Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ուժեղ Ռուսաստանը բխում է նաեւ Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի շահերից, իսկ Ռուսաստանի թուլացման դեպքում կարող եք ասել՝ բարի գալուստ «էրմենիստան»․Շարմազանով

12/03/2022
- Նորություններ, Տեղական

Ուժեղ Ռուսատանը բխում է Հայաստանի ու Արցախի շահերից…Թեմային է անդրադարձել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իկր էջում։

«Հայաստանում գործող «սորոսահաճո» քարոզչամեքենան փորձում է կեղծ թեզ շրջանառության մեջ դնել, թե որքան Ռուսաստանն ուժեղ է, այնքան Թուրքիայի դերը կարեւորվում է։

Հետեւաբար, եթե ռուսները թուլանան, Արեւմուտքը թույլ չի տա թուրքերի հզորացումը։

Սա ոտքից գլուխ կեղծ թեզ է։

1917-ին Ռուսական կայսրությունը փլուզվեց,բայց Թուրքիան գրավեց ոչ միայն Արեւմտյան Հայաստանը,այլ նաեւ հասավ մինչեւ Ալեքսանդրապոլ եւ Ղարաքիլիսա,իսկ Բաթումի պայմանագրով Հայաստանին հատկացրեց ընդամենը 10.000 քառակուսի կմ տարածք։

Եվ ինչպես իրավացիորեն նշում էին ժամանակի գերմանացի պատմաբանները՝ հայերը Սեւանա լճում լողալու տարածք ունեին,բայց չորանալու՝ ոչ։
Ավելին. 1920-ին ԱՄՆ-ն փաստացի հրաժարվեց իրեն հատկացված Հայաստանի «մանդատից»,որեւէ զինվոր չուղարկեց Հայաստանը պաշտպանելու եւ ընդամենը հետեւում էր,թե ինչպես են թուրքերը գրավում Արեւելյան Հայաստանը,որի արդյունքում կնքվեց Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը։

Իսկ այդ պայմանագրով Հայաստանը փաստացի վեր էր ածվում «թուրքական վիլայեթի»։
Ո՞վ թույլ չտվեց,որ Հայաստանը դառնա «թուրքական վիլայեթ»։

Հաստատ ոչ Արեւմուտքը։

Հանրահայտ փաստ է,որ1990-ականների սկզբին թուրքերը պատրաստ էին հարվածել նաեւ Հայաստանին,նույնիսկ Թուրքիայի նախագահ Օզալը դիտարկում էր «մի քանի ռումբ պայթեցնել Հայաստանի տարածքում»:

Քննարկվում էր նաեւ Նախիջեւանից թուրքական ուժերի հարձակումը Հայաստանի վրա, բայց դա թույլ չտվեց Ռուսաստանը եւ անձամբ մարշալ Շապոշնիկովը 1992-ի մայիսի 20-ին ՝իր կտրուկ հայտարարությամբ։

Արցախյան պատերազմի ժամանակ Ռուսաատանը մեզ մեծ ռազմական օժանդակություն է ցուցաբերել։

Իհարկե եղել են նաեւ խնդիրներ,բայց թուրքական սպառնալիքի գլխավոր զսպող ուժը Ռուսաստանն է։

44 -օրյա պատերազմի ժամանակ ու՞ր էր Արեւմուտքը,ինչու՞ իր ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի ձեռքը չէր «բռնում»։
Ո՞վ կանգնեցրեց պատերազմը։

Արեւմուտքը,թե՞ Ռուսաստանը։

Իսկ պատերազմն ավելի շուտ կդադարեր , ավելի քիչ զոհերով ու ավելի լավ պայմաններով, եթե Փաշինյանն ընդուներ 2020-ի հոկտեմբերի 19-ի Պուտինի առաջարկը։

Այսօր ու՞մ զոքերն են Արցախի մնացած մասը պահում ,որ ադրբեջանցիները չմտնեն Ստեփանակերտ։

Մի հատ ձեր Նիկոլին հարցրեք՝ եթե ռուս խաղաղապահները չլինեին, վտանգ կա՞ր, որ ամբողջ Արցախն ու Հայաստանի մի մասը թուրք-ադրբեջանական զորքերն օկուպացնեին։

Ուստի պարզ եւ հստակ է . Ուժեղ Ռուսաստանը բխում է նաեւ Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի շահերից, իսկ Ռուսաստանի թուլացման դեպքում կարող եք ասել՝ բարի գալուստ «էրմենիստան»»,-գրել է նա։

Նախորդ գրառումը

Խնապատում, բացառիկ նկարահանումների ընթացքում, թշնամին ականանետ է կիրառում. MediaHub.am

Հաջորդ գրառումը

Արարատը` Մևլութի հարկի տակ, մուրացկանի քաղաքականության հերթական արարն էր բեմադրում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նարեկ Թորոսյանին «անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են». ՔԿ

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայերին

23/07/2026
Նորություններ

Ուղիղ. Կառավարության նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ռուբիոն չի պատասխանել լրագրողի հարցին. Մանիլայում Լավրով-Ռուբիո հանդիպումն ավարտվել է

23/07/2026
Հաջորդ գրառումը

Արարատը` Մևլութի հարկի տակ, մուրացկանի քաղաքականության հերթական արարն էր բեմադրում

Լրահոս

1 միլիարդ դրամ գրավի դիմաց Նարեկ Կարապետյանի նկատմամբ կկիրառվի բացակայելու արգելքը

23/07/2026

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ. հայտնեցին Գլխավոր Դատախազությունից։ Հիշեցնենք, որ...

Նարեկ Թորոսյանին «անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են». ՔԿ

23/07/2026

Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են։ Այս մասին հայտնում են...

Ի՞նչ է ասել Մերցը Փաշինյանին՝ Ալիեւից անմիջապես հետո. Հակոբ Բադալյան

23/07/2026

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Գերմանիայի կանցլեր Մերցի հեռախոսազրույցը, որի ընթացքում անդրադարձել են թե երկկողմ՝ Հայաստան–Գերմանիա, թե Հայաստան–ԵՄ,...

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայերին

23/07/2026

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին. հայտնում է Ամերիկայի Հայ...

Ուղիղ. Կառավարության նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը

23/07/2026

https://www.youtube.com/watch?v=bZKrPLXKCDo

Ընդդիմությունը գնում է «պատերազմ». «Փաստ»

23/07/2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Քաղաքական նոր փուլի մեկնարկը Հայաստանում ոչ թե պարզապես օրենսդիր աշխատանքի սկիզբ է, այլ համակարգային, լարված և...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական