանին ևս այնտեղ կանչելու մասին, և Մ.Հովսեփյանը , բնականաբար չսպասելով նման հարցադրումերի, խաչաձև հարցերի արդյունքում հաստատեց վկաների հայտնածը։

Հատկանշական է նաև, որ վկաներից մի քանիսն անգամ տառաճանաչ չեն (ինչը ստուգվել է դատական նիստի ընթացքում): Իրենց տառացի թելադրել են հաղորդումը, նրանք անգամ չգիտեն ինչ է քարոզարշավը կամ հանրահավաքը։

Արդյունքում ի՞նչ է ստացվում.

Քաղաքական հետապնդումների շարքում որոշելով «գործ սարքել» Ա.Առուշանյանի վրա, նախ օգտագործել են ամենաանապահով ու ոչ տառաճանաչ գյուղացիներին և նրանցից հաղորդումներ և ցուցմունքներ կորզել Լ.Ավետյանի դեմ, ապա դրանք օգտագործել Ավետյանի դեմ՝ վերջինիս տանելով կալանքի, ինչից ճնշվելով և չդիմանալով ՔԿՀ պայմաններին, ունենալով նաև ծանր հիվանդություն և այդ իրավիճակից հայտնվելով ԲԿ-ում, Ավետյանը ցուցմունք է տվել Առուշանյանի դեմ և արդյունքում ազատվել կալանքից։

Սակայն հետագայում՝ դատաքննության ընթացքում, Լ. Ավետյանը ցուցմունք տվեց առ այն, որ նախաքննության ընթացքում Առուշանյանի դեմ սուտ մատնություն է կատարել, որպեսզի կալանքից ազատվի։

Իսկ ընթացող դատաքննության ընթացքի մասին նկարագրեցի վերը, մասնավորապես այն, թե ինչպես է քանդվում «կարված» գործը, և հավանաբար իշխանությունները որոշել են նոր մեղադրանքի արդյունքում ճնշել Լ. Ավետյանին, որպեսզի վերջինս կրկին Առուշանյանի դեմ ցուցմունք տա և գնա գործարքի, քանի որ Առուշանյանին կարող են մեղադրել միայն և միայն Ավետյանի ցուցմունքի պարագայում:

Մինչդեռ մեկընդմիշտ արձանագրեք ձեր համար, որ Ավետյանին այլևս չեք կարողանալու որևէ ձևով ճնշել կամ համոզել, քանզի , ինչպես վերջինս հայտնեց դատարանում, նա ցանկանում է իր խղճի հետ հանգիստ ապրել և օբյեկտիվ իրականությունը խեղաթյուրել ձեզ այլևս չի հաջողվի։

Գայանե Պապոյան

Լուսինե Ավետյանի պաշտպան 

Նախորդ գրառումը

ԲԴԽ-ը մերժեց դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ արդարադատության նախարարի միջնորդությունը

Հաջորդ գրառումը

Էդմոն Մարուքյանը պաշտոն ստացավ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026
Նորություններ

Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության՝ ՊԵԿ քննչական վարչություն. Տոնոյան

23/07/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Նորություններ

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ. Արման Աբովյան

23/07/2026
Հաջորդ գրառումը

Էդմոն Մարուքյանը պաշտոն ստացավ

Լրահոս

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական